ԵԱՏՄ անդամ երկրներից գնաճի ամենացածր ցուցանիշը Հայաստանում է
ՀասարակությունԵԱՏՄ անդամ երկրներից գնաճի ամենացածր ցուցանիշը Հայաստանում է: Այդ մասին տեղեկանում ենք հրապարակված վիճակագրությունից։
Եվրասիական տնտեսական միության երկրներում տարեկան գնաճը նոյեմբերի արդյունքներով կազմել է՝ Հայաստանում՝ 1,4%, Բելառուսում՝ 5,5%, Ղազախստանում՝ 8,4%, Ղրղզստանում՝ 5,7%, Ռուսաստանում՝ 8,9%:
Նշվում է, որ Հայաստանում գնանկումը փոխարինվել է գնաճով։ 2024 թվականի ընթացքում գնային դինամիկայի դանդաղեցման ֆոնին Հայաստանի Կենտրոնական բանկը և Ղրղզստանի ազգային բանկը նվազեցրել են տոկոսադրույքները մինչև 7,0% և 9,00%: