Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Պապիի գերեզման» կամ «Մոսկվիչի» անվադողերից հետո

Վերլուծական

Ոստիկանությունն իր օպերատիվությամբ ու հանցագործությունների բացահայտման տեմպերով արդեն ռեկորդակիր դառնալու հայտ է ներկայացնում: Հասարակությունը դեռ չէր հանդարտվել 22 տարի անց սովետական կրիմինալի բացահայտման հերոսական դրվագի պատճառած հուզմունքից, երբ ոստիկանությունը մեկ այլ՝ հանուն պապիի գերեզմանի կատարված հանցագործությունը կարողացավ բացահայտել: Բերման են ենթարկվել Գառնի գյուղի բնակիչներ 1989 թ. ծնված Ֆելիքս Մ.-ն, 1981 թ. ծնված Սևակ Հ.-ն և 1981 թ. ծնված Ջիվան Դ.-ն, որոնք էլ խոստովանել են, որ հոկտեմբերի կեսերից մինչև նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում մոտ 6-7 անգամ, Ջիվան Դ.-ին պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով Գառնու ձորի ժայռի բազալտե սյուներից տարիների ընթացքում պոկված ու գետնին թափված բազալտե հարթ սալիկները տեղափոխել են նրա պապի գերեզմանատեղն ու պարիսպ կառուցել:

«Քարերի սիմֆոնիային» ձեռք տվող չկա, «Քարերի սիմֆոնան» չեն կտրել, պարզապես քարերն են իրենք իրենց թափվել, դե, տղերքն էլ հավաքել ու էդքան դժվարությամբ, էն էլ ջարդուխուրդ «24»-ով մի կերպ տարել են, էն էլ՝ հանուն պապիի գերեզմանի. երևի պապին էր ասել, պապիի սիրտն էր ուզել «Քարերի սիմֆոնիայից» գերեզմանի պարիսպ ունենանալ, դե տղերքն էլ հո չէին թողնի պապիի մուրազն անկատար մնար ... «պապիի գերեզման»՝ երևի ասել են տղերքն ու մեր փառապանծ ոստիկանները հավատացել են:

Դատելով ոստիկանական հաղորդագրությունից՝ մեր փառապանծ, բայց համատեղության կարգով նաև անխնա ոստիկանները «հանուն պապիի գերեզմանի օպերացիան» սակայն որակել են որպես հանցագործություն, ինչի պատճառով պապիի համար քար հավաքողները ևս կհամալրեն հանցագործների շարքերը՝ ևս մեկ միավոր ավելացնելով ոստիկանության՝ հանցագործությունների բացահայտման ցուցանիշներին:

«Քարերի սիմֆոնիայի» կողոպուտը ոչ մեկ, ոչ էլ երկու ամսվա պատմություն ունի: Գառնու ձորից քարերի թալանը տարիների՝ այդպես էլ չբացահայտվող ու չդադարող գործ է: Եվ հիմնականում այդ թալանը ո՛չ թե «ԳԱԶ-24»-երով է իրականացվում, այլ քարերի փոխադրման համար ավելի հարմարավետ, բեռնատար ավտոմեքենաներով: Վերջին ահազանգի հեղինակները բնապահպան ակտիվիստներն էին, որի հետքերով էլ գնացած ոստիկանները մի քանի երիտասարդ գյուղացի տղաների բռնելու միջոցով փորձ են անում փակել «Քարերի սիմֆոնիայի» թեման և հանցագործության դիմաց հաճելի «պտիչկան» տեղադրելով՝ այն ուղարկել բացահայտվածների դարակ:

Իրականում այս ձորն ավելի քան պաշտպանված է: Այստեղ, ըստ էության, ոչ մի պատահական սուբյեկտ չի էլ կարող մուտք գործել: Գառնու ձորի ամենամեծ խայտառակությունը դեպի «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհին «ռեկետ» անող 84-ամյա Համբարձումյան Հրանտն է, որը ներկայանում է որպես հարկայինի աշխատող՝ «գնա Աբովյանի հարկային, հարցրա՝ ես ընդեղ գրանցված եմ», ասում, թե ձորն իր սեփականությունն է և բոլոր ավտոմեքենաներից՝ առանց բացառության, պլոկում 1000-ական դրամ: «Չեմուչումի» դեպքում մեքենաներն ու նրանց տերերը ենթարկվում են ահաբեկության՝ Հրանտ «բիձու» ձեռքի բոյաչափ փայտի կողմից: Բնական է, որ այս ծերունին (թեև վերջինիս ագրեսիան և սանձարձակությունը հաշվի առնելով՝ դժվար է նրան անգամ ծերունի կոչել) ինքնագործունեությամբ չէր կարող զբաղվել: «Ընենց չանես կանչեմ, գան թևերդ օլորեն, տանեն, ավտոն էլ ձեռիցդ առնեն» ասողի մեջքին երևի թե նաև ոստիկաններ են կանգնած՝ հաշվի առնելով, որ ծերունու դիտակետից մի քանի մետր այն կողմ հենց ոստիկանական կետ է, որոնց սակայն ծերունու ապօրինությունները երբևէ չեն անհանգստացնում: Ի դեպ, սա բացառիկ վտանգավոր գոտի է՝ հաշվի առնելով, որ այստեղ հեռախոսային ալեհավաքներն անհասանելի են, այնպես որ ցանկացած պատահարի դեպքում անհնար կլինի որևէ մեկին օգնության կանչել:

Համբարձումյան Հրանտն ասում է, թե ինքն արդեն 21 տարի այստեղ է, և ոչ մեկ առանց իր թույլտվության ու առանց իրեն մուծվելու չի կարող մտնել «Քարերի սիմֆոնիա»: Ժամանակին «Քարերի սիմֆոնիայի» թալանի մեջ մեղադրվում էր Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը. արվեստին մոտ կանգնած այս անձնավորությունը նախընտրել էր իր ամառանոցի համար հենց այս քարերն օգտագործել: Նման նախընտրություններ այս տարիներին դրսևորել են նաև արվեստին ոչ այդքան մոտ կանգնած, փոխարենը որոշակի լծակներ ունեցող շատ այլ անձինք, որոնց անունները, սակայն, այդպես էլ գաղտնի են պահվում կամ տարածվում լոկ շշուկների տեսքով: Այնպես որ, հանուն պապիի գերեզմանի մի քանի թափված քարեր հավաքած այսօրվա մեր հերոսները այս թալանչիների շարքում երևի թե ամենաանմեղն են:

Լուսինե Կեսոյան

«Խոստացված պապին»

{gallery}papi{/gallery}

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված