Սպիտակ տունը հնարավոր է համարում Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից Բաքու-Գրոզնի ինքնաթիռի խոցումը
ԱշխարհՍպիտակ տունը «նախնական նշաններ» է տեսել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող էր խոցվել Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին:
«Սպիտակ տունը նախնական նշաններ է տեսել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող էր խոցվել Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից»,- ասել է լրագրողներին Քիրբին՝ հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդել։
Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։