Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել» 8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում է Ներդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրա Լիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանը Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորել Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև ԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետ 

«Իմաստուն» հողատուն. կարճ՝ Փաշինյանի ելույթի մասին․ Արմեն Աշոտյանի հոդվածը

Քաղաքական

Ազգային ժողովում Նիկոլի այսօրվա զեղումները լսելիս հասկացա մի բան. քանի որ այլ միջոցներով իր ընդդիմախոսներին լռեցնել չի ստացվում, նա որոշել է ամեն անգամ բարձրացնելով ցինիզմի և հանդգնության դոզան, մեզ բոլորիս ինֆարկտի հասցնել։ Դե, բանտերով, ծեծ ու ջարդով, գործից հանելով, վախի մթնոլորտով չի ստացվում կտրել ճշմարտությունը բարձրաձայնողների վրդովմունքը, գործի է դրվում սրտացավ և հասկացող մարդկանց հանկարծամահության հասցնելու պլանը։ 

Ուստի, չտրվելով նրա սադրանքին՝ խորը շունչ քաշեցի, մի բաժակ կանաչ թեյ պատրաստեցի և որոշեցի գրավոր կերպով անցնել հակադարձմանը։ Եթե դատարանի քաղաքական, անհիմն և խտրական սահմանափակումները չլինեին, անշուշտ, ուղիղ եթեր կմտնեի և հատ-հատ, փաստերով և փաստարկներով, էմոցիայով և ներվով կանդրադառնայի նրա սնանկ, պրիմիտիվ և ոտքից գլուխ ֆալշ մենախոսությանը, բայց ստիպված կջանամ դա անել տեքստով։

Եվ այսպես.Որպես իր ելույթի քարոզչական փաթեթավորում և հոգեբանական հնարք, նա ընտրել էր «ներառականության» սկզբունքը՝ ամենասկզբից հայտարարելով, որ «խոսքը բոլորիս մասին է», որ «ոչ մեկի դեմ կոնկրետ ուղղված չէ»։ Ֆիքսենք, որ սա և դեպի «գլոբալ», աշխարհայացքային թեմաներ շեղվելը սեփական մեղքերը, հանցանքներն ու սխալները սվաղելու, «սաղս մեղավոր ենք» հիմար թեզի տակ պախկվելու պրիմիտիվ փորձ է։

2. Նրա ամբողջ ճիգը կառուցված էր այն թեզի վրա, թե իբր մեր սոցիալ-հոգեբանությունն ապապետական է։ Ահա սա էր 43 րոպեանոց իր ծրագրային ելույթի ֆունդամենտը, բազիսն ու ելակետը։ Նա փորձում էր պետականության փլուզման իր անձնական մեղքը մատուցել՝ որպես հայ ժողովրդի կոլեկտիվ մեղք։

3. Եվ քանի որ նույնիսկ մուտիտա-կռուտիտային ֆինտերի համար իր ինտելեկտուալ լեվըլը վաղուց չի բավարարում, նա հենց հաջորդ նախադասության մեջտեղում հակասում է ինքն իրեն, քարուքանդ անում իր իսկ առաջ քաշած թեորեմը՝ պնդելով, թե այդքանից հետո հայ ազգը մինչև հիմա գոյություն ունի պետականության պահպանված ավանդույթների շնորհիվ։ Այդ ո՞նց. մի կողմից մեր սոցիալ-հոգեբանությունը հակապետակա՞ն է ու մենք միաժամանակ պահպանվել ենք պետականության ավանդույթների շնորհի՞՞՞վ։ Да, господин Пашинян… դու ոչ միայն ձախողված վարչապետ ես, այլև անտաղանդ իդեոլոգ, ինչը բնական է. չի ստացվում երկար ժամանակ մատով չստիկ կրելուց հետո միանգամից ճխտվել Corneliani կոշիկի մեջ (սա, իհարկե, փոխաբերական իմաստով, քանզի բուն, ուղիղ իմաստով դա քո չկայացած թիմի մոտ հիմա շատ լավ ստացվում է)։

 
 

4. Կրկին համոզվեցի, որ քրիստոնեական ուսմունքի մասին նրա պատկերացումներն ամբողջությամբ աղավաղված են, մեղմ ասած՝ նեոպրոտեստանտական, իսկ իրականում՝ աղանդավորական են, որովհետև հաջողակ, փողի հետ ընկերակցած մարդուն հերոս ներկայացնելու զավեշտալի «հոգևոր» փորձերը միայն այդ հիմնավորումն ունեն։ Իրական քրիստոնեության մեջ հերոս լինելը շատ բարդ բան է, դրա համար պետք է ոչ միայն հավատամք ունենալ, այլև պատրաստ լինել ամեն գնով պաշտպանել այն։ Իրական քրիստոնեությունն անձնազոհություն է ենթադրում ոչ այնքան սեփական անձի, որքան այլոց համար։ Ինչպես կփաստի Ավետարանը, ավելի շուտ ուղտը կանցնի ասեղի ծակով, քան Փաշինյանը կկարողանա փրկություն գտնել։

5. «Գինի լից»-ի միջի կամավորի դրվագը, կարծում եմ, սխալ է հասկացվել։ Այդ երգը ոչ այնքան կամավորության, որքան արդար վրեժի և արդարադատության մասին է, և հենց այդ օրինակի վրա հենելով, Նիկոլը ենթագիտակցաբար կռիվ էր տալիս ոչ թե կամավորների, այլ վրիժառուների դեմ։ Կարիք չկա բացատրելու, թե ինչու…

6. Պետության ներսում «բանակ VS հարկատու» հակադրումն ինքնին տխմարություն է, որովհետև բոլոր, կրկնում եմ, բոլոր կայացած պետականություններում բանակը մշտապես եղել է և մնում է կուլտ, մեծարման և հարգանքի առարկա։ Վերցրեք ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Ֆրանսիան, նույն Թուրքիան։

7. Անշուշտ, սրտից թույլ մարդկանց համար առանձնահատուկ ռիսկային էր լսել, թե ինչպես է Նիկոլը նախատում, որ չի կարելի ամեն ինչ «գցել խեղճ ու կրակ զինվորի վրա»։ 44-օրյա պատերազմի պարտությունը Զինված Ուժերի վրա համառորեն գցող, իբր 11.000 դասալիքների մասին հորջորջող, բերված աղետի պատասխանատվությունից փախչող և դրանով նոր աղետներ բերող «Գերագույն Գլխավոր հրամանատարի» շուրթերից նման ցինիկ ձևակերպում լսելը, ինչ խոսք, ուժեղ ներվեր է պահանջում։ Մանավանդ, որ քիչ անց էլ այդ նույն ցիցերոնը խրոխտ տոնայնությամբ արտաբերում է, թե գալիս են պահեր, երբ պիտի պատասխանատվություն վերցնես։ Յա, իրո՞ք (պլագիատի համար հայցում եմ հեղինակի ներողամտությունը)։

8. «ՊՊԾ-ն բուծել ենք, դրա համար ոչ մեկիս սպանել չեք կարող» նրա տխմարագույն միտքը հակապետական մտածելակերպի շեդևր է, քանզի ո՞ւր է պետությունը, եթե նրանց սպանելու մտադրություն ունեցողներն ազատության մեջ են և ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր։

9. Երբ Նիկոլը նորից փորձում էր հիմնավորել «իրական» Հայաստանի իր զառանցանքը և հիշատակում էր իր հանդիպած սասունցիներին, մշեցիներին, վանեցիներին, իգդիրցիներին, մտքումս մեղադրանքի սլաքներն ուղղվեցին ոչ թե դեպի նրան, այլ դեպի այդ մարդկանց։ Դուք ի՞նչ սասունցի, մշեցի, վանեցի կամ իգդիրցի, որ այսքանըց հետո Նիկոլի հետ համաձայնում եք շփվել, նա էլ ձեզ դասեր է տալիս…

10. Եվ վերջում թափահարելով պլաստիկատի կտորի վերածված Հայաստանի քարտեզը, նա արտասանեց իր «коронный», եզրափակիչ խայտառակությունը՝ «հայը փնտրել է (կրկնել 4 անգամ) և գտել է իր հայրենիքը, դա Հայաստանի Հանրապետությունն է»։ Այսի՞նքն, էդ ո՞նց թե հայը փնտրել է իր հայրենիքը։ Նման անհեթեթություն մեկ էլ Ալիևն է բարբաջում «եկվոր հայերի» պրոպագանդայի շրջանակներում։ Նույն ձեռագիրը, նույն մտածելակերպը, որը, երևի, Կազանում փսփսալու ժամանակ է նորից թարմացվել։

Հ.Գ. Մինչ ավարտում էի հոդվածս, ինձ ասացին, որ Նիկոլն այս ընթացքում թրաշվել է։ Կասկած չունեմ, որ դա արել է հենց այսօր, որպեսզի իր ինվալիդ մտքի թունավոր արգասիքներից հանրային դիսկուրսը շեղի դեպի իր մորուքը։ Ինքս հրապարակավ խոստացել եմ թրաշվել նրա պաշտոնանկության օրը, ուստի տարոսը ինձ։ Բայց հիմա վերադառնանք մեր հրեշներին։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

14.11.2024

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերը
Ամենադիտված