«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով 

Առաջ ես արգելում էի ասել՝ «բանակը հասարակության հայելին է». «Հրապարակ»

Հայկական Մամուլ

Բանակում անհասկանալի հանգամանքներում մահերի առկայության փաստը շարունակում է Հայաստանի Հանրապետության լրջագույն խնդիրներից մեկը մնալ: Փաստացի ստացվում է, որ իշխանությունները ոչ միայն չեն կարողանում լուծել երկրի անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրներ, այլեւ անգամ ի զորու չեն բանակում կարգուկանոն հաստատել, որպեսզի սպանությունների եւ ինքնասպանությունների թիվը որոշ չափով կրճատվի, թմրանյութեր բանակում չօգտագործեն, խաղադրույքներ չանեն եւ այլն: 

Ըստ վիճակագրական տվյալների` բանակում մահերի թիվը խաղաղ պայմաններում վերջին տարիներին ոչ միայն չի պակասել, այլեւ ավելացել է: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով բանակում բարեփոխումներին, իրականում` «չարեփոխումներին», նշեց հետեւյալը. «Ինձ համար շատ դժվար ու ցավալի է, որ ինչ-որ մարդիկ առաջվա եւ այսօրվա բանակի միջեւ համեմատություններ են անում, որովհետեւ նախկին մեր մարտունակ եւ հաղթանակած բանակը ձեւավորվել էր ֆիդայական ջոկատներից: Մենք հաղթական բանակ էինք ստեղծել, ինչը հետագայում կորցրեց իր բոլոր արժեքները` մարտունակությունը, կարգապահությունը, իսկ պատերազմից հետո, երբ պարտություն արձանագրեց հայկական կողմը, պետությունը դանդաղ է վերականգնում իր մարտունակությունը: Ինչո՞ւ, որովհետեւ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ չի գնահատում իրավիճակն ու անվտանգության միջավայրը տարածաշրջանում: Դրանից ելնելով էլ չեն կարողանում որոշել, թե որն է առաջնահերթությունը: Ինչպես 2018 թվականից հետո բանակի հանդեպ պատասխանատվությունն իջեցրին կենցաղային մակարդակի, այնպես էլ հիմա են անում: Այս իշխանության համար բանակում փոքր բաները` իրերն ու պարագաներն են ամենակարեւորը, ավելի կարեւոր, քան երկրի անվտանգությունն ու ընդհանուր պաշտպանական համակարգը: Այս ամենը կարգապահության անկման արդյունք է: Կարգապահության անկման պատճառը, իմ վերլուծությամբ, երեքն են` բանակի նկատմամբ քաղաքականության մակարդակի իջեցումը: Բանակի հանդեպ վերաբերմունքն իշխանությունների համար կենցաղային մակարդակի է, մարդկային ռեսուրսների սխալ կառավարումը, կադրային քաղաքականության սխալ մոտեցումը եւ այլն: Այդ բոլոր սխալ քայլերի արդյունքում բանակում կարգապահություն չկա: Դրանից ելնելով էլ ենթարկվածության մակարդակն է նվազել: Այդ ամենին նպաստել է նաեւ երկրում տիրող իրավիճակը: Պատերազմի ժամանակ էլ, պատերազմից հետո էլ անկարգապահություն է ու անօրինություն: Պատերազմի ժամանակ էլ անկարգապահություն էր: Ոչ մի միջոց չձեռնարկվեց օրինականություն հաստատելու համար: Պատճառներից մեկն էլ ծառայության առանձնահատկություններն են` դժվար պայմանները, հերթապահությունը, անընդհատ դիրքերում եւ խրամատներում գտնվելու հանգամանքը, ինչու չէ՝ անձնակազմի անբավարար քանակը: Նորմալ՝ ժամանակին պետք է հերթափոխ կատարվի, պետք է հանգստանան բոլորը: Այդ ամենի բացակայությունը խախտվածություն է առաջացնում միջանձնային հարաբերություններում: Ընդ որում` թե՛ ուղղահայաց հրամանատար-ենթակա հարաբերություններում եւ թե՛ հորիզոնական` հավասար պաշտոններ, կոչումներ ունեցողների միջեւ: Կա նաեւ ինքնահաստատման խնդիր: Ընդհանուր առմամբ` միջանձնային հարաբերություններում նման իրավիճակների է հանգեցնում անհանդուրժողականությունը, որն արդյունքն է երկրում առկա արատավոր բարքերի: Բանակում արատավոր բարքեր ներմուծողը հասարակությունն է: Իզուր չէ, որ ասվում էր, թե բանակը հասարակության հայելին է: Առաջ ես արգելում էի նման արտահայտություն անել: Բանակը հասարակության հայելին է, դա կարծես արդարացում էր հրամանատարական կազմի համար, եւ ես դեմ էի նման արդարացումներին: Բանակում աշխատանքն այլ պետք է լիներ, բայց իրականում երկրում տիրող իրավիճակն ազդում է նաեւ բանակի վրա: Այն արատավոր բարքերը, որ կան մեր երկրում, պետք է վերացնի հասարակությունը: Ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից սկսած՝ պետք է աշխատեն այս խնդրի ուղղությամբ: Ինչ խոսք, իրավապահ ոլորտը եւս պետք է այս ուղղությամբ աշխատի: Այդ ամենի արդյունքում բանակը պետք է լինի վերջնական զտիչ օղակը: Բանակում սահմանափակ ու կաղապարված վիճակը, ծառայության առանձնահատկություններն ու հարաբերությունները պետք է հիմք հանդիսանան, որպեսզի բանակը ձեռնարկի առավել խստացված միջոցներ: Եվ եթե անգամ հանրության կողմից ինչ-ինչ արատավոր բարքեր են բանակ ներմուծվել, ապա բանակն անպայման պետք է այդ ուղղությամբ աշխատի եւ դրանց դեմ պայքարի: Եթե հրամանատարական կազմն իր տեղում է եւ աշխատանք է տանում, եթե նրանք գիտեն, թե ինչ բան է դաստիարակությունն ու ուսուցումը, ապա միասնականորեն կարող է խնդիրը լուծվել: Այն զորամասերում, որտեղ տարվում են այդ աշխատանքները, իրավիճակը նորմալ է, իսկ այնտեղ, որտեղ չեն աշխատում, կան բացթողումներ, հրամանատարները պահանջկոտ չեն, համակերպվել են, որ այդպես էլ պետք է լիներ, այդ զորամասերում արտակարգ պատահարները շարունակական են լինելու»:

Իսկ ի՞նչ պետք է անեն բանակի ղեկավարները` սկսած նախարարից։ «Բանակի ղեկավարությունը պետք է առաջին հերթին ինքը հրամանատարների հետ ծառայողական քննություն անցկացնի, որովհետեւ հրամանատարը եւս նախաքննական մարմին է: Պետք է փորձեն պարզել այդ ամենի դրդապատճառները, բայց ես արդեն ասացի` ամեն ինչի հիմքում հիմնականում անհանդուրժողականության մթնոլորտն է եւ արատավոր բարքերի ներմուծումը: Պետք է համապատասխան աշխատանքներ տանեն բոլոր քննչական մարմիններն ու իրավապահները: Աշխատանքի ընթացքում նրանք պետք է նաեւ փոխլրացնեն իրար, ինֆորմացիա տան մեկը մյուսին, համատարած աշխատանքի արդյունքում կանխեն մահերը, կանխարգելեն արատավոր բարքերը բանակում: Շատ դեպքերում իրավապահ մարմինները տեղեկություններ չեն տալիս հրամանատարներին, սակայն այդպես սխալ է, պետք է որոշակի ինֆորմացիա տրամադրեն: Որքան էլ քննչական մարմիններն աշխատեն, քայլեր ձեռնարկեն, որոշ աշխատանքներ պետք է արվեն նաեւ տեղում»,- եզրափակում է Սեյրան Օհանյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումը
Ամենադիտված