Վերհիշենք, թե ինչ էր ասում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ընտրություններում հաղթանակին նվիրված իր ելույթի ժամանակ․ 2024 թվական, ընտրություններին հաջորդած ժամերն են։
«Մենք պատրաստվում ենք կարգի բերել մեր երկրի հետ կապված ամեն ինչ, և այս երեկո մենք պատմություն ենք կերտել մի պատճառով, և այդ պատճառը հենց դա է լինելու»,- ասում է Թրամփը։
Դոնալդ Թրամփի օրակարգի առաջին կետում ներգաղթին վերաբերող խնդիրները լուծելն է։
«Ստիպված ենք լինելու փակել սահմանները, և մե՛նք պետք է թույլ տանք, որ մարդիկ գան մեր երկիր: Ուզում ենք, որ մարդիկ մուտք գործեն [մեր երկիր], բայց մե՛նք պետք է թույլ տանք, որ նրանք գան։ Նրանք պետք է օրինական մուռք գործեն [մեր երկիր]»,- ասում է Թրամփը: