Թրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրի Պայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայի Պուտին–Թրամփ–Սի․ Ուկրաինան և Իրանի վտանգը․ «Բա զոհվեիք»․ Փաշինյանի սուր ելույթները (տեսանյութ) Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվել Թրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնել Իրանի գրոհը, Ռումինիայի երկրաշարժն ու հարսնացու փախցրած ձին․ ցնցող կադրեր Խաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոս Զելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբ Անի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում է Մարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում է Երկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչում 

«Ոչ ոք իր թողած դատարկությունը չի լցնում, Ապերիս տեղը դատարկ է». Գառնիկ Ֆիդանյանն անմահացել է Վարանդայում ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գառնիկի մասին զրուցել ենք հորեղբոր և նրա կնոջ հետ: Տիկին Նարինեն ասում է՝ իր որդու պես է սիրել Գառնիկին, իր երեխայից չի տարբերել նրան: «Փոքրիկ Գառնիկը շատ խելացի էր, շնորհքով, բարի, հոգատար, ընկերասեր:

Բնավորությամբ շատ հանգիստ էր, խրատներն ընդունող, մեծին հարգող, փոքրուց էլ մի ուրիշ տեսակի, յուրահատուկ երեխա էր: Սիրված ու հարգված էր բոլորի կողմից: Ինձ երբեմն ասում էր՝ դու իմ կյանքի ընկերն ես, ինձ շատ լավ ես հասկանում», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Գառնիկի հորեղբոր կինը: Գառնիկը, որին հարազատները մանկուց նաև Ապեր են դիմել, ծնվել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում։ «Մինչև 7-րդ դասարան հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը: Այնուհետև տեղափոխվել է Չարենցավան, այնտեղի դպրոցում շարունակել իր կրթությունը: Ավագ դպրոցին զուգահեռ նաև խոհարարություն էր սովորում, սովորելուն զուգահեռ նաև աշխատում էր: Շատ սիրում էր խոհարարությունը և իրեն պատկերացնում էր այդ մասնագիտության մեջ: Ասում էր՝ գնամ բանակ, վերադառնամ, իմ մասնագիտությամբ կաշխատեմ, նպատակը տուն «ստեղծելն» էր: Բայց չարաբաստիկ պատերազմը իր երազանքներն ու նպատակները կիսատ թողեց»:

Գառնիկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. դեկտեմբերի 25-ին: Ծառայության առաջին ամիսներն անցել են Արմավիրի ուսումնական զորամասում, եղել է որպես հետևակի մարտական մեքենայի ավագ նշանառու։ Այնուհետև տեղափոխվել է Արցախ, ծառայությունը շարունակել է Ստեփանակերտի Ցորի զորամասում՝ որպես հետևակի մարտական մեքենայի ավագ նշանառու։ Տիկին Նարինեն ասում է՝ Գառնիկն այնքան լավ էր տրամադրված ծառայությանը, սիրով է մեկնել բանակ: «Միշտ ասում էր՝ եթե պետք է, ուրեմն կգնամ ու կծառայեմ»: Հետո սկսվեց պատերազմը: Պատերազմական օրերի մասին Գառնիկի հորեղբայրը՝ պարոն Լեռնիկն է պատմում: Ասում է՝ երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, ինքը պայմանագրային զինծառայող էր:

«Այդ ընթացքում, երբ խոսում էինք իր հետ, ասում էր՝ հոպա՛ր, դուխով, չվախենաս: Ես՝ պատերազմ տեսած մարդ, 1992-94 թթ. մասնակցել եմ Արցախյան ազատամարտին, իրեն ասում էի՝ ես տեսել եմ պատերազմը, դու քեզ պինդ պահի, չվախենաս: «Հոպա՛ր, չէ՞ որ քո զավակն եմ, ինչի՞ մասին ես մտածում»: Երբ զանգում էր, զրուցում էինք իրար հետ, ինձ թվում էր, որ իմ երիտասարդ տարիներն են»: Բայց պատերազմի օրերին, ավաղ, հորեղբայրն ու Գառնիկը չեն հանդիպել, կարողացել են միայն հեռախոսով զրուցել: Պարոն Լեռնիկն ասում է, որ Գառնիկի զոհվելուց հետո, երբ եղել է Ցորում, տղաներից հարց ու փորձ է արել նրա մասին: «Ընդհանուր հաշվով երևի թե երեք ամիս է այնտեղ ծառայել, բայց բոլորը, ամբողջ գունդն իրեն գիտեր, ճանաչում էր: Շփվող էր, ընկերություն էր անում, երբեմն ասում եմ՝ մարդկանց իրար կապելու սովորություն ուներ: Վախ չուներ: Անընդհատ ուզում էր առաջ գնալ, կռիվը սկսվել էր, ու ինքը միայն դրա մասին էր մտածում՝ առաջ գնալու»: Պարոն Լեռնիկը վերհիշում է՝ եղբորորդու զինակից ընկերները չէին կարողանում իրեն ասել, որ Գառնիկը զոհվել է: Պատերազմի օրերին Գառնիկը հասցրել է լինել Մարտակերտում, Վարանդայում, որտեղ էլ հոկտեմբերի 12-ին զոհվել է:

«Զոհվելուց մեկ օր առաջ տղաները շրջափակման մեջ են եղել, մնացել են առանց հրամանատարի: Այդ ժամանակ իրենց հետ եղած տղաներից մեկը՝ Հայկը, վիրավորվել է: «Ապերս ու իր ընկերը, ճեղքելով շրջափակումը, փրկել են նրան, հասցրել շտապօգնության մեքենայի մոտ: Նարինեն հոկտեմբերի 11-ի երեկոյան զանգեց, ասաց, որ երեխուց տեղեկություն չկա, զանգեմ իրեն: Գառնիկի ընկերը զանգել ու ասել էր, որ նա վիրավորվել է: Ընկերը նաև ասել էր, որ վիրավոր վիճակում Գառնիկին տեղափոխել են շտապօգնության մեքենա: Նա հենց շտապօգնության մեջ էլ մահացել է: ԱԹՍ-ն է հարվածել, վիրավորում է ստացել սրտի հատվածում:Մի քանի հոսպիտալներ կային, որոնց հետ կապի էինք դուրս գալիս, բայց երեխուն չէինք գտնում: Հետո կապվեցի Երևան, ծանոթներ գտա, ասացի, որ Գառնիկը վիրավոր է, փորձեն գտնել:

Հայաստանում ու Արցախում բոլոր հնարավոր հիվանդանոցները զանգել ենք: Բայց երբ լուր ստացա, որ Գառնիկին որևէ հիվանդանոցում չեն կարողանում գտնել, ինձ համար ամեն ինչ պարզ էր, հասկացա, թե ինչ է եղել: Հուշեցի, որ Գառնիկին շարունակեն ոչ թե հիվանդանոցներում փնտրել, այլ դիահերձարաններում: Սա ասելը դժվար էր, բայց եթե անդառնալին էր եղել, ուրեմն, իրեն պետք է շուտ գտնեինք»,պատմում է հորեղբայրը: Գառնիկը շուտ է տուն «վերադարձել»: Իսկ հիմա ընտանիքն ապրում է Գառնիկից հետո մնացած դատարկության հետ: Հորեղբայրն ասում է. «Իմ որդին հիմա ծառայում է բանակում: Ու հիմա հատկապես հիշում եմ իրենց մանկությունը, միասին անցկացրած ժամանակը, թե ինչեր ենք միասին արել, թե տղաներն ինչպես են միասին ընկերություն ու եղբայրություն արել: Շատ ծանր է»: Զրույցին միանում է տիկին Նարինեն. «Դպրոցում անգամ ուսուցիչները հաճախակի են հիշում Գառնիկին: Մենք էլ տան ամեն սենյակում, անկյունում կարծես իրեն փնտրենք, հիշենք, թե ինչեր էր անում: Ոչ ոք իր տեղը չի լրացնում, իր թողած դատարկությունը չի լցնում: Ամեն մեկն իր տեղն ունի, Ապերիս տեղը դատարկ է»:

Հ. Գ. - Գառնիկ Ֆիդանյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզում՝ Ծափաթաղ գյուղի գերեզմանատանը: Ակնալիճում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին խաչքար է տեղադրվել, այնտեղ անմահացել է նաև Գառնիկի անունը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրիՊայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայիՊուտին–Թրամփ–Սի․ Ուկրաինան և Իրանի վտանգը․ «Բա զոհվեիք»․ Փաշինյանի սուր ելույթները (տեսանյութ) Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվելԹրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնելԻրանի գրոհը, Ռումինիայի երկրաշարժն ու հարսնացու փախցրած ձին․ ցնցող կադրերԽաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոսԶելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբԱնի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում էՄարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում էԵրկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչումՌանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլՓոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակըԵս դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղԱլկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել Ռուսաստանից
Ամենադիտված