Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
Քաղաքական
Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը։ Սա երկու երկրների առաջնորդների առաջին բարձր մակարդակի շփումն է 2021 թվականից ի վեր։
Ինչպես հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպումը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, որոնք վերջին տարիներին խիստ լարված էին՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Թբիլիսիի չմիանալու և Կիևի կողմից դեսպանին հետ կանչելու որոշման հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարները։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ