Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
ԱշխարհԴեկտեմբերի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Հաքան Ֆիդանի միջև։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը։
Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել ադրբեջանական մարդատար ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ և ապաքինում մաղթել վիրավորներին։