Թուրքիան հետաքննող խումբ է ուղարկում Բաքու՝ ադրբեջանական ինքնաթիռի կործանումը հետաքննելու համար
Թուրքիան հետաքննող խումբ է ուղարկում Բաքու՝ ադրբեջանական ինքնաթիռի կործանումը հետաքննելու համար։
Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական գործակալության խնդրանքով Ակտաու քաղաքում «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի վթարի հետ կապված Թուրքիան 8 հոգուց բաղկացած հետաքննչական խումբ է ուղարկում Բաքու՝ աղետի պատճառները հետաքննելու և տեխնիկական և գործառնական վերլուծություն կատարելու համար։
Մեր թիմն այսօր երեկոյան կմեկնի Բաքու և կշարունակի աշխատել Ադրբեջանի իշխանությունների հետ համակարգված՝ միջադեպի բոլոր ասպեկտները հետաքննելու համար:
Թուրքիան հայտարարում է, որ միշտ լինելու է Ադրբեջանի կողքին, ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և ապաքինում մաղթում ադրբեջանցի եղբայրներին»,- ասել է Ուրալօղլուն։