Աստերոիդը՝ նոր հայացքով․ «Հերան» տեսնում է նաև անտեսանելին Ի՞նչ փոպարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 18-ին «Վոյաջեր-1»-ը հասնում է նոր սահմանագծի՝ Երկրից մեկ լուսային օր Թրամփ–Պուտին ինտրիգ․ Ուկրաինա և լրտեսական գործ. Պետբյուջեի դեֆիցիտը՝ 1 մլրդ դրամ (տեսանյութ) «Գրեմմիի» մրցավազքը թեժանում է․ Ռեյը՝ 11, Ռոզալիան՝ 9 անվանակարգում ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերին Մեկ միլիոն դոլար՝ գիտակցության գաղտնիքը քննող փիլիսոփային «Ֆազի» սպանության գործով նոր զարգացում․ Հարություն Սահակյանը Ռուսաստանից բերվել է Հայաստան Մետրոպոլիտենի գանձերը՝ Շանհայում․ բացվում է զարդերի նոր ցուցահանդես Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ Ալեքսանյան Նոր Բոնդին ընտրել են վերջին պահին․ Բեզոսը բացել է գաղտնիքը Ֆուտբոլի ֆեդերացիան սատարում է Դիալլոյին՝ Ինֆանտինոյի փոխարեն 

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիրանցից մեկնարկած «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն արդեն կարելի է ասել՝ ստանում է համազգային, համաժողովրդական բնույթ: Այն գործնականում կարելի է վերաորակել որպես բոլորը՝ հանուն Հայրենիքի շարժում: Ճիշտ է, այստեղ մի վերապահում, այնուամենայնիվ, պետք է անել՝ ելնելով մեր հիմնական սկզբունքից, որն է՝ հարգանքը ճշմարտության նկատմամբ: Բոլորը՝ հանուն Հայրենիքի, չհաշված Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած ՔՊ-ն, ներառյալ վերջինիս սատելիտներն ու ֆեյքերը: Մայիսի 9-ին Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթի մուտքը մայրաքաղաք, Երևանի կենտրոնական փողոցներով ու պողոտաներով բազմահազարանոց ընթացքը, Հանրապետության հրապարակում հիրավի գերմարդաշատ հանրահավաքը, արդեն երեկ ծավալված իրադարձությունները ինքնին խոսուն են: Թե կոնկրետ վերջնարդյունքը ինչպիսին կլինի, այս դեպքում տեղին է ասել՝ երևի միայն Աստված գիտի: Բայց ընթացքն առավել քան տրամադրող ու արտահայտիչ է:

Իհարկե, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը վստահ է, որ հանուն Հայրենիքի ու պատվի այս շարժումը չի կարող չհաջողել: Սրբազանը, հասկանալի է, քաղաքական գործիչ չէ: Նրա մոտեցումներն էլ, նույն պատճառներով, հիմնականում զերծ են քաղաքական պայմանականություններից: Տեսեք, Բագրատ Սրբազանը, կարելի է ասել, արտացոլելով այդ պահին հրապարակում հավաքված ահռելի բազմության ընդհանուր տրամադրությունը, բարձրաձայնեց Փաշինյանի հեռանալու պահանջը, ժամանակ տվեց նրան՝ դա կամովին անելու համար: Ցանկացած քաղաքագետ, քաղաքական փորձառություն ունեցող գործիչ կասի, որ նման դեպքերում առհասարակ խորհուրդ չի տրվում որոշակի ժամկետներ նշել: Դա քաղաքականապես կաշկանդում է՝ հետագա գործողությունների առումով, ձևավորում է որոշակի սպասումներ, որոնք կարող են հակառակ էֆեկտ ունենալ և այլն: Բայց... հիմա մենք գործ ունենք ոչ դասական վիճակի հետ, ու այն, ինչ կատարվում է Հայաստանի փողոցներում, ինքնին քաղաքական լինելով՝ վեր է հենց քաղաքականությունից, վեր է զուտ հրաժարականի պահանջից, վեր է սոսկ փողոցային պայքարից:

Խոսքը գոյութենական պայքարի մասին է, ու հենց այս ասպեկտով էլ պետք է դիտարկել բոլոր գործընթացները: Իհարկե, Սրբազանի վստահությունը լավ է: Կարևոր է, որ այդ վստահությունը, ինքնավստահությունը փոխանցվի հնարավորինս շատ հայրենակիցների: Բանն այն է, որ սեղանին չափազանց շատ ու չափից լուրջ բաներ են դրված. երկրի լինել-չլինելու խնդիրն է, Հայոց եկեղեցու հեղինակությունն է, հայության՝ որպես պետականակիր ժողովուրդ մնալու խնդիրը, վերջապես՝ հանրության՝ սեփական ուժերի նկատմամբ վստահությունը: Բայց այստեղ կան նաև այլ, ոչ պակաս կարևոր հանգամանքներ: Մայիսի 9-ի և երեկվա հանրահավաքները, բացի ահռելի մարդաշատությունից, շատ հետաքրքրական էին հենց ներսից: Այստեղ իսկապես կարելի էր տեսնել մեր ժողովրդի բացարձակապես բոլոր շերտերի ներկայացուցիչներին, նաև՝ այսպես ասած՝ «ապաքաղաքական» մարդկանց, որ այլ պարագաներում միգուցե հրապարակ չէին ելնի:

Սա ցույց տվեց, որ մեր երկրի համար ամեն ինչ կորած չէ: Սա ցույց տվեց, որ հայրենատեր մարդիկ կան, ու այդ մարդիկ շատ ավելին են, քան հույս ունեին Նիկոլ Փաշինյանը, քպականները, սատելիտներն ու Իլհամ Ալիևը: Սա ցույց տվեց, որ անհայրենիքներն իսկապես մեր երկրում փոքրամասնություն են կազմում: Սա նաև ազդակ էր ողջ աշխարհին, որ Հայաստանը ՔՊ-ն չէ, հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանն ու քպականները չեն, որ հայ ժողովուրդը պարտվողականության, զիջողականության կողմնակիցը չէ, անթասիբ չէ, անսկզբունք չէ... Իսկ թե որքան կշատանա ոտքի ելած հայրենատեր մարդկանց քանակը հրապարակներում ու փողոցներում, որոշակիորեն կախված է դեպքերի հետագա ընթացքից: Հասկանալի է, որ ինչ-ինչ պատճառներով պայմանավորված՝ շատ հայրենակիցներ անմիջականորեն ներկա չէին, բայց ներկաները արդեն իսկ որոշակի հանուր տրամադրություն ու վերաբերմունք են արտահայտում: Եվ արտահայտեցին:

Այդ իշխանությունն է ուզում նվաստացնել Հայաստանն ու տանել շարունակական կորուստների, թշնամու շվիի տակ պարելու: Բայց ժողովուրդը, հազարավոր, հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդիկ (այդ թվում՝ Սփյուռքում) դա չեն ցանկանում: Հակառակը՝ ուզում են երկիր ու պետություն ունենալ: Ի դեպ, ոչ պակաս հատկանշական դրվագ. թե՛ նախորդ օրը, թե՛ երեկվա «դասադուլային» երթի ընթացքում կարելի էր տեսնել ամենատարբեր քաղաքական ուժերի, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչների, որոնց այլ պարագաներում, այսպես ասենք՝ «սովորական իրավիճակներում», անհնար էր պատկերացնել կողք կողքի, նույն ուղղությամբ ու նույն բանի համար քայլելիս: Սա, ինչ խոսք, կարևոր հանգամանք է: Այսինքն, Բագրատ Սրբազանի գլխավորած այս շարժումը կարող է դառնալ կամ արդեն դարձել է միասնականության հարթակ, մեր հավաքական կամքի դրսևորման հնարավորություն:

Ինչպես նշել ենք մի առիթով, այս շարժումը մերան է: Եվ մեր հանուր ներուժն ու կամքը մերվում է միանգամայն հստակ ու ընկալելի բանաձևով՝ Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված: Ու ստացվում է, որ աթոռից կառչած մնալով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները դեմ են Հային, Հայաստանին, Հայրենիքին, Եկեղեցուն ու... Աստծուն: Դե, այն, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ատելով ատում են Հայ առաքելական եկեղեցին ու ամեն կերպ ցանկանում են կործանել ավելի քան 1700 տարվա մեր ազգային ինքնության այս հիմնասյունը, ամենևին նորություն չէ: Ի դեպ, ՔՊ-ի մասին, ավելի ճիշտ, այն հիստերիայի, որն արդեն քանի օր, իսկ մայիսի 9-ի առավոտից առավել մոլեգին դրսևորվեց Փաշինյանի ուղղակի ենթակայության տակ գտնվող պատժիչ մարմինների իրարահաջորդ սպառնալիք-հայտարարություններով, քպականների սոցցանցային ջղաձգումներով:

Երբ ակնհայտ դարձավ, թե ինչ հուժկու բազմություն է հավաքվել հրապարակում, քպականները, մեկը մյուսից պատճենած ֆրազներ սկսեցին տարածել սոցցանցերում, թե՝ «մեր լեգիտիմագույն վարչապետ Փաշինյան», «ընտրված վարչապետ...», «դու մենակ չես» (հուզվեցինք) ու նման բաներ: Դա բավականին ծիծաղելի ու, մեր մեջ ասած, խղճուկ տպավորություն էր թողնում և թողեց: Դա, ի լրումն ամենի, մատնեց այն վախերը, այն խորը տագնապը, որ համակել է «լեգիտիմաց լեգիտիմ, վարչապետաց վարչապետ» Փաշինյանին ու նրա գլխավորած խմբին...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աստերոիդը՝ նոր հայացքով․ «Հերան» տեսնում է նաև անտեսանելինԻ՞նչ փոպարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 18-ին Գերմանիայում քննարկվում է քաղաքացիության համար բնակության ժամկետը 8 տարի դարձնելը«Վոյաջեր-1»-ը հասնում է նոր սահմանագծի՝ Երկրից մեկ լուսային օրՄԱԳԱՏԷ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ի պահեստային վառելիքի ապահովման ուղղությամբԹրամփ–Պուտին ինտրիգ․ Ուկրաինա և լրտեսական գործ. Պետբյուջեի դեֆիցիտը՝ 1 մլրդ դրամ (տեսանյութ) «Գրեմմիի» մրցավազքը թեժանում է․ Ռեյը՝ 11, Ռոզալիան՝ 9 անվանակարգումՍտուբը կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի մինչև տարեվերջՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերինՄեկ միլիոն դոլար՝ գիտակցության գաղտնիքը քննող փիլիսոփայինԻսրայելը չի հեռանա Սիրիայից, Լիբանանից և Գազայից՝ մինչև սպառնալիքների վերացումը«Ֆազի» սպանության գործով նոր զարգացում․ Հարություն Սահակյանը Ռուսաստանից բերվել է Հայաստան Մետրոպոլիտենի գանձերը՝ Շանհայում․ բացվում է զարդերի նոր ցուցահանդես Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի խոցման մասինՆոր Բոնդին ընտրել են վերջին պահին․ Բեզոսը բացել է գաղտնիքըՖուտբոլի ֆեդերացիան սատարում է Դիալլոյին՝ Ինֆանտինոյի փոխարենՄեկ Սպերցյանը քիչ է․ Ղազարյանը ներկայացրել է հայկական ֆուտբոլի իր ծրագիրըՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 180 մլն դոլարի Վան Գոգը՝ աճուրդում․ ժառանգների հետ վեճը հարթվել է10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան ԿիպրոսումԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ում հետաքննում են նախարարի հնարավոր շահերի բախումը NVIDIA-ի շուրջԱթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրըNVIDIA-ն դադարեցրել է առաջադեմ չիպերի մատակարարումը ՉինաստանՌուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը «Դետրոյթը» կանգնեցրեց «Սան Անտոնիոյին»․ 12 հաղթանակի շարքն ընդհատվեցՌուսական ռազմավարական ռմբակոծիչների թռիչքներն անհանգստացրել են Ճապոնիային ու ԹայվանինԳրայմսի 47 միավորն ու անհավանական վերադարձը․ «Լեյքերսը» փրկեց խաղըԱդրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն Սի Ծինփինը անձամբ դիմավորել է Թրամփին՝ պատմական բանակցություններից առաջԶվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. ՀամբարձումյանՆոր հարձակումներ Պարսից ծոցում՝ օդում և ծովումՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով «Թող Տերն օրհնի մեր ուղին, տանի դեպի հաղթանակ». Դավիթ Համբարձումյանը աջակիցների հետ աղոթք բարձրացրեցՍի Ծինփին. Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը պետական ​​​​մարմինների և զինված ուժերի միջևՊորտուգալիան դիմացավ 10 ֆուտբոլիստով․ 3։2 հաղթանակ և առաջին տեղըՀնդկաստանը կոչ է արել դադարեցնել Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա հարձակումները Հոլանդի հարվածը 96-րդ րոպեին․ Նորվեգիան շրջեց խաղն ու անցավ քառորդ եզրափակիչԹրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակըՊենտագոնի կոշտ գնահատականը․ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի խորքում չեն փոխում պատերազմի ընթացքը Նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները պակասելու են, ընդդիմությանը՝ ավելանալու. ՊապոյանԱՄՆ-ում տղամարդը դատապարտվել է 27.5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մահափորձ կատարելու համար Սի Ծինփինը՝ Պուտինին․ Ռուսաստանի և Չինաստանի կապերը «լեռան պես անսասան» ենՈ՞վ է ասել, որ ԵԱՏՄ-ն ուզում ենք փոխարինել ԵՄ-ով․ ուզում ենք երկուսում էլ ավելի շատ վաճառելՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա նոր գրոհի մասին2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները
Ամենադիտված