Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
ՀասարակությունԱյսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը։
Նրա փոխանցմամբ՝ քննարկվել է 1056 կայքերի հասցե, որոնք պետք է արգելափակվեն։ Նպատակը խաղամոլության դեմ պայքարն է։ Արգելափակման մեխանիզմներ կան նաև Կրիպտոարժույթների մասին օրենսդրական փաթեթում։
«Էսօր, Ինտերնետի Կառավարման Խորհրդի նիստն էր, նվիրված Հայաստանը #թվայինկոնցլագեր դարձնող օրենքներից մեկի քննարկմանը՝ արգելափակումների օրենքին։
Եթե չգիտեք. մենք արդեն ունենք ՀայԿոմՆադզոր։ Էդ ՀաԿոմՆադզորը քննարկում ա 1056 սայթի հասցե, որոնք պետք ա արգեկափակվեն։ Նպատակը՝ խաղամոլության դեմ պայքարն ա։
Բացի դրանից, ըստ «օդում կախված լուրերի» արգելափակման մեխանիզմներ կան նաև Կրիպտոարժույթների մասին օրենսդրական փաթեթում (արգելափակվելու են օտարեկրյա բորսաները և չեյնջերը)։ Նաև արգեկափակումների մասին են երազում կաբելային հեռարձակողները (ստեղ էլ արգելափակվելու են սպորտային սթրիմինգները)»,- գրել է նա։