ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել
ԱշխարհԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական օրինագիծ է ներկայացվել՝ Թուրքիայի դեմ Սիրիայում գործողությունների պատճառով պատժամիջոցներ սահմանելու մասին, հայտնում է Reuters-ը։
«2024 թվականի թուրքական ագրեսիային հակազդելու մասին օրենք» անվամբ փաստաթղթի հեղինակները երկու սենատորներ են՝ դեմոկրատ Քրիս Վան Հոլենը և հանրապետական Լինդսի Գրեհեմը։ Նրանք հայտարարել են, որ Վաշինգտոնը պետք է փոխգործակցի Անկարայի հետ՝ դիվանագիտական ուղիներով հրադադարի համար կամ սպառնա Թուրքիային պատժամիջոցներով:
«Այս պատժամիջոցները նպատակ ունեն կանխելու Թուրքիայի կամ Թուրքիայի կողմից աջակցվող ուժերի հետագա հարձակումները Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) վրա, որոնք կարող են հանգեցնել «Իսլամական պետության» վերածննդին և սպառնալ Միացյալ Նահանգների ու ամբողջ աշխարհի ազգային անվտանգությունը»,- РБК-ի փոխանցմամբ՝ ասվում է սենատորների հայտարարության մեջ։