Իրանը ոչ մի կերպ չի ձգտել ստեղծել միջուկային զենք և երբեք չի ստեղծելու․ Փեզեշքիան
Հասարակություն«Իրանը ոչ մի կերպ չի ձգտել ստեղծել միջուկային զենք և երբեք չի ստեղծելու»։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ․
Նրա խոսքով՝ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում և համապատասխանում է ՄԱԳԱՏԷ-ի բոլոր պահանջներին և պայմաններին:
Փեզեշքիանն ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է համագործակցել գործակալության հետ, որպեսզի հստակեցնի իր միջուկային ծրագրի վերաբերյալ բոլոր կասկածները: Նա նաև նշել է, որ Իրանը կատարել է ՀԳՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որը հայտնի է նաև որպես իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր) վերաբերյալ իր բոլոր պարտավորությունները, սակայն ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս է եկել համաձայնագրից՝ անհնարին դարձնելով դրա հետագա իրականացումը: