Սեռական կյանքը 60-ից հետո. առասպելներ, իրականություն և առողջության կարևոր գործոն Հեշտ ծննդաբերություն և էպիդուրալ ցավազրկում․ ինչ պետք է իմանալ Համբույրի ուժը. արդյո՞ք համբուրվելն օգտակար է առողջության համար Փաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է Բրյուսել ԱՄՆ-Իրան հարաբերություններում նոր շրջադարձ․ խաղաղության բանակցությունները հետաձգվել են, բայց երկխոսությունը շարունակվում է Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է Ռազմաճակատից մինչև դիվանագիտություն․ ինչ է փոխվել վերջին 24 ժամում Պլաստիկ վիրահատություններ. գեղեցկության ձգտո՞ւմ, թե՞ անհրաժեշտություն Հայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվել Գլխացավ. երբ է այն սովորական անհարմարություն, իսկ երբ՝ զգուշանալու ազդանշան Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Անորեքսիա. վտանգավոր խանգարում, որը կարող է սպառնալ կյանքին 

Կառավարության քաղաքականությունը՝ ոչ թե աջակցել, նպաստել, այլ մորթել տնտեսությունը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

2022 թվականին ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր Հայաստանի տնտեսությունը բարձր տնտեսական աճ է գրանցում, որի արդյունքում էապես ավելացել են նաև պետբյուջե հարկային մուտքերը։ Իհարկե, հարկային մուտքերի ավելացումը թույլ է տալիս տարբեր խնդիրներ լուծել, որոշակիորեն ավելացնել սոցիալական ծախսերը։ Բայց տնտեսական աճի նման ցուցանիշները երկար տևել չեն կարող, քանի որ դրանք գլխավորապես կախված են աշխարհաքաղաքական գործոններից։ Ընդհանուր առմամբ, ներկա փուլում արտահանման էական մասը կազմում է ոսկու և ադամանդի վերաարտահանումը Ռուսաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Հոնկոնգ։ Եվ եթե աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվի, ու վերարտահանման հնարավորությունները փակվեն, ապա Հայաստանի տնտեսության համար լուրջ խնդիրներ կարող են ծագել, ու պարզ է, որ կպակասեն նաև հարկային մուտքերը։

Իսկ եթե պետբյուջեի մուտքերը նվազեն, ապա բյուջեի կատարման ու պետական ծախսերի կատարման հետ կապված մեծ արգելքներ կստեղծվեն։ Իսկ որպես իրավիճակի հանգուցալուծում կարող էր լինել երկրում տեղական արտադրությանը, ապա նաև Հայաստանից ապրանքների ու ծառայությունների արտահանմանը զարկ տալու տարբերակը։ Սակայն ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում ՀՀ տնտեսության կախվածությունը վերարտահանումից նվազեցնելու ուղղությամբ։ Ավելին, նրանք այնպիսի քայլերի են դիմում, որոնց արդյունքում մեծանալու է դրսի ազդակների ազդեցությունը մեր տնտեսության վրա։ Կառավարությունը, կանխատեսելով կտրուկ տնտեսական անկման հավանականությունը, մեծ թափով շարունակում է տարբեր վարկեր վերցնել ու ավելացնել պետական պարտքի չափերը։ Մարտին ՀՀ պետական պարտքն արդեն իսկ գերազանցել է 12 մլրդ դոլարի սահմանը։

Այնինչ, երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմով եկավ իշխանության, պարտքը 6,7 միլիարդ դոլար էր։ Միայն պետական պարտքի սպասարկման համար ահռելի գումարներ են տրվում։ Այս պարագայում մեծանում է նաև Հայաստանի կախվածությունը արտաքին պարտատերերից ու տարբեր ֆինանսական կազմակերպություններից, դոնորներից։ Ներկայում դոլարի նկատմամբ դրամի արժևորման պարագայում պետական պարտքի բեռը դեռ որոշակի թեթևանում է, բայց եթե ինչ-որ մի պահի դրամն արժեզրկվի, ապա լուրջ ծանրություն է դրվելու պետության ուսերին։ Եվ որպեսզի պետությունը կարողանա մի կողմից՝ պարտքերը վճարել, իսկ մյուս կողմից էլ՝ պետական ծախսերն իրականացնել, ապա կառավարությունը փուլ առ փուլ անցում է կատարում կոշտ հարկային քաղաքականության, այն է՝ ինչքան հնարավոր է՝ տնտեսվարողներից շատ հարկեր հավաքագրել։

Օրինակ՝ 2023 թ. հուլիսի 1–ից միկրոբիզնեսի 35 հազար աշխատող ամսական հաստատուն 5000 դրամի փոխարեն հարկվում է եկամտահարկի 20 տոկոսի չափով։ Սրան զուգահեռ ՀՀ իշխանությունները որոշել են ընդհանրապես հրաժարվել շրջանառության հարկի համակարգից, որը ժամանակին ներդրվել է փոքր բիզնեսին պաշտպանելու, գործելու ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու, ավելի մեղմ հարկային դաշտ ապահովելու համար։ Դե, արդեն զարմանալի չէ, որ Փաշինյանը հակառակ ուղղությամբ է շրջանառության հարկը մեկնաբանում՝ նշելով. «Մենք ստեղծել ենք համակարգ, որը աճելու մոտիվացիա չի տալիս, հակառակը՝ չաճելու և ստվերը զարգացնելու մոտիվացիա է տալիս»: Այդ դեպքում շրջանառության հարկը ընդհանրապես չէր էլ ներդրվի, եթե պիտի հարկային բեռը լիներ այնպիսին, ինչպիսին ընդհանուր հարկման համակարգում է։ Իրականում իշխանությունների այս մոտեցումը միտված է փոքր բիզնեսի համար ավելի ծանր պայմաններ ստեղծելուն։ Կառավարությունն այսպիսով ակնկալում է, որ գրեթե 18 մլրդ դրամի լրացուցիչ մուտք պետք է ապահովվի։

Բայց ավելի մուտքագրված գումարների արդյունքում մեր տնտեսության միկրոձեռնարկատիրության հատվածը կկորցնի զարգացման լրացուցիչ պոտենցիալը։ Իսկ արտոնյալ պայմանների պահպանման պարագայում միկրոբիզնեսը ժամանակի ընթացքում զարգանալու արդյունքում հեռանկարային տեսանկյունից ավելի շատ մուտքեր կապահովեր պետբյուջեի համար։ Բայց այս կառավարությունը որոշել է ոչ թե օգնել, նպաստել, այլ մորթել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքով քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԲրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ» Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ» Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ» Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ» Սեռական կյանքը 60-ից հետո. առասպելներ, իրականություն և առողջության կարևոր գործոնՀեշտ ծննդաբերություն և էպիդուրալ ցավազրկում․ ինչ պետք է իմանալՀամբույրի ուժը. արդյո՞ք համբուրվելն օգտակար է առողջության համարՓաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է ԲրյուսելԱՄՆ-Իրան հարաբերություններում նոր շրջադարձ․ խաղաղության բանակցությունները հետաձգվել են, բայց երկխոսությունը շարունակվում էՎլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել էՌազմաճակատից մինչև դիվանագիտություն․ ինչ է փոխվել վերջին 24 ժամումՊլաստիկ վիրահատություններ. գեղեցկության ձգտո՞ւմ, թե՞ անհրաժեշտությունՀայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվելԳլխացավ. երբ է այն սովորական անհարմարություն, իսկ երբ՝ զգուշանալու ազդանշանՄշակութային վտանգված ժառանգությունն ԱդրբեջանումԱնորեքսիա. վտանգավոր խանգարում, որը կարող է սպառնալ կյանքինԱննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրեն ՍուրենյանցՀունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Իրանի իշխանությունները խնդրել են նավերին նախապես տեղեկացնել Հորմուզի նեղուցով տարանցիկ անցնելու իրենց մտադրության մասինՀունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականինՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային ԼիբանանիցՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԹրամփը պնդում է, որ Մելոնին խնդրել է իրեն լուսանկարվել իր հետ G7 գագաթնաժողովում«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՀանդիպման կարիքը լինի, ուրեմը կհանդիպենք. Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին Մակրոն. G7 գագաթնաժողովի մասնակիցներին հաջողվել է փոխել Թրամփի դիրքորոշումը Ուկրաինայի հարցումՍլովակիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվՎանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարըԳիտնականները պարզել են, թե ինչպես է սուրճի օգտագործումը ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համարՓամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքներըԳործն ուղղակի աբսուրդային է , երկու օրում գործ են ստեղծել․ Ռոբերտ Քոչարյանն՝ իր դեմ հարուցված քրգործի մասինՀակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է ՀորմուզըՌուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառեցինԳյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել (լուսանկարներ, տեսանյութ) Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Կալանավորումներից մինչև ընդդիմության համախմբում. քաղտեխնոլոգը` հետընտրական պրոցեսների մասինԱրամ Ա. կաթողիկոսն ընդունել է պատգամավոր Միշել ՄըրինԴևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրԵՄ ղեկավարները չեն կարողանում որոշել, թե ով կարող է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ. Բաբիշ Նշել են սեզոնի ամենանորաձև աքսեսուարըՇիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտԲժիշկը նշել է դեմենցիայի ռիսկը նվազեցնելու ոչ ակնհայտ միջոցԸնդդիմությանը կիսելու են, հերթով «գլուխներն ուտեն». Արմեն Մանվելյան
Ամենադիտված