Արմեն Գալջյանն անդրադարձել է Արեգնազ Մանուկյանի կալանավորմանն առնչվող ելույթին Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերել Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան Սա նորմալ չէ, հաշտ չենք սրա հետ. պատասխան տալու ժամանակը գալու է. Լևոն Քոչարյան Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ ՀՀ-ում կձևավորվի առաջատար համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանց. քննարկում Փաշինյանի մոտ Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան (տեսանյութ) Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը. Գառնիկ Դանիելյան «Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառներից մեկը հայ-ռուսական հարաբերություններն են»․ Լևոն Քոչարյան ՀՀ փոխվարչապետը Visa-ի ներկայացուցչի հետ ունեցել է քննարկում Եկեղեցու հետ կապված հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է. Քոչարյան Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ 

«Ինձ թվում էր՝ ամենաերջանիկ մարդն էի, իսկ հիմա թևերս կարծես կոտրված լինեն». ավագ լեյտենանտ Արթուր Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք ու հանգիստ երեխա էր Արթուրս: Երեք-չորս տարեկանում արդեն բանաստեղծություններ էր արտասանում, չորս տարեկանում տառերն ու գումարում-հանում գիտեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Արթուրի մայրիկը:

Արթուրը ծնունդով Արցախի Հանրապետությունից է՝ Մարտունի քաղաքից: Մարտունիի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ մեկ դպրոցն է հաճախել: «Բոլոր առարկաներն էլ սիրում էր, բայց հիմնականում ավելի «ուժեղ» էր լեզվից: Տատիկը՝ իմ մայրը, լեզվի մասնագետ էր, գուցե Արթուրի մեջ հենց նա է յուրահատուկ վերաբերմունք սերմանել լեզվի նկատմամբ: Բայց արդյունքում Արթուրս ընտրեց մաթեմատիկան: Ընդունվեց Արցախի պետական համալսարան՝ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Մագիստրատուրան էլ ավարտեց, բայց տարբեր պատճառներով չկարողացավ խորանալ իր մասնագիտության մեջ: Արդյունքում ընտրեց զինվորական ծառայությունը: Արթուրը շատ էր սիրում կարդալ, նաև բանաստեղծություններ ընթերցել։ Նրա ընթերցած վերջին գիրքը «Մուսա լեռան 40 օրն» էր: Ասում էր, որ ամեն հայ պետք է կարդա այդ գիրքը, շեշտում՝ այդ օրերը պետք է չկրկնվեն»,-նշում է զրուցակիցս:

Երբ աչքի եմ անցկացնում Արթուրի կենսագրական տվյալները, հասկանում եմ, որ զինվորականի մասնագիտության ընտրությունը բոլորովին էլ պատահական չէր, չէ՞ որ Արթուրի հայրը՝ Գարիկը, մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, վիրավորում ստացել և, ավաղ, հաշմանդամություն ձեռք բերել, ու նրանց ընտանիքում մեծացող երեխաները չէին կարող շեղվել հայրենիքի պաշտպանության գաղափարից: Արթուրի պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Շուշիի հակաօդային պաշտպանական զորամասում։ 2018 թ.-ին հինգ ամիս սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ հրետանավորի մասնագիտությամբ։ Արթուրը կենտրոնական զորամասի երկրորդ հրաձգային գումարտակի 82 մմ-անոց ականանետային մարտկոցի դասակի հրամանատարն էր։ Նա համատեղում էր կրթությունը և զինվորական ծառայությունը, արդյունքում երկուսից որևէ մեկը չէր տուժում: Սկսվեց 44-օրյա պատերազմը: Արթուրն իր ծառայակից ընկերների հետ մեկնեց պատերազմի թեժ կետեր: Նրանց մարտկոցը մարտեր է մղել ճակատային տարբեր գծերում՝ Մարտակերտ, Շուշի, Մարտունի:

«44 օր դիմադրեց տղաս ու նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ թվում էր, թե պատերազմն ավարտվել է, թշնամու ավիառումբի հարվածից զոհվեց Կարմիր շուկայի մատույցներում: Թշնամին թիրախավորել էր Արթուրի և նրա ծառայակից ընկերների գտնվելու վայրը»: Տիկին Հասմիկը մասնագիտությամբ բուժքույր է, ասում է՝ Մարտունիի հիվանդանոցում բոլոր մեր զինվորներին ու սպաներին առաջին օգնություն են ցույց տվել, անհրաժեշտության դեպքում վիրահատություն կատարել: «Հետո քովիդով հիվանդացա և տասն օր շուտ տեղափոխվեցի Երևան: Այնքան ուշադիր էր, որ անգամ այդ ծանր օրերից մեկում զանգահարեց ինձ՝ մա՛մ, մորքուրի ամուսնու ծննդյան օրն է: Ապշում էի, թե այդ ծանր պահերին ինչպես կարող էր մտածել ուրիշների մասին, նման բաներ հիշել: Բայց այդպիսին էր: Բոլորի տեղը գիտեր, բոլորի մասին մտահոգվում էր, մտածում: Բարի էր, համեստ, հանգիստ, կարգապահ զինվորական»: Մայրիկն ասում է՝ Արթուրին շատ էին հարգում և սիրում:

«Նրա մասին գովասանքով են խոսում նրա մարտական ընկերները, հրամանատարական կազմը։ Աչքի էր ընկնում մեծ պատասխանատվությամբ։ Պահանջկոտ էր, բայց և սիրված իր զինծառայողների կողմից։ Իր ծառայությունը փայլուն էր կատարում: Վերջերս մի տղա ինձ գրեց սոցիալական ցանցերից մեկով, հարցրեց, թե Արթուրի ի՞նչն եմ, պատասխանեցի՝ մայրը, ասաց, որ ուզում է ինձ տեսնել: Այնպես եմ կարոտում Արթուրին, որ իր կարոտը փորձում եմ իր ընկերներից ու զինվորներից ստանալ: Օրերս էլ երազ եմ տեսել, չեմ էլ հիշում, թե ինչ եմ տեսել, բայց Արցախում էի, դա հստակ հիշում եմ: Չեմ կարողանում քնել, կոպերս չեն փակվում, ախր երկու կորուստ միանգամից, ինչպե՞ս դիմանալ»: Մայրիկը լավ է հիշում այն օրը, երբ իմացավ, որ որդին զոհվել է: «Իմ եղբայրներն էլ էին այնտեղ, զանգեցի իրենց, հարցրեցի, թե ուր են, ասացին, որ գալիս են: Ես էլ մտածում էի, որ երեխուս մասին ինչ-որ լուր կբերեն: Արթուրին զանգում էինք, անհասանելի էր, զանգում էինք ընկերներին, ծանոթներին, ոչ ոք չէր ցանկանում մեզ ասել, թե ինչ է տեղի ունեցել: Այդ օրը փոքր տղաս էլ եղբայրներիս հետ էր: Զանգեց՝ մա՛մ ջան, դուռը բաց, գալիս ենք: Ներս մտան, ուրախությունից իրենց գրկել էի, բայց զգացի, որ իրենք ինձ սովորականից պինդ են գրկում: Հետո արդեն ասացին, որ բալես չկա, չգիտեմ էլ, թե ինձ հետ ինչ կատարվեց…»:

Զոհվելուց հետո օրերի ընթացքում Արթուրն արդեն Հայաստանում էր: «Բայց չթողեցին, որ երեխուս տեսնեմ, չգիտեմ՝ դա լավ էր, թե վատ: Վերջին անգամ Արթուրիս չտեսա: Հարսս այդ ընթացքում հղի էր, սպասում էր իրենց երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուն: Արթուրը գիտեր, որ աղջիկ են ունենալու, շատ էր սիրում աղջիկ երեխա, անհամբեր սպասում էր դստեր ծննդին, որին, ավաղ, այդպես էլ չտեսավ: Իր զոհվելուց ամիսներ անց ծնվեց իմ Տաթևիկը»: Արցախի համար մարտնչած ու զոհված արցախցի հայորդիներից շատերն իրենց հավերժական հանգիստն են գտել Եռաբլուր զինվորական պանթեոնում: Այդ փաստը հիմա ծնողներից շատերի համար մխիթարանք է դարձել, քանի որ կարողանում են այցելել իրենց որդիներին ու ամուսիններին, չէ՞ որ շատերը նաև իրենց սիրելիների շիրիմներին այցելելու հնարավորությունից զրկվեցին:

«Շրջափակման օրերին այնքան վատ էր ինքնազգացողությունս: Խնդրում էի հարազատներիս, ծանոթ ու անծանոթներին այցելել տղայիս, գոնե մի ծաղիկ տանել: Հիմա արդեն ինքս եմ գնում իր մոտ: Հաճախ նաև Արթուրի խոսքերն եմ հիշում, ասում էր, որ Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր տանող ճանապարհներն ամեն հայ պետք է աչքերը փակ էլ կարողանա գնալ, նաև հավելում՝ այնպիսի մահով պիտի մահանա, որ ննջի Եռաբլուրում»։ Տիկին Հասմիկն ասում է, որ որդու մասին խոսելիս մշտապես ցանկանում է հիշել ու անուն առ անուն նշել այն տղաներին, որոնք զոհվել են Արթուրի հետ: «Արթուրի դասակից նրա հետ նույն օրը զոհվել է չորս զինծառայող՝ Սարգիս Թոմբուլ յան, Գառնիկ Ղանդիլ յան, Արման Գևորգյան, Դմիտրի Մարտիրոսյան։ Այդ պահին տասից ավելի զինծառայող էլ վիրավորում է ստացել։ Տղաներից երեքի մասին տեղեկություն ունեմ, շփվում եմ ընտանիքների հետ, բացի Դմիտրիից, շատ կցանկանայի որևէ տեղեկություն ստանալ նաև նրա մասին, ծանոթանալ ընտանիքի անդամների հետ, բայց, ավաղ, չեմ կարողանում իր մասին որևէ տեղեկություն գտնել»:Իսկ վերջում ապրելու համար ուժ տվողի մասին: «Ինձ միշտ թվում էր, որ ես ամենաերջանիկ մարդն էի, իսկ հիմա թևերս կարծես կոտրված լինեն: Հիմա մխիթարվում եմ իմ թոռնիկներով՝ Տիգրանով և Տաթևով»:

Հ.Գ. - Ավագ լեյտենանտ Արթուր Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով: Ծառայության ընթացքում ևս պարգևատրվել է մեդալներով և պատվոգրերով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմեն Գալջյանն անդրադարձել է Արեգնազ Մանուկյանի կալանավորմանն առնչվող ելույթին Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերելԿատարը և գործընկերները աշխատում են ԱՄՆ-Իրան բանակցությունները վերսկսելու ուղղությամբԻ՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան Սա նորմալ չէ, հաշտ չենք սրա հետ. պատասխան տալու ժամանակը գալու է. Լևոն Քոչարյան Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահՀՀ-ում կձևավորվի առաջատար համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանց. քննարկում Փաշինյանի մոտՄարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան (տեսանյութ) Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը. Գառնիկ Դանիելյան«Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառներից մեկը հայ-ռուսական հարաբերություններն են»․ Լևոն ՔոչարյանՀՀ փոխվարչապետը Visa-ի ներկայացուցչի հետ ունեցել է քննարկումԵկեղեցու հետ կապված հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է. Քոչարյան Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ծաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավորՓաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում». Սլուցկի․ Ռուսաստանը կոշտ պատասխան է տվել Գերմանիային (տեսանյութ) Վաղեմության ժամկետները հաղթահարելու համար ձևական բաներ են գտել, փոխկապակցել Քոչարյաններ ընտանիքի հետԵրկու բնակավայր անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՔԿ-ն վերջակետ է դնում 44-օրյա պատերազմի զոհերի թվի շահարկումներինԼատվիան մտադիր է 2027 թվականի հունվարից արգելել դեպի Ռուսաստան և Բելառուս իրականացվող ավտոբուսային փոխադրումները Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ) Հայաստանի սովորողների գիտելիքների կիրառման հմտությունները ցածր են․ PISA-2025-ի ահազանգը Անգրագետ են, ոչ մի բան չեն հասկանում, պրիմիտիվ հարց չեն կարում լուծեն․ Պեդրո Զարոկյան«Երևանտրանս»-ը լուծարվում է. ստեղծվում է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները մեծ ընտանիքի պես են». ՉայկաՀունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետիՖրանսիայում թալանել են Ռենուարի թանգարանը «88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ ԲաբայանՌուսաստանը պատրաստ է խաղաղություն հաստատել Ուկրաինայում. ՊեսկովԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններումՎստահ եմ՝ պարոն Զառոկյանն ասելու է՝ traffic engineer է պետք, ճիշտ է, բայց տվյալներ է պետք ունենալՉեմպիոնների լիգան վերադառնում է․ «Ինտերի» կազմում է Հենրիխ Մխիթարյանը«Ժամկետանց սնունդ կար բոլոր սուպերմարկետներում»․ Բաբայանը զգուշացնում էԱմեն ինչ անելու ենք, որ եվրոպական կառույցները չկարողանան չնկատելու տալ երկրում տիրող իրավիճակը (տեսանյութ) Իրանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել չխայտառակվել և լքել Մերձավոր Արևելքը Ոչ մի դրամ հարկ չի թաքցվել՝ ես վստահորեն պնդում եմ. Լևոն ՔոչարյանԳիտնականները Նոյյան տապանի առեղծվածի բացահայտման շեմին են Ավինյանը սպառնացել է ավագանու ընդդիմադիր անդամին․ «Շատ խիստ կպատժվեք»Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները«Փակել են հեռուստաալիքներ, վտարել լրագրողների»․ ԶախարովաԽոշոր ավտովթար Երևանում․ «Hongqi»-ն բախվել է ծառին, կա վիրավորՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքԻսպանիայի արտգործնախարարը չի կարող ասել, թե ով է կանգնած Սեուտայի ​​ճգնաժամի հետևումԱնգրագետ գնահատականից Ավինյանը վրդովվեց՝ ամբարտավան բերանը բացեք սխալ ձեւով, կպատժվեք«Ուկրաինան պարտվում է պատերազմում». The SpectatorԼավրովն ասել է, որ Արևմուտքը երբեք չի կարողացել արդար մրցակցություն ցուցաբերելՔԿ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի և անհայտ կորածների տվյալներըՄյասնիկյանում խայտառակ վիճակ ա, սարսափելի, ոչ մեկդ չի՞ անցել էդ մասով․ ԱվինյանՌոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի բացառում ՄԻԵԴ և ՄԱԿ դիմելըՆեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-ի
Ամենադիտված