Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Նոր անձնագրի «էպիդեմիա»

Վերլուծական

Այսօր նորից անկացվում են ընտրություններ: Սակայն ոչ թե Հայաստանով մեկ, այլ ընդամենը երկու ընտրատարածքում: Եվ ինչպես ես զարմանքով պարզեցի, դրանցից մեկը հենց այն ընտրատարածքն է, որտեղ այս տարվա մայիսի 6-ի ընտրություններին ինձ բախտ էր վիճակվել ներկա լինելու: Անկեղծ ասած, երևի թե ավելի ճիշտ լիներ ասել ոչ թե «բախտ», այլ՝ «դժբախտություն»:

Չե, ոչ մի վատ բան ինձ հետ չպատահեց: Ճիշտ է, մի պահ ինչ-որ երիտասարդներ քիչ էր մնում ծեծեին իմ ամուսնուն, որի մտքով անցավ նկարահանել, սակայն հենց այդ պահին ժամանեց ԱՄՆ դեսպանը և դրանով իսկ փրկեց ամուսնուս: Ուստի ամուսինս ծեծվելու փոխարեն զրուցեց դեսպանի հետ: Բայց դա ի միջիայլոց: Խոսքս բոլորովին այլ բանի մասին է:

Ես ներկա էի այդ ընտրատարածքի տեղամասերից մեկում՝ որպես դիտորդ: Դե, ընտրություններն ընթանում էին ստանդարտ երևանյան ձևաչափով: Ընտրողները գալիս-գնում էին: Ինչ-որ երիտասարդներ վազվզում էին այստեղ-այնտեղ: Ընդդիմության ներկայացուցիչները դժգոհում էին: Հանձնաժողովի անդամները փսփսում և քմծիծաղում էին: Վստահված անձինք ստուգում էին ինչ կարողանում էին: Հանձնաժողովի նախագահը հետևում էը, որ բոլորը լինեն գոհ և համերաշխ: Պարբերաբար տարբեր պատճառներով առաջանում էին տարբեր անհամաձայնություններ: Վստահված անձինք հանձնաժողովի անդամների դժգոհության ներքո գրում էին արձանագրություններ: Եվ ընտրությունները նորից վերադառնում էին իրենց սովորական հուն: Ինչպես ասացի, ստանդարտ երևանյան ընտրություններ…

Այդպես էլ շարունակվում էր, մինչև մի բան չթվաց ինձ տարօրինակ: Այդ բանը նոր անձնագրերով քաղաքացիների քանակն էր:

Իհարկե, ոչ ոք չի արգելում Հայաստանի քաղաքացուն փոխել անձնագիրն ու ստանալ նորը: Եվ ակնհայտ է, որ ընտրողների մեջ պետք է որ գտնվեին մարդիկ՝ նոր, դեռ փայլը վրան անձնագրով: Պետք է որ գտնվեին, բայց քանի՞ հոգի: Ըստ տրամաբանության, միջինում սպասելի կլիներ, որ դրանք կազմեին ընտրողների, ասենք, մի 5 տոկոսից ոչ ավելին: Կամ, լավ, թող լիներ 10 տոկոսից ավելին: Բայց իմ՝ այնտեղ ներկա գտնվելու ընթացքում ներկայացող ընտրողների գրեթե կեսն ուներ նոր (մի քանի ամիս առաջ ստացած ) անձնագիր: Քաղաքացիները ներկայանում էին խմբերով, ընտանիքներով, հարևաններով և բոլորի անձնագրերը՝ վերջերս փոխված: Այդ փաստը ինձ այնքան զարմացրեց, որ ես նույնիսկ քաղաքացիներից ոմանցից փորձեցի հարցնել, թե ինչ նպատակով իրենք վերջերս փոխեցին անձնագիր: Իրենք զարմացած նայում էին ինձ՝ մտածելով՝ ինչ պատասխանել: Մյուս կողմից հանձնաժողովի անդամները, խուճապի մատնվելով, սկսեցին գոռեալ՝ չպատասխանեք, ինչով ինձ առավել զարմացրեցին, քանի որ հարցս չէր վերաբերում քաղաքացու կատարած ընտրությանը (ինչն օրենքով արգելված է):

Նոր անձնագրերի քանակը զարմացրել էը ոչ միայն ինձ, այլև ուրիշ դիտորդների ևս, այդ թվում՝ ընտրատարածք այցելած ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին, որոնց հետ մենք կիսվեցինք մեր տարակուսանքներով:

Եթե անձնագրերում լինեին, օրինակ, օտար երկրների վիզաներ, կարելի կլիներ ենթադրել, որ քաղաքացուն հարկավոր է նոր անձնագիր՝ արտասահման մեկնելու համար: Բայց այդ անձնագրերից ոչ մեկում ոչ մի վիզա չկար: Ընդհանրապես ոչինչ չկար, բացի գրանցման նշումից: Թող որևէ մեկն ինձ բացատրի, թե մարդու ինչին է պետք ժամանակ ծախսել, փաստաթղթեր հավաքել, անձնագրային բաժիններում հերթեր կանգնել, և հին անձնագրի փոխարեն նորը ստանալ, եթե մեր պետության ներսում բոլոր ՀՀ անձնագրերն ուժի մեջ են: Բացի հյուպատոսարաններից, ոչ ոք նոր անձնագիր չի պահանջում: Այդ դեպքում ո՞րն է փոխելու իմաստը:

Միակ միտքն այն է, որ անձնագիր փոխելը վարակիչ է: Առավել ևս, որ կային հասցեներ, փողոցներ, նրբանցքներ, որտեղի բնակիչները, կարծես, ամբողջ տնով-տեղով փոխել էին անձնագրերը: Ենթադրաբար, երբ հարևաններից մեկի մտքով անցնում է անձնագիր փոխել, մնացած բոլորը, հրապուրված լինելով նոր անձնագրի փայլուն շապիկով, որոշում են հետ չմնալ: Այսինքն՝ էպիդեմիայի նման տարածվող նորանձնագրացավ:

Հույս ունենանք, որ անցած ամիսների ընթածքում բնակիչներն ազատվեցին տարբեր տեսակի վարակներից, և այսօրվա ընտրություններին այլևս ոչ ոքի չեն զարմացնի նոր ու անսպասելի էպիդեմիաներով:

Սակայն միգուցե կա ուրի՞շ բացատրություն: Ո՞վ իմանա…

Նարինե Ղազարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված