Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Թուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատար Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Սիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծով Հարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառով Ընդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը Պուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին 

Շարունակում ենք զբաղվել... ոչնչով. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերն են երևի պարբերաբար իրենք իրենց, կամ իրար հետ զրույցներում հարց տալիս՝ «էս ի՞նչ ենք անում... հայերով»: Սակայն, հաշվի առնելով իրավիճակն ու առկա սպառնալիքները, թերևս ավելի տեղին կլիներ շեշտադրումը, թե՝ ինչ(եր) չենք անում հայերով: Բայց նախ՝ պետք է տալ մեկ այլ կարևոր հարց. ի՞նչ է անում թշնամին, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, եթե կուզեք՝ այդ մարդակեր ու հայատյաց պետական կազմավորման պարագլուխ Ալիևը: Մակերեսային դիտարկումների սիրահարների տեսանկյունից՝ Ալիևը, գտնվելով իր պաշտոնավարման վարկանիշային բարձրակետում, զբաղված է «վերընտրություն» բեմադրելով, այսպես ասած՝ «արտահերթ նախագահական ընտրություններ» է անում: Իսկ իրականում և գործնականում թշնամին, ի դեմս Ալիևի, պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, ինչի մասին տևական ժամանակ զգուշացնում են բազմաթիվ փորձագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Զինվում է, թարմացնում ու լրացնում է իր սպառազինությունը, դիվանագիտական երևացող, բայց ավելի շատ չերևացող խողովակներով իր համար ապահովում է հնարավորինս ձեռնտու պայմաններ՝ նախատեսած ագրեսիայի կամ իրավիճակի լարման դեպքում ձեռքերին ազատություն տալու համար: Ավելին, թշնամին չէր էլ դադարեցրել պատերազմական գործելակերպը, այս ընթացքում, ինչպես հիմա ընդունված է ասել, «հիբրիդային պատերազմ» էր շարունակում վարել: Այդօրինակ պատերազմի կոնտեքստում են քարոզչահոգեբանական ագրեսիվ գործողությունները՝ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» հռչակելը, Հայաստանի մարզերը ադրբեջանական «տեղանուններով» նշող քարտեզներ տարածելը, Արցախի գերված ղեկավարների բանտային նկարները տարածելը, ռազմաշունչ հռետորաբանությունը և այլն, և այսպես շարունակ:

Մեկը չէ, երկուսը չէ, դրսևորումներն էլ ամենօրյա են ու քաջածանոթ լրահոսին թեկուզ աչքի պոչով հետևողներին: Իսկ չհետևողների համար միևնույնն է. եթե նույնիսկ մարտական գործողությունները ծավալվեն նրանց շենքերի շքամուտքերի մոտ, էլի շարունակելու են մրմնջալ, թե՝ «դե, ինչ ուզում է՝ լինի, միայն թե... խաղաղություն լինի»: Բայց թողնենք ինքզինքը գիտակցաբար երազախաբության մատնող այդ յուրօրինակ հայրենակիցներին և դառնանք հարցին, թե ի՞նչ ենք անում առկա սպառնալիքների դեմ հանդիման: Ժողովրդական բառուբանով ասած՝ ի՞նչ բանի ենք: Ճիշտ է, Սահմանադրություն ենք փոխում, իսկ եթե ավելի ստույգ ասենք՝ ոտքով-գլխով ընկղմվել ենք Նիկոլ Փաշինյանի նետած խայծային թեմայի՝ «նոր Սահմանադրության» քննարկումների մեջ: Բանակից փողով «թռնելու» օրինագիծ ենք ընդունում: Կոչումներն ենք վերացնում: Չծանրաբեռնենք. յուրաքանչյուրը կարող է շարունակել թվարկումը: Այսինքն, մեզ հուզող հարցադրման տեսանկյունից՝ մենք զբաղված ենք... ոչնչով, ոչ մի բանով: Ո՛չ մի: Մի հատ էլ ընդգծենք. թշնամին պատրաստվում է պատերազմի, մենք... ոչ մի բան չենք անում:

Շարունակում ենք արձանագրել Հայոց բանակում ոչ մարտական պայմաններում կորուստները: Տարին նոր-նոր է սկսվել, բայց արդեն 4 զոհ ունենք: Թշնամին պատերազմի՞ է պատրաստվում: Գլուխը՝ քարին: Նիկոլ Փաշինյանը կգնա որևէ դպրոց, հանդերձարանի կախիչները կքաշքշի, ցնցուղներն ու զուգարանակոնքերը կցնցի, իսկ թշնամին երևի միայն այդ տեսարաններից կվատանա ու բերանքսիվայր կգետնատարածվի... Մի խոսքով, մենք շարունակում ենք ոչինչ չանել: Ու սա միայն այս իշխանություններին չի վերաբերում: Նրանց դեպքում ամեն ինչ պարզ է: Ավելին, նրանք հենց ամեն ինչ անում են: Ճիշտ է, ոչ մեր հարցադրման կոնտեքստում, այլ իրենց նպատակները մինչև վերջ կյանքի կոչելու, պատերազմի ու հազարավորների մահվան պատճառ դառնալուց, Արցախն ուրանալուց, Արցախը թշնամու հոշոտմանը հանձնելուց, արցախցիներին տնանկ անելուց հետո հիմա էլ պատրաստվում են նոր զիջումների՝ մեզ բոլորիս զբաղեցնելով վերը նշված ու բազմաթիվ նման հարցերով: Ու զբաղեցնում են: Իսկ մենք շարունակում ենք զբաղվել պարզ ա պես... ոչնչով: Առավեագույնը ՝ դժգոհելով:

Հ.Գ.-Հա, չմոռանանք, «Հայոց պատմություն» առարկան էլ դարձնում ենք «Հայաստանի պատմություն»: Ծափ տվե՛ք, արա՛...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան
Ամենադիտված