Ձեր գործունեությունը վնասում է ԵՄ հեղինակությանը ․ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը նամակ է հղել Միշելին
ՀասարակությունԻ պատասխան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից Իլհամ Ալիևին COP29-ի ղեկավարման ժամանակ հրապարակված շնորհավորական հայտարարությունների, Եվրոպայի Հայ դատի գրասենյակը իր հիասթափությունն է հայտնում և հիշեցնում Եվրոպական խորհրդի նախագահին հոկտեմբերի 24-ին լիագումար նիստի կողմից ընդունված բանաձևը։ Այս մասին գրված է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի կողմից Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ուղարկված բաց նամակում։
«Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանին մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման համար։
Բանաձևի կետում նաև նշվում է, որ Ադրբեջանի հարձակումը ԼՂ–ի վրա նաև 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում է ու ԵՄ միջնորդությամբ ստանձնած բանակցությունների ընթացքում ստանձնած պարտավորությունների չկատարում
Միշելը մի քանի անգամ հրապարակավ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հիմնարար իրավունքները ԵՄ–ի համար սկզբունքային հարց են, սակայն Ադրբեջանն այդուհանդերձ Լեռնային Ղարաբաղում իրականացրեց էթնիկ զտումների դասագրքային օրինակ։
Ցավոք, մենք պետք է դիտարկենք, որ ոչ միայն ձեր միջնորդությունը ձախողվեց, այլ նաև դրա հետևանքով ձեր գործունեությունը շարունակում է վնասել ԵՄ հեղինակությանը»,- գրված է նամակում։
Աղբյուր` 24news