«ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռ ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը Պուտինը սահմանափակել է Ռուսաստանից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանումը Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը Դատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումը Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ Անդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգում CSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումները Տվյալ աշխատակցի հասցեին վիրավորական որևէ արտահայտություն չի հնչել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Վահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Երևանում է․ նախատեսված են հանդիպումներ Փաշինյանի և Գրիգորյանի հետ 

Էս կողմից հարձակվել են, էն կողմից հարձակվել են, կարծես ես էլ վախեցա․ Միքայել Աջապահյան

Տնտեսություն

Հրապարակը գրում է․

Հարցազրույց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

- Սրբազան հայր, հարցազրույց էիք տվել 24-նյուզին, հիմա ընդդիմադիր շրջանակները քննադատում են Ձեզ, թե ո՞նց կարող էիք ասել՝ «եթե այս իշխանությունը վերանայի իր քաղաքականությունը, ներողություն խնդրի իր սխալների համար, ապաշխարհի, ճիշտ ուղու վրա կանգնի, թող մնա»։ Ժամանակին կոշտ հայտարարություններ եք արել իշխանության հասցեին, պահանջել եք, որ հեռանան, ի՞նչ տեղի ունեցավ Ձեզ հետ։

- Մարդիկ պիտի հայերեն իմանան, հայոց լեզվին տիրապետեն։ Իմ ասածն այն է, որ մեր գերխնդիրը այս իշխանությանը կամ այն իշխանությանը հեռացնելը, կամ բերելը չի, մեր նպատակը երկրի փրկությունն է։ Սրան -նրան հանել, մեկ ուրիշին դնելը չի մեր նպատակը։ Ապաշխարությունն այս իմաստով է, որ եթե այս իշխանությունը երկիրը կարող է փրկել, կարող է հատուցել այն վնասը, ինչ հասցրել է, հայրենիքը վերադարձնի, կարող է մնալ։ Զարմանալին այն է, որ էն կողմը վիրավորվել է, որ ես իրենց ապաշխարության եմ կոչում, այս կողմն էլ վիրավորվել է, որ ասել եմ՝ ապաշխարելու դեպքում, կարող են մնալ։ Սա խոսում է մեր քաղաքական դաշտի ողջ սնանկության, պարապության եւ ծայրահեղ սենտիմենտալիզմի մասին։ Մեկը հուզվել է՝ ոնց թե ապաշխարենք, թող ինքը ապաշխարի, էս կողմը հուզվել է՝ ոնց պիտի մնան, թող հեռանան։ Է հեռացնող եք` հեռացրեք, ինչի՞ չեք հեռացրել մինչեւ հիմա։ Իրենք արդեն հեռացրել էին իշխանությանը, հասցրել էին իրավիճակն այն աստիճանի, որ իշխանությունը պիտի հեռանար եւ Միքայել Սրբազանն իր հայտարարությամբ ի դերեւ հանեց էդ բոլոր փորձերը։ Ինչքա՞ն կարելի է մանկամիտ լինել, ես զարմանում եմ։ 

- Մայր տաճարի վերաօծմանը, Գերագույն հոգեւոր ժողովի որոշմամբ, հրավիրվել են նաեւ իշխանականները՝ Փաշինյանն այդ թվում։ Հիշեցնեմ՝ եկեղեցին պահանջում էր իշխանության հեռացումը։ Այս համատեքստում որքանո՞վ է ընկալելի իշխանականներին հրավիրելը։

- Շատ ընկալելի է, որովհետեւ իրենք են իշխանությունը, ժողովրդի ընտրած իշխանությունն իրենք են, մենք էլ օրվա իշխանությանը հրավիրում ենք՝ կգան, թող գան, չեն գա՝ ավելի լավ, այ քեզ բան։

- Այս քայլով եկեղեցին իշխանություններին հաշտվելու ձեռք է մեկնո՞ւմ։

- Բացարձակապես, սա եկեղեցական մեծ արարողություն է, պատշաճ է, որ օրվա իշխանությունը ներկա լինի։ Հարյուր տարի անց պատմության առաջ պատասխան ենք տալու։ 

- Ասում եք՝ եթե իշխանությունը կարող է վերադարձնել հայրենիքը, թո՛ղ մնա։ ՔՊ-ի քաղաքականության մեջ տեսնու՞մ եք Արցախը վերադարձնելու ցանկություն։

- Իհարկե, չեմ տեսնում, դրա համար էլ այդ խոսքը ասել եմ։ Հնարավոր չի իրենց ապաշխարությունը, չեք տեսնո՞ւմ , որ անգամ այդ բառի վրա են գժվել, հարձակվել։ Էս կողմից հարձակվել են, էն կողմից հարձակվել են, կարծես թե ես էլ վախեցա իրենց կամ մյուսների հարձակումներից։ Շունը հաչում է, քարավանը գնում է։ Ես ինչ ասում եմ, ասում եմ՝ ամենայն լրջությամբ, վստահությամբ, բայց նաեւ տողատակերով։ Ովքեր ի վիճակի չեն այդ տողատակերը հասկանալ՝ իրենց խնդիրն է։ Ես իրենց ուսուցիչը չեմ, որ բացատրեմ։ Իմ ասածի մեջ ո՛չ պարտվողական, ո՛չ նահանջողական, ո՛չ փոփոխական որեւէ բան չկա։

- Նախկինում ասում էիք՝ այս իշխանությունը պետք է հեռանա, հիմա՞ էլ եք այդպես ասում։

- Իհարկե, պետք է հեռանա, որովհետեւ ո՛չ ապաշխարելու է ընդունակ, ո՛չ էլ կապաշխարի։ Բայց ի՞նչ կա չհասկանալու՝ մեր գերագույն նպատակը նրանց հեռանալը չէ, եթե պիտի գնան, խայտառակ մեկ ուրիշ իշխանություն գա՝ Սյունիքն ու Գեղարքունիքն էլ հանձնի, անշուշտ, պիտի մնան իրենք։ Վաղը եթե գա մի մեծ փորձանք, որ ավելի շատ կորցնենք՝ ի՞նչ եք ասելու, չեք ասելո՞ւ՝ ավելի լավ է այն իշխանությունը մնար։ 

- Իսկ եթե այս իշխանությունը մնա ու Գեղարքունիքն ու Սյունիքն էլ հանձնի՞։

- Մենք տեսնում ենք, բա դրա համար էլ ասում ենք՝ հեռացեք, բայց հեռանալը ինքնանպատակ չի։ Իրենց հեռանալու դեպքում պիտի գա լավ իշխանություն, եթե չկա` հեռանան ի՞նչ անեն։

- Բագրատ Սրբազանը լավ իշխանության առաջարկ է անում։

- Բա չեք բերում իշխանության, սատարեք` բերեք իշխանության, չեք սատարում։ Դու տեսնու՞մ ես հանրային կոնսոլիդացիան, չկա այն։ Ես ասել եմ՝ լավատես չեմ, վատատես էլ մնում եմ։

- Դուք շարունակու՞մ  եք աջակցել, թեւ ու թիկունք լինել Բագրատ Սրբազանին։

- Իհարկե, աջակցում եմ, իհարկե, թեւ ու թիկունք եմ` այնքանով, որքանով կարող եմ։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գրոսսին ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև դեռևս լիարժեք բանակցություններ չկան«ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունըՊուտինը սահմանափակել է Ռուսաստանից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանումըԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել ԻրանՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըԴատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումըՌուբիոն ասել է, որ Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնածԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամՃապոնիան հայտարարել է, որ Տակաիչին տարեվերջին որոշում կկայացնի ոչ միջուկային սկզբունքների վերաբերյալԱնդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգումCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումներըԵվրահանձնաժողովը կառաջարկի, որ ԵՄ երկրները հրաժարվեն պաշտպանության և պատժամիջոցների հարցում իրենց վետոյի իրավունքիցՏվյալ աշխատակցի հասցեին վիրավորական որևէ արտահայտություն չի հնչել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարՎահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Երևանում է․ նախատեսված են հանդիպումներ Փաշինյանի և Գրիգորյանի հետԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե ՀովհաննիսյանՀայաստանի դեսպանությունը Վրաստանում հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումըԷդվարդ Ասրյանն ու Լեհաստանի ԶՈւ ԳՇ պետի խորհրդականը քննարկել են ՀՀ բանակի բարեփոխումներըԻրանը հայտարարել է նոր զենքի մշակման մասինՂազախստանում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվելՆեթանյահուն խնդրել է ԱՄԷ-ի առաջնորդին հերքել հոկտեմբերի 7-ի նախազգուշացման մասին հաղորդագրություններըՀայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումԳրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունըԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան«Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր ԳաբրիելԷսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԻրանի խորհրդարանը կարող է քննարկել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու ծրագիրըԴատախազական ներգործության արդյունքում Զովունիում 643 քմ հողամասը վերադարձվել է համայնքինՖրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներինStarship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակովՀայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումըABC News. Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկելՊուտինը արգելել է էներգետիկ ոլորտի մի շարք տվյալների հրապարակումը ԶԼՄ-ներում և համացանցումՈր հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվումՍելին Դիոնը Փարիզի նորաձևության շաբաթում անակնկալ ելույթ է ունեցելՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներըՈրքան է Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըՌեստորաններից մեկի մոտակայքում ծառը կողաշրջվել է«Հրդեհային տեսուչ» ներկայացած 60-ամյա տղամարդը խանութներից գումար էր շորթում․ բացահայտվել է«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է․ հաղթողի անունը հայտնի էԱնտոնիո Գուտերեշն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության շուրջ Հանրային լսումներ՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի վերաբերյալ. ինչպես դիմելՍի Ծինփինը կոչ է արել ուժեղացնել անվտանգության վերահսկողությունը Չինաստանում Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Տանզանիայում անցկացվող Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցելուցՖրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներիԴիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են․ Մհեր Գրիգորյան
Ամենադիտված