Սիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել է Ուկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորել ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել են Հորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալները Մերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիր Եվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են 13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներին ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն Սթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում է Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա Հորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգում 

«Արտաքին քաղաքական աջակցությունն իշխանությունը փոխելու պարտադիր պայման է». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականը մեկնարկեց «կախիչցնցուղ» օպերացիայով: Տարեսկզբի առաջին աշխատանքային օրը Նիկոլ Փաշինյանը սկսեց մարզային կրթական հաստատություններ այցերով՝ ստուգելու, թե ինչպես են այնտեղ ընթացել շինարարական աշխատանքները: Գտավ խնդիրներ, տվեց հանձնարարականներ, որոնց մասով, ըստ մամուլի հրապարակումների, դեռ քրգործեր չեն հարուցվել, Լոռու մարզպետն ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն ազատվեցին պաշտոններից: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը տեղի ունեցածին կարճ բնորոշում է տալիս՝ սա PR շոու էր:

«Այն բխում է իր կողմից ստեղծված կառավարման համակարգի օրինաչափություններից: Իր կողմից ձևավորված անձնիշխան կառավարման համակարգը, երբ ամեն ինչ պետք է ծառայի մեկ անձի շահերի, ունի իր օրինաչափությունները, դրանցից մեկն այն է, որ պետք է ցույց տա իր ընտրազանգվածին, որ երկրում ամեն ինչ որոշում է մեկ մարդ՝ որակն է ստուգում և, եթե որակով արտադրանք չի լինում, պատժում է տեսանելի պաշտոնյաներին: Ստուգեց որակը և, երբ որակից գոհ չեղավ, պատժեց տեսանելի պաշտոնյաներին՝ Լոռու մարզպետին ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին:Խնդիրն այն չէր, որ ուղղակի պատժեր, այլ պատժեր այնպիսի մարդկանց, որոնք տեսանելի են, որովհետև իրականում հասկանալի է, որ ո՛չ մարզպետը, ո՛չ քաղշին կոմիտեի ղեկավարը պարտավոր չեն դպրոցներ գնալ և կախիչներ ստուգել, տեսնել՝ ամուր են դրանք, թե ոչ: Սա նրանց գործառույթը չէ, դա անում են ավելի ցածր օղակի ներկայացուցիչները, տարբեր տեսակի տեսչական կառույցները, որոնք ստուգում են շինարարությունը և համապատասխան թղթերով ստուգումներ անցկացնում, տեսնում՝ արդյոք բոլոր աշխատանքները կատարվա՞ծ են, թե՞ ոչ:

Եթե բոլոր աշխատանքները կատարված են, ընդունում են, եթե ոչ, չեն ընդունում, եթե լինում են ինչ-որ խնդիրներ, դատական գործընթացով շինարարի և ընդունողի միջև հարցերը կլուծվեն, եթե շինարարը համաձայն չէ: Եթե, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը պատժեր ինչ-որ ցածր օղակի մի պաշտոնյայի, ասենք, տեսչության աշխատակից Պողոս Պողոսյանին, նույն «արձագանքը» չէր լինի, չէ՞ որ ոչ ոք նրան չի ճանաչում, բայց երբ մարզպետին է պատժում, դա արդեն ուրիշ արձագանք է ունենում իր ընտրազանգվածի մոտ: Տեղի ունեցածն ընդամենը PR շոու էր, որը բնորոշ է կիսաավտորիտար կառավարման համակարգ ունեցող տարբեր երկրների: Նույնն անում են Բելառուսում, միջինասիական հանրապետություններում, որտեղ կառավարման այս համակարգը կա: Երբ Հայաստանը ժողովրդավարական երկիր կլինի, նման բաներ արդեն չենք տեսնի»,-«Փաստի» հետ զրույցում նշում է քաղտեխնոլոգը:

Բայց արդյոք այս տեսարանները շարունակո՞ւմ են ազդեցություն ունենալ մարդկանց վրա: Բադալ յանը հստակ է արձագանքում՝ այո: «Իր ընտրազանգվածի համար այս տեսարանները շարունակում են ազդեցություն ունենալ, իր ընտրազանգվածը տեսնում է, որ իրենց ղեկավարը, որի օգտին քվեարկել են և ընտրել որպես վարչապետ, բավականին խիստ է, տեր է կանգնում իրենց, չի թողնում, որ իրենց իրավունքները ոտնահարվեն, որ իրենց անորակ դպրոց հանձնեն»,-նշում է մեր զրուցակիցը:

Լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում, որտեղ կարծիքներ են հնչում 2024 թվականին Հայաստանում հնարավոր արտահերթ ընտրությունների մասին:  Փորձագետներն այս հարցում տարակարծիք են: Մեր զրուցակցի կարծիքով, Հայաստանում արտահերթ ընտրություններ կարող են լինել այն ժամանակ, երբ այն ուժերը, որոնք Նիկոլ Փաշինյանին 2018 թ.-ին բերել են իշխանության, որոշեն, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ: «Այս հարցը Հայաստանի իշխանությունները չեն որոշում, այլ արևմտյան այն կենտրոնները, որոնք այս մարդկանց 2018 թ.-ին բերել են իշխանության: Իրենք են որոշում՝ կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ, և եթե լինեն, ի՞նչ արդյունք պետք է լինի: Ընտրությունների ինստիտուտն արդեն երեսուն տարի է, ինչ Հայաստանում չի աշխատում: Եթե անգամ լինեն արտահերթ ընտրություններ, թող ոչ ոք չմտածի, որ այդ դեպքում հաղթանակ է տանելու իշխող քաղաքական ուժի նկատմամբ: Մոռացեք դա: Հայաստանում ընտրություններում միշտ հաղթում է այն ուժը, որն իշխանության է այդ պահին, իհարկե, շեշտենք, հաղթում է՝ ըստ պաշտոնական տվյալների: Թե իրականում ինչ է լինում, դա արդեն ուրիշ հարց է: Դրա համար էլ այս և նախորդ իշխանությունների ժամանակ անցկացված բոլոր ընտրությունների ժամանակ հաղթել և հաղթելու են այս և նախորդ իշխանությունները: Ուստի հույս ունենալ, որ արտահերթ ընտրություններով կարող ես իշխանությունը փոխել, դրա մասին մոռացեք:

Երկրորդ՝ այս պահի դրությամբ չեմ տեսնում արտահերթ ընտրություններ անցկացնելու ինչ-որ պատճառ: Հնարավոր է՝ արևմտյան կենտրոններն ուզում են արտահերթ ընտրություններ անցկացնել, դա հստակ ասել չենք կարող: Բայց հստակ է, որ չեմ տեսնում արտահերթ ընտրություններ անցկացնելու ինչ-որ խնդիր: Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, հասարակության շրջանում ինչ-որ լարվածություն չկա, բոլորի վարկանիշն է ընկնում: Որքան ՔՊ-ինն է ընկնում, նույնքան էլ ընդդիմությանը: Իշխող քաղաքական ուժը խորհրդարանում ճգնաժամ չունի, իշխանությունը մեծամասնություն է, քվեարկում են, իրեն անհրաժեշտ ցանկացած օրենք անցկացնում է, ընդդիմությունն էլ թեթևակի քննադատություններով որևիցե ազդեցություն չի կարողանում ունենալ անցկացվող օրենքների որակի վրա: Այսինքն, որևիցե քաղաքական խնդիր չկա, որպեսզի որոշում կայացվի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելով լիցքաթափել հասարակությանը: Եթե մարդիկ դժգոհ են, հեռանում են արտասահման, ինչպես արել են վերջին 30 տարվա ընթացքում: Հայաստանի հասարակության դժգոհությունը երևում է արտագաղթելով, դժգոհության ցուցանիշը երևում է արտագաղթի չափով: Արտագաղթ կա, դժգոհները հեռանում են, նրանք, որոնք կարող են հեռանալ: Իսկ ովքեր մնում են, պոտենցիալով թույլ են ինչ-որ գործողություն իրականացնելու համար»,-ընդգծում է նա:

Բայց մյուս կողմից՝ վերջին շրջանում տեսանք իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիների, կարծիք կա, սակայն, որ նրանց տրամադրությունները, վճռականությունը ճիշտ ուղղորդում չստացավ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից: «Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է անել, եթե ունես արտաքին քաղաքական աջակցություն: Եթե չունես այդ աջակցությունը, որքան էլ հասարակությունը դժգոհի, չես կարող իշխանափոխություն անել: Արտաքին քաղաքական աջակցությունն իշխանությունը փոխելու պարտադիր պայման է, կապ չունի՝ դա կլինի Արևմուտքը, թե Ռուսաստանը»,-հավելում է քաղտեխնոլոգը:

Իսկ ինչպիսի՞ն են ակնկալիքները մեկնարկող տարվանից: «Պետք է սպասել Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտության արդյունքին Ուկրաինայի տարածքում: Կախված նրանից, թե Ռուսաստանն ինչ հաջողություն կունենա Ուկրաինայում Արևմուտքի դեմ պայքարում, ըստ այդմ էլ քաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում կփոխվի: Մաքսիմալ հաղթանակի դեպքում մաքսիմալ փոփոխութան կենթարկվի Հարավային Կովկասի իրավիճակը, չի բացառվում ամբողջովին իշխանափոխություն Հայաստանում, Արցախի հարցի լրիվ այլ կոնտեքստի զարգացում և այլն: Եթե Ռուսաստանը քիչ կամ միջին հաջողություն ունենա Ուկրաինայում, ուրեմն այս անորոշ վիճակը կարող է շատ երկար, անգամ տարիներ շարունակվել, նայած թե որքան կշարունակվի Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը: Սրանից է կախված, թե ինչպիսին կլինեն Հայաստանի Հանրապետության սահմանները, այսինքն՝ քանի քառակուսի կիլոմետր կլինի, Հայաստանում իշխանափոխություն կլինի՞, թե՞ ոչ: Չնայած հիմա էլ Արցախի հարցը փակված չէ, բայց այդ զարգացումներից է կախված՝ այն ակտիվ կզարգանա՞, թե՞ ոչ, հիմա այն քնեցված վիճակում է, դրանից է կախված, թե ինչ սահմաններում կլինի Արցախը, արցախահայությունը կվերադառնա՞ Արցախ, թե՞ ոչ: Բոլոր հարցերը որոշվում են Ուկրաինայում, Հայաստանի Հանրապետությունում էլ ոչ մի հարց չի որոշվում, բացի դպրոցներում «ռուչկեքի» ու ցնցուղների փոփոխությունից»,-եզրափակում է Արմեն Բադալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունըԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան ՍաղաթելյանՌուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորություններըԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնինԲրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 անօդաչու«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավըՍահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԹրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողությունReuters․ Եվրոպան դուրս է մնացել գլխավոր բանակցություններիցՀայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարարԹրամփը հույս ունի եռակողմ հանդիպումից արդյունքներ ստանալՊուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվելԵվրոպան ուզում է Ուկրաինան դարձնել ամենառազմականացված երկիրը․ ՄեմաՓաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումիցՊուտինը, Թրամփն ու Սին եռակողմ հանդիպմանը կնստեն մեկ սեղանի շուրջԱստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիրՀարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվելԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի
Ամենադիտված