Սթրեսը նվազեցնող պարզ միջոց․ դիետոլոգները նշել են օգտակար համեմունքը
Հասարակություն
Դիետոլոգներ Կարման Մեյերը և Միրանդա Գալատին նշել են, որ սթրեսի մակարդակը կարող է նվազեցնել քրքում համեմունքը։ Նրանց կարծիքը հրապարակել է Eating Well-ը։
Մասնագետների խոսքով՝ քրքումի ազդեցությունը պայմանավորված է նրա բաղադրության մեջ առկա կուրկումին նյութով, որն ունի հակաբորբոքային հատկություններ։ Բորբոքումը, իրենց բացատրությամբ, կարող է բացասաբար անդրադառնալ հոգեկան առողջության վրա, իսկ դրա նվազեցումը կարող է նպաստել ընդհանուր վիճակի բարելավմանը։
Դիետոլոգները նշում են, որ կուրկումինը նաև հակաօքսիդանտ ազդեցություն ունի և կարող է մեղմել անհանգստության ու դեպրեսիայի ախտանիշները։ Սակայն նրանք ընդգծում են, որ նման միջոցները պետք է կիրառվեն առողջ ապրելակերպի հետ միասին, իսկ լուրջ խնդիրների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու