Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ծառուկյանի լռությունն արդեն նյարդայնացնում է ՀՀԿ-ին

Քաղաքական

Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանին տված բոլոր ժամկետները երևի թե արդեն սպառվել են: Դատելով Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ՀՀԿ «խոսնակների» ելույթների տոնայնությունից՝ Ծառուկյանի «մուկնուկատուն» արդեն լրջորեն ազդել է ոմանց նյարդերի վրա:

ՀՀԿ-ում, ինչպես հայտնի է, խիստ դերաբաշխում գոյություն ունի. յուրաքանչյուրին վերապահված է մի ֆունկցիա, յուրաքանչյուրին կոնկրետ ինչ-որ մեկին պատասխանելու, որոշակի մեսիջ հնչեցնելու լիազորություն է տրված: Այսօր միանգամից մի քանի «մեսիջներ» լծվել էին մի գործի, կոնկրետ մի մեսիջ հնչեցնելու՝ «արդեն համը հանում եք...»:

Սկզբում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էր՝ ընդդիմադիր դաշտում «ռևերանսների, բլեֆների ու պաուզաների» առկայության վերաբերյալ իր դիագնոզով, որին հետևեց զգուշացումը՝ իշխանությունների հանդուրժող վարքագիծը ընդդիմադիր ուժերը հանկարծակի չորակեն իբրև հաղթանակ, որովհետև «անմրցելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է»:

Շարմազանովին հաջորդեց ՀՀԿ-ի արտահաստիքային պաշտպանը. ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի ելույթը գիտահանրամատչելի ձեռնարկ էր առ այն, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը, որ քաղաքական ուժը պետք է բաց լինի, կարողանա ճիշտ կողմնորոշվել և փոխվել... մի խոսքով, որ ԲՀԿ-ն պետք է դասեր քաղի ՕԵԿ կենսագրությունից, Գագիկ Ծառուկյանն էլ՝ Արթուր Բաղդասարյանից:

Իսկ հետո արդեն Կարեն Ավագյանն ասեց այն ամենը, ինչ նախատեսված էր այս դասին՝ տեղ-տեղ բավական հստակ փակագծեր բացելով: Ավագյանի ելույթի ժամանակ խնամի Հովիկ Աբրահամյանը շունչը պահած լսում էր (որպես որոշակի մեսիջ հնչեցվող ելույթները նախապատրաստվում են միանգամայն այլ կենտրոնում, այնպես որ ԱԺ նախագահը տեղյակ չի էլ լինում դրանց բովանդակությունից) և բաց տեքստի ժամանակ անհանգիստ հայացքներ գցում:

Ավագյանն իր հերթին ընդդիմության պահվածքը բնութագրեց անշրջահայաց. «Աննպատակ քաղաքական ուղևորության դուրս եկած ուժերի ցանկությունը միայն ու միայն ռևանշիզմ է՝ առանց հստակ գաղափարական ծրագերի: Քաղաքական հիվանդություն կա, որ բնորոշ է այսօրվա շատ ու շատ ընդդիմադիրների։ Անկախ ամեն ինչից մարդիկ իրենց պատկերացնում են ամենաբարձր պաշտոններում. երկրի անվտանգությունը կարելի՞ է կապել այդ մարդկանց հետ, թե՞ ոչ, կրթություն, մասնագիտական հմտություններ ունե՞ն, թե՞ ոչ, իրենց կվստահե՞ն, թե՞ չէ, փորձառո՞ւ են, թե՞ ոչ: «Թե»-երը շատ են, սակայն այս հարցերը նույնիսկ քննարկման առարկա չեն: Դրանք անէական մանրուքներ են, կարևորը, որ իրենք իրենց սեփական անձը պատկերացնում են միայն բարձրագույն դիրքերում: Այս սինդրոմը մտել և դուրս չի գալիս մեր ընդդիմադիրների դաշտից: Սրա հետևանքն այն սպասողականությունն ու երկյուղածությունն է, որ կա ընդդիմադիր ուժերում: Առավել քան համոզված եմ, որ ընդդիմությունը չի համախմբվի և ոչ մի գաղափարի ու թեկնածուի շուրջ: Բանակցությունների սեղանին նստողներից յուրաքանչյուրն իրեն պոտենցիալ թագավոր է համարում»:

Ինչպես տեսնում ենք, ՀՀԿ-ի համբերությունն արդեն սպառվում է: Իսկ մինչ այդ ԲՀԿ-ում նախընտրում են իրենց չհասկացողի տեղ դնել: ԲՀԿ «ջահելներից» Վահան Բաբայանն իր հայտարարությունից առաջ իրեն իրավունք վերապահեց պատասխան տալ Ավագյանին. «ուզում եմ հիշեցնել ՀՀԿ-ին, որ թվարկած ընդդիմադիրներից բացի կա նաև հարյուր հազարավոր ձայներ ստացած այլընտրանք ուժ». տեսեք-տեսեք՝ էդ ասածները մեզ չեն վերաբերում, մեր անունը ընդդիմադիր չի, մենք այլընտրանք ենք...

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված