Ռուսաստանում բենզինի դեֆիցիտի երկրորդ ալիքն է սկսվել․ Reuters ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները առաջին բուժօգնություն են ցույց տվել երկու երեխայի Ըմբշամարտի Մ20 տարեկանների ԱԱ. Մխիթարյանը հաղթեց Ալիևին ու անցավ 1/4 եզրափակիչ Հանցագործության պահին ձերբակալվել են քարհանքերից գողություններ կատարող անձինք Թալիբները ցանկանում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր էջ բացել «Մանչեսթեր Սիթին» 85 միլիոն ֆունտով ցանկանում է ձեռք բերել Մարոկկոյի 18-ամյա աստղին 229 դպրոց փակում եք, սահմանամերձ գյուղերը դատարկվում են Թրամփը հայտարարել է Իրանի ԻՀՊԿ-ի հետ ոչ պաշտոնական կապի մասին և սպառնացել Օմանին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ինդոնեզիայի նախագահին Անկախության օրվա առթիվ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում ԱՄՆ-ն և Իրանը կարող են հրադադարը երկարաձգել ևս 60 օրով 

«Փաստ». Նոր քարոզչական պատերազմ. ի՞նչ է անելու Հայաստանը Բաքվի ինֆորմացիոն հարձակումների դեմ

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը անցկացվելու է Բաքվում, և տեղեկություններ կան, որ նաև այդ համաժողովն է Ադրբեջանն օգտագործելու Հայաստանի դեմ նոր քարոզչական արշավ իրականացնելու համար, ի մասնավորի՝ «էկոլոգիական» ասպեկտով: Այս մասին բարձրաձայնում են նույնիսկ արտերկրյա լրատվամիջոցները՝ նշելով, որ, փորձագետների համոզմամբ, Բաքվի ձեռքում այդ ֆորումը կդառնա «էկոլոգիական» համատեքստում Հայաստանի վրա հարձակվելու միջոց: Ընդհանրապես, բոլոր առումներով, այդ թվում՝ էկոլոգիական տեսանկյունից հանցագործ այդ երկիրը հնարավոր ու անհնար բոլոր միջոցները կիրառում է Հայաստանի հանքարդյունաբերության դեմ արշավ իրականացնելու համար:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը համոզված է, որ ակնհայտորեն Ադրբեջանը դա անում է բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այդ երկրին հետաքրքրում է ոչ թե բնապահպանական խնդիրը, այլ քաղաքականությունը։ Ըստ էության, Ադրբեջանի խնդիրն է թուլացնել Հայաստանը՝ սլաքներն ուղղելով մեր տնտեսության ողնաշարի ուղղությամբ: Ադրբեջանի թիրախում պարբերաբար հայտնվում է Հայաստանի խոշորագույն հարկատուն` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, և զարմանալիորեն դեռևս կան որոշ շրջանակներ, որոնք այստեղից մեծապես օգնում են այդ հարձակումներին` իրենց անհասկանալի հրապարակումներով և շատ հաճախ կեղծ տեղեկատվությամբ։

Այս թեմայի հետ կապված՝ օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ասել էր. «Կազմակերպություններ կան, որոնց գործունեությունը դիտարկելիս չենք հասկանում, թե ում ջրաղացին են ջուր լցնում։ Ես նրանց կոչ կանեմ՝ նման պրոցեսների մեջ մտնելուց առաջ մտածել իրենց, ապագա սերունդների և Հայաստանի մասին»: Որոշ ժամանակ առաջ մենք տեղեկություն էինք հրապարակել նաև, որ մոտ երկու տարի Հայաստանում «թունավոր ծանր մետաղների տարածման ուղիների» հետ կապված ուսումնասիրություններ է իրականացրել չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև հարցեր էինք բարձրացրել, թե ինչո՞ւ է արտերկրյա ՀԿ-ն ուսումնասիրություններ անում Հայաստանում, ո՞վ է թույլ տվել, ովքե՞ր են այդ փորձագետները, որքանո՞վ կարելի է վստահ լինել նրանց օբյեկտիվության մեջ, ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ տեղեկությունները չեն հայտնվի Ադրբեջանի կամ Թուրքիայի ձեռքում, կամ եթե ամբողջությամբ հրապարակային են լինելու ուսումնասիրության արդյունքները, ինչպե՞ս կարող են դրանք օգտագործվել նշյալ երկրների կողմից և այլն:

Այս թեմայի հետ կապված Հարությունյանն ասել է. «Մենք էլ ենք տեղյակ, կան աշխատանքներ, որոնց մասին բարձրաձայն չենք խոսում, օրինակ՝ ազգային անվտանգության հարցերը։ Մենք ուսումնասիրում ենք բոլոր կազմակերպությունների գործունեությունները, թույլ տվեք մեր եզրակացություններն այս պահին չհրապարակեմ»: Ստացվում է, որ նոր սկսվող տարին ևս զերծ չի լինելու Հայաստանի տնտեսության ռազմավարական ուղղության դեմ տարվող արշավներից։ Հուսանք՝ ամեն ինչ կարվի, որպեսզի մենք մեր ձեռքերով Ադրբեջանի ջրաղացին ջուր չլցնենք:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանում բենզինի դեֆիցիտի երկրորդ ալիքն է սկսվել․ ReutersՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները առաջին բուժօգնություն են ցույց տվել երկու երեխայիԻնչպես կավարտվի հակամարտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. ԶԼՄԸմբշամարտի Մ20 տարեկանների ԱԱ. Մխիթարյանը հաղթեց Ալիևին ու անցավ 1/4 եզրափակիչՀանցագործության պահին ձերբակալվել են քարհանքերից գողություններ կատարող անձինքԹալիբները ցանկանում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր էջ բացել«Մանչեսթեր Սիթին» 85 միլիոն ֆունտով ցանկանում է ձեռք բերել Մարոկկոյի 18-ամյա աստղին229 դպրոց փակում եք, սահմանամերձ գյուղերը դատարկվում ենՃապոնիային կոչ են արել Կուրիլյան կղզիների հարցում համաձայնության գալ Ռուսաստանի հետ Թրամփը հայտարարել է Իրանի ԻՀՊԿ-ի հետ ոչ պաշտոնական կապի մասին և սպառնացել ՕմանինՆշվել են 2026-ի աշնան գլխավոր նորաձևության միտումներըԱրևմուտքը թույլ է տալիս Ուկրաինայի ցանկացած գործողություն Ռուսաստանի դեմ. ԱԳՆԷդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համարՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ինդոնեզիայի նախագահին Անկախության օրվա առթիվՌոմանոս Պետրոսյանը ներկայացրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերումԱՄՆ-ն և Իրանը կարող են հրադադարը երկարաձգել ևս 60 օրովԻրանի Ուրմիա լիճը կարմիր գույն է ստացել Ոչ մեկ չի մոռացել զոհվածների դիերը, մասունքները` սառնարանում, գետնին գցված պատկերներըԻնչպես կավարտվի հակամարտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. ԶԼՄԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը. նախկին կոնգրեսական ԳրինՀԱՊԿ-ը Հայաստանին վերջնաժամկե՞տ է տալիս. Իրանը սպառնում է ՖրանսիայինՎրաստանը հետախուզվող անձին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններինՀնդկաստանը մտադիր է զարգացնել Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում առկա համագործակցությունը Պանետյերի մահվան հանգամանքները գաղտնի են պահվում Լատվիան ԵՄ-ից փոխհատուցում է պահանջել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու համարՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվեց ՀՀ ՊՆ ՌՈ պետԳիտնականները թոքերի քաղցկեղի կանխարգելման հնարավոր նոր միջոց են հայտնաբերելՆարեկ Կարապետյանը՝ Ռուբինյանին․ «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»ՊՆ նախարարի երեք խորհրդականներ ազատվել են պաշտոններիցԶինվորին ինքնասպանության հասցնելու գործով կա կալանավորված Էդվարդ Ասրյանը և Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը փոխանակվել են համագործակցության նոր փաստաթղթովՏավուշի մարզի Զորական բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Մոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավարին արտաքսել են ՌուսաստանիցԻրանը դեռևս անհետ կորած օդաչուներին համարում է Կատարում գերիներ Իրանական անօդաչուները հարվածել են իրաքյան Քրդստանի ղեկավարի գրասենյակինԿասեցվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասԻնձանից ոչինչ չհարցնեք. Մենչի դուստրն ամուսնալուծվել է Ջրի խողովակը վնասվել է Երևանում․ Ազատության պողոտան վերածվել է անվճար «ավտոլվացման կետի»Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիրՀայաստանը գրեթե դադարել է վրացական ձմերուկ գնել․ 638 տոննայից՝ ընդամենը 5,4 տոննա Իրանը մեկնաբանել է Թրամփին թաքցնելու գաղտնի գործողությունըԹրամփը հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ ԱՄՆ-ը զգալիորեն կկրճատի համատեղ զորավարժությունները«Իմ շողքի հետ բանավիճելու ո՛չ խելք, ո՛չ գիտելիք ունեք»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանըԿիրկորովը «Միսս Ռուսաստանին» ադամանդներով Rolex է նվիրելԱրթուր Հովհաննիսյան․ ՀԱՊԿ-ը նախ պետք է բացատրի՝ ինչու չի կատարում Հայաստանի նկատմամբ իր պարտավորություններըԱԺ նիստում քննարկվում է կրթության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը Էրդողանը սպառնացել է Իսրայելին․ «Առանց երկմտելու կմտնենք պատերազմի մեջ»Իրանն ու Օմանը նոր ծովային ճանապարհ են մշակում«Օշ Գրուպ»–ի՝ «ոչ ալկnհոլային գազավորված ըմպելիք մոխիտոյի համով» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից
Ամենադիտված