Ֆուտբոլը դաժան է, մեկ սխալը բերում է նման հետևանքի. Սուրեն Չախալյան
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի կարծիքով՝ Ֆարերյան կղզիներից կրածը պարտությունը մեկ սխալի հետևանք էր:
«Մենք երկու խաղակեսում էլ առավելություն ունեինք, ինչպես նաև՝ գոլային պահեր: Պարզապես չկարողացանք գոլային պահերը գոլի վերածենք: Վիճակագրությունն էլ է ցույց տալիս, թե որքան շատ հարվածներ են եղել դարպասին: Ֆուտբոլը դաժան է, մեկ սխալը բերում է նման հետևանքի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի նախավերջին տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում հյուրընակելով Ֆարերյան կղզիներին` զիջեց նվազագույն հաշվով:
Ազգերի լիգայի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 17-ին արտագնա խաղում կմրցի Լատվիայի հավաքականի հետ: Այս հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: