Հենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասին Աննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձը Խոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքը Օրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանել ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան Աբրահամյան Ի՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար Ղազարյան Հետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Այսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկան Փաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից Ռազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում 

Ինչու՞ և ի՞նչ իրավունքով են ազգերը ձեռքբերում կամ նվաճում պետություն ունենալու իրավունքը

Տեսանյութեր

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․

«Համաձայն ընդունված միջազգային չափանիշների և ՄԱԿ-ի տվյալների, աշխարհում կա 195 ինքնիշխան պետություն, որոնցից 193-ը հանդիսանում են ՄԱԿ-ի անդամ, իսկ երկուսը՝ Վատիկանը և Պաղեստինը, ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեն։

Միևնույն ժամանակ, աշխարհում ազգերի թիվը՝ դրա ճշգրիտ հաշվարկման դժվարություններով հանդերձ (կապված՝ սահմանումների և չափանիշների տարբերությունների հետ)՝ կարելի է գնահատել առնվազն 6000 (համենայն դեպս, աշխարհում կա 6-ից 7 հազար տարբեր էթնիկ և լեզվական խմբեր, որոնք առանձին կամ միասին կարող են ձևավորել կամ բնորոշվել որպես ազգ):

Հետևաբար, հարց է առաջանում. ի՞նչու և ի՞նչ իրավունքով են ազգերը ձեռքբերում կամ նվաճում պետություն ունենալու իրավունքը։ 

Այս հարցը բնավ սոսկ փիլիսոփայական չէ, այլ բարդ և բազմակողմանի է՝ իր մեջ ներառելով նաև պատմական, քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական և մշակութային գործոններ, միաժամանակ՝ հանդիսանալով այդ գործոնների բարդ փոխազդեցության արդյունք:

Բնականաբար, բոլոր այս թվարկած գործոններն առանձին վերլուծության ոլորտներն են, որոնց խորը ուսումնասիրության հիման վրա կարելի է որոշակի պատկերացում կազմել պետության ձևավորման պատմական համատեքստի, ինքնորոշման սկզբունքի, քաղաքական նպատակահարմարության, տնտեսական անկախության ու ռեսուրսների հասանելիության, աշխարհաքաղաքական սահմանափակումների և այլ կարևոր ասպեկտների մասին։

Մեր պետության պարագայում, ներկա դրամատիկ ժամանակաշրչջանում, թերևս առաջնային կարևորություն ունի անդրադարձ կատարել պետության կենսունակության և ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործոններին։ 

Որպեսզի պետությունը կենսունակ լինի, ազգը, ժողովուրդը պետք է ունենա որոշակի որակներ, մասնավորապես․ ա) ինքնապահպանման բնազդ, որն իր անվտանգությունն ու գոյատևումն ապահովելու կարողությունն է, բ) սոցիալական և քաղաքական համախմբվածություն, որն, ըստ էության, պետական ինստիտուտներին աջակցելու՝ ժողովրդի միասնությունն ու պատրաստակամությունն է, և գ) տնտեսական կայունություն, որը գոյության և գոյատևման հնարավորությունն է՝ առանց արտաքին գործոններից կրիտիկական կախվածության:

Ինչ վերաբերում է ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելուն, ապա ակնհայտորեն, այն ժողովուրդներն ու ազգերը, որոնք կորցնում են ինքնապահպանման բնազդը և չեն կարողանում արդյունավետորեն դիմակայել ներքին ու արտաքին սպառնալիքներին, ըստ էության կորցնում են պետությունը պահպանելու ներուժն ու հնարավորությունները: Նման ազգերը հաճախ դառնում են ներքին հակամարտությունների և արտաքին ագրեսիայի զոհեր, և, որպես արդյունք, կորցնում են իրական, իսկ շատ դեպքերում նաև՝ փաստացի վերահսկողությունը իրենց տարածքների և ռեսուրսների նկատմամբ։

Այսպիսով, ազգը որը պատմական հանգամանքների բերումով ձեռք է բերել կամ նվաճել է պետականության իրավունք, սակայն պետականության կայացման և պահպանման գործում կորցրել է ներքին և արտաքին կենսունակությունը (մարտահրավերներին դիմակայելու, քաղաքական, սոցիալական և տնտեսական կայունությունը պահպանելու և միջազգային ճանաչումն ու սուբյեկտայնությունը դե ֆակտո պաշտպանելու կարողությունը) դատապարտված է կորցնել պետություն ունենալու իրավունքը, որն իրականում և որևէ պարագայում ինքնաբերաբար երաշխավորված չէ։ Շատ ազգեր մնում են առանց սեփական պետությունների՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական և աշխարհաքաղաքական հանգամանքների պատճառով»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլարՀետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահԱյսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկանՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵվրամիությունՓաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնիցՌազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերումՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ճապոնիային հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերիցԵրևանն ու Թեհրանը քննարկել են կանաչ տարածքների և շրջակա միջավայրի կառավարման համագործակցությունը«Ոչ ոք իր մեքենան օրական 5000 դրամով չէր տրամադրի»․ ՔՊ-ական պատգամավորը՝ եղբոր մեքենայի վարձակալության մասինՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը կամրապնդեն համագործակցությունըFlydubai-ի ինքնաթիռի միջադեպից առաջին կադրերն են հրապարակվել․ ուղևորներից մեկի հագուստին արյան հետքեր կան (ֆոտոշարք)Flydubai ավիաընկերության օդաչուն փորձել է կործանել ինքնաթիռը (տեսանյութ)Տիրադավների խրախճանքը․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցվածAl Arabia. ԱՄՆ-ը և Իրանը սկսել են քննարկել հակամարտության կարգավորման երաշխիքներըԴուբայ-Թել Ավիվ չվերթի օդաչուները կռվել են․ օդաչուներից մեկը փորձել է դանակահարել մյուսինԳազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ութ մարդՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել. Հարություն ՄնացականյանՆեթանյահուն խորհրդակցություններ է անցկացնում Flydubai-ի ինքնաթիռի առևանգման մասին ահազանգի վերաբերյալԹրամփն իր խորհրդականների հետ քննարկել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը Գյումրիում ձերբակալվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը․«Հրապարակ»Թաթա Սիմոնյանի համերգը սեպտեմբերի 27-ին հեռարձակելու դեպքը կուսումնասիրի Հանրային հեռարձակողի խորհուրդըԿատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Թրամփի հետ հանդիպումից հետո Ցուկերբերգը պաշտպանել է արհեստական ​​բանականության նկատմամբ ներքին վերահսկողությունը Երևանում 3 աշխատակցի մահվան դեպքով 2 զոհի ինքնությունը հայտնի է․ նրանցից մեկը Իրանի քաղաքացի էՆախկին դեսպանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԷդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ ՍտեփանավանումԱՄՆ-ը խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները Օդանավակայանում 819 գրամ մեֆեդրոն է հայտնաբերվել․ ևս մեկ առաքանիում՝ 250 գրամ սինթետիկ թմրանյութ (տեսանյութ)Ահազանգ՝ Flydubai-ի ինքնաթիռից․ փոխանցվել է առևանգման ազդանշան. կապն անձնակազմի հետ կորել է. կոնֆլիկտ ուղևորների միջևՕրենքի խախտմամբ տրված 690 քմ հողամասը վերադարձվել է համայնքին․ արժեքը՝ 11 մլն դրամԹրամփն ասել է, որ Բիլ Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան #ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՀայաստանը և Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության ընդլայնումըԹրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Հայտնի է՝ երբ կկայանա Հայաստան-Իտալիա խաղըՌԴ-ն ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի վրա. կան զոհեր Քրեական վարույթի շրջանակում հետախուզվում է լուսանկարում պատկերված անձըԹրամփի վարչակազմին ժամանակավորապես թույլատրվեց ապօրինի միգրանտներին արտաքսելՄոսկվան սպառնում է միջուկային զենքով․ Կալինինգրադի շրջափակման դեպքում ՌԴ-ն «կօգտագործի ամբողջ զինանոցը»
Ամենադիտված