Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Վարդան Օսկանյան-Աղվան Հովսեփյան ճակատամարտը թեժանում է

Վերլուծական

Այսօր ԲՀԿ երկրորդ դեմք, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և հենց «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ կապված քրեական գործով էլ որպես մեղադրյալ ճանաչված Վարդան Օսկանյանի հրավերով Հայաստան ժամանած պրոֆեսոր Սամվել Կոչոյինը՝ Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի պրոֆեսորը, ՌԴ արդարադատության նախարարության և ՌԴ բարձրագույն դպրոցի պատվավոր աշխատակիցը, հայտարարել է, թե Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը թյուրիմացություն է:

«Զուտ իրավական տեսանկյունից ուսումնասիրելով՝ հանգել եմ այն եզրակացության, որ այստեղ չկան հանցագործության նշաններ, թե Վարդան Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով հիմնադրամին տրամադրված և իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, այնուհետև հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցներն օրինականացրել»,- հայտարարել է պրոֆեսորը: Կոչոյինը նաև զարմացել է այն փաստից, թե ինչպես է հնարավոր եղել մեղադրանք առաջադրել, երբ չկա մեկը, ում վնաս է հասցվել: «Ո՞ւմ են վնաս հասցրել «Սիվիլիթաս»–ի՞ն, Հանթսմանի՞ն, Հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչ Կարապետյանի՞ն։ Ես այդպես էլ չգտա տուժող: Եվ դա այն դեպքում, երբ այդ գումարները կրկին հիմնադրամի հաշվին են նստել և ոչ միայն վերցված գումարները, այլև՝ տոկոսները: Այսինքն՝ այստեղ ոչ մի հանցագործություն չկա»,- ևս մեկ անգամ զարմացել է հարգարժան պրոֆեսորը՝ հավելելով, թե անհիմն է նաև փողերի լվացման մեղադրանքը, քանի որ չկան փաստեր, որ այդ փողերը հասել են հիմնադրամին հանցագործ ճանապարհով և հետո էլ, եթե Հանթսմանինը բարեգործական հիմնադրամ է՝ ի՞նչ տարբերություն այնտեղ մորմոններ են, թե բուդդիստներ:

Մի խոսքով՝ Օսկանյանի հրավերով մեր երկիր ժամանած պրոֆեսորը բառացիորեն կրկնել է այն, ինչ մինչ օրս ասել են մեղադրյալն ու նրա պաշտպանները: Բայց քանի որ, ի տարբերություն Վարդան Օսկանյանի, Սամվել Կոչոյինը բազմատիտղոս այլազգի իրավաբան էր, հետաքրքիր էր այս առնչությամբ հասկանալ նաև Գլխավոր դատախազության դիրքորոշումն առ այն, թե որքանո՞վ են օրինաչափ նախաքննության ընթացքում օտար երկրներից հրավիրվող իրավաբանների նման՝ տրամագծորեն հակառակ գնահատականները, արդյո՞ք նման գնահատականները կարող են ազդել նախաքննության ընթացքի վրա և, ի վերջո, արդյոք այս ամենն ուղղված չէ Գլխավոր դատախազի հեղինակության դեմ:

Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը, ի պատասխան, նախ հիշեցրեց, որ գործը քննվում է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարույթում և ձեռք բերված ապացույցների հիման վրա է, որ Վարդան Օսկանյանը ներառվել է որպես մեղադրյալ: «Գոյություն ունի նախաքննական մարմնի գործողություններին գնահատական տալու ընթացակարգ, նման գնահատական տալիս է միայն դատարանը, այնպես որ հարակից՝ թե ո՞վ, ի՞նչ կարծիք և քաղաքական գնահատական կհնչեցնի, դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Քննչական մարմինը կատարում է քննություն և տարբեր անձանց գործողությունների վերաբերյալ գնահատականներ է տալիս՝ ըստ ձեռք բերված ապացույցների»,- պարզաբանեց Հովսեփյանի խոսնակը: Ի դեպ, դատախազությունում տեղյակ էլ չէին հիշյալ պրոֆեսորի այցից, դեռ չէին էլ ծանոթացել հնչեցրած գնահատականներին և ոչ էլ տեղյակ էին, թե ով է հրավիրել այդ անձնավորությանը:

«Մասնավոր անձանց կարծիքները չեն կարող անդրադառնալ նախաքննական մարմինների վրա, որևէ անձ չի կարող իրեն վերագրել դատարանի ֆունկցիաներ»,- պրոֆեսորի հնչեցրած կարծիքներին հակադարձեց Սոնա Տռուզյանը:

Իսկ թե ի վերջո որքանո՞վ են իրենց մեջ ճշմարտության հատիկ պարունակում այն ենթադրությունները, թե Օսկանյանի գործը կարող է ինչ-որ առումով նաև փորձաքար դառնալ հենց Գլխավոր դատախազի համար, ազդել վերջինիս վարկանիշի վրա՝ ինչ-որ պահի նաև պաշտոնանկության հանգեցնելով՝ կապված գործի կասեցման, կարճման հետ, այսինքն՝ երբ, ի վերջո, չհաջողվի հիմնավորել առաջադրված մեղադրանքը, դատախազի խոսնակը պատասխանեց.

«Առաջադրվել է մեղադրական եզրակացություն, նախաքննական մարմնի առաջ խնդիր է դրվել, բայց թե ի վերջո ի՞նչ գնահատական կտրվի, ես այս պահին որևէ բան ասել չեմ կարող: Այդօրինակ քաղաքական գնահատականները, որոնք հնչում են այս գործի հետ կապված, ես չեմ մեկնաբանելու և չեմ անդրադառնալու, բայց ևս մեկ անգամ կրկնեմ, որ անթույլատրելի է քրեական գործընթացները քաղաքականացնելը և դրանով քննության ընթացքի վրա ճնշում գործադրելը»:

Ինչպես տեսնում ենք, երկու կողմերն էլ շարունակում են մնալ իրենց դիրքերում և պնդել իրենցը՝ ոչ մի քայլ չնահանջելով: Վարդան Օսկանյանը շարունակում է քաղաքականացնել իր դեմ հարուցված մեղադրանքը և նորանոր մարդկանց ներգրավել՝ փորձելով ապացուցել այն, ինչն ի սկզբանե պնդել է, թե իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում և հարուցված քրեական գործը ոչ այլ ինչ է, քան դրա վկայությունը: Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար խորհրդարան մտած Աղվան Հովսեփյանն էլ մնում է իր տեսակետին՝ բացառելով քաղաքական ենթատեքստը:

Առջևում նախագահական ընտրություններն են: ԲՀԿ-ն դեռ չի բացահայտել իր մասնակցության ձևաչափը: Իսկ Օսկանյանը, անկախ հանրության շրջանում ունեցած ոչ բարձր վարկանիշից, շարունակում է ինքն իրեն «նախագահացու» տեսնել: Գագիկ Ծառուկյանի առաջադրման մասին երբ խոսք չկար, Օսկանյանի դեմ հարուցված գործն ինչ-որ տեղ անգամ դրական էր անդրադառնում նրա վարկանիշին՝ որպես ԲՀԿ-ի պոտենցիալ թեկնածու՝ հանրության կողմից այդպես էլ չընկալվող «այլընտրանքային» ուժի անդամին ընդդիմադիր գործչի համարում հաղորդելով. իշխանությունները քրեական գործեր, որպես կանոն, հարուցում են բացառապես ընդդիմադիր գործիչների նկատմամբ, մինչդեռ «այլընտրանքային» գործիչների «հալածանքով» Հայաստանը մինչ օրս, կարծես թե, դեռ աչքի չի ընկել: Սակայն հիմա, երբ շրջանառության մեջ է մտել Ծառուկյանի՝ որպես ԲՀԿ թեկնածուի առաջադրման թեզը, «իշխանությունների հալածյալի» օսկանյանական գործոնը մղվում է երկրորդական պլան: Ըստ այդմ, այլևս «նախագահացու» դառնալու հույս չունեցող Օսկանյանն ինքը պետք է կռիվ տա իր գործի համար: Իսկ թե այդ կռիվն ի վերջո ուր կտանի նախկին իշխանավոր, ներկա այլընտրանք-ընդդիմադրին, ցույց կտա ժամանակը:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված