Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Սաշիկ Սարգսյանի որդու «հերոսությունն» ու Սուքիասյանների ընտանիքի լռությունը

Վերլուծական

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ միանգամայն արդարացի և հանրությանը հուզող հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ կառավարությանն առընթեր մարմին ոստիկանությունում մինչ օրս քրեական գործ հարուցված չէ նախագահ Սարգսյանի եղբոր՝ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի որդու և գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր միջև «Բելաջիո» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Փաշինյանի հարցադրման ընթացքում («Սերժ Սարգսյանի եղբորորդին հանդես է եկել թրիլլերին հատուկ կրակոցներով». որակումներն ավելի քան հստակ էին՝ առանց նրբանկատության) պատգամավորներն ու նախարարներն անհանգիստ հայացքներ էին գցում այս ու այն կողմ:

Ասվում է, թե ծեծկռտուքի ժամանակ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի շրջապատի մարդիկ հրազեն են կիրառել և ոտքից վիրավորել Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Էդուարդ Սուքիասյանին, ինչպես նաև Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, հանգուցյալ Սուրեն Սիրունյանի եղբորը՝ գլխի հատվածում:

Կառավարությունից վտանգավոր հարցին պատասխանելու բեռի տակ մտնողը Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էր, ով իրեն բնորոշ ձևով աշխատեց պատասխանել այնպես, որ ոչ մի պատասխան էլ չտրվեր: Փաշինյանը մի անգամ էլ փորձեց ծուղակը գցել նախարարին՝ «հիմա Դուք հաստատո՞ւմ եք, որ կրակոցներ եղել են»: Նախարարը չընկրկեց. «Դուք իմ ասածներից նման բան եզրակացրի՞ք»:

Արդարադատության նախարարը փորձեց, իհարկե, «սվաղել» իրադրությունը՝ գործի նրբանկատությունից ելնելով՝ արդարացնել գործընկեր ոստիկանապետին ու նրա ղեկավարած կառույցը: Սակայն, ըստ էության, ո՛չ արդարադատության նախարարը, ո՛չ էլ կառավարության անդամներն ու պատգամավորները ստիպված չէին լինի հայտնվել անհարմար վիճակում, եթե ոստիկանությունը ժամանակին կատարեր իր պարտականությունը, այսինքն՝ զբաղվեր միջադեպով, եթե, իհարկե, նման բան եղել էր, և, որ ավելի կարևոր է, հարցի հնչեղությունից ելնելով՝ ժամանակին տեղյակ պահեր հանրությանը: Ի դեպ, տեղյակ պահել անգամ այն դեպքում, եթե մամուլի հերթական հրապարակումը որակվեր որպես հերյուրանք, սուտ, մի խոսքով, եթե մեր փառապանծ ոստիկաններն ունենային բոլոր հիմքերը՝ ասելու, թե իրենք ոչ մի գործ էլ չունեն անելու:

Բայց սա ընդամենը հարցի մի կողմն է: Որովհետև այստեղ շատ ավելի էական է այն, թե մինչև հիմա ինչո՞ւ են լռում հենց իրենք՝ տուժողները: Հասկանալի է, որ Վլադիմիր Գասպարյանն ինչ-որ տեղ կաշկանդված է, որ անգամ անձամբ նախագահից «Հայաստանում անպատժելիներ չկան» «դաբրո» ստացած ոստիկանապետը չի կարող հենց այդպես վերցնել ու ձերբակալել նախագահի եղբորորդուն. սա, իհարկե, եթե իսկապես Նարեկ Սարգսյանը խուլիգանության, ծեծի և միջադեպում պատմվող այլ «հերոսությունների» հետ իսկապես առնչություն ունի: Այս ամենը, իհարկե, հասկանալի է, սակայն շատ ավելի անհասկանալի է այն, թե ինչո՞ւ են լռություն պահպանում Հայաստանում ավելի քան հստակ կշիռ ունեցող Սուքիասյանները, ինչո՞վ է պայմանավորված նրանց լռությունը:

Եթե միջադեպը հարթվել է, Սուքիասյաններն ու Սարգսյանը կարողացել են «լեզու գտնել», այդ դեպքում ինչո՞ւ դարձյալ ինչ-որ բան չի արվում հանրության հետաքրքրության վրա «ջուր լցնելու» համար: Ինչի՞ դիմաց է լռում Սուքիասյանը, ի՞նչ են խոստացել նախագահական հավակնություններ ունեցող Խաչատուր Սուքիասյանին կամ նրա եղբորը, որ նրանք որոշել են անցնել ընդհատակ, լռել տեղի ունեցածի մասին՝ ինչ-որ տեղ նաև մենակ թողնելով իրենց շահերից հարցադրումներ անող Նիկոլ Փաշինյանին: Եթե իսկապես ոչ մի միջադեպ էլ չի եղել, կարելի էր չէ՞ գոնե հայտարարությամբ հանդես գալ, ասել ճշմարտությունը, իսկ կասկածողներին, որոնք մատնացույց անեն ինչ-ինչ վնասվածքներ, ասել, թե, ենթադրենք՝ «վերանորոգման ժամանակ աստիճանից եմ ընկել, վնասվել»: Նույնը վերաբերում է նաև Սուրեն Սիրունյանի եղբորը, ով ևս կարող էր անգամ մի տեսահոլովակ նվիրել հանրությանը՝ ապացուցելով բոլորին, որ ոչ ոք իրեն գլխից չի վնասել, ինքը ողջ-առողջ է և իր համար հանգիստ ժամանակ է անցկացնում բիլիարդանոցում:

Հասկանալի է, իհարկե, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող տուժողները կարող են լռել՝ ելնելով մեր իրավապահ համակարգի հանդեպ ունեցած թերահավատությունից, առ այն, որ չեն հավատում, թե ներկա կաշառված ու անարդար դատական համակարգում կարող է արդարություն սպրդել: Սակայն այս փաստարկը ևս չի կարող արդարացնել արդարության ջատագովներ Սուքիասյաններին: Խաչատուր Սուքիասյանը միշտ էլ հանրային գործչի համարում է ունեցել, այնպես որ ավելի քան ընկալելի կլիներ, եթե նա հրապարակային ելույթ ունենար և բացատրեր ամեն ինչ: Նման գործելաոճը, ի դեպ, միայն դիվիդենտներ է բերում քաղաքական որոշակի հավակնություններ ունեցող գործչին: Իսկ եթե լռությունը պայմանավորված է նրանով, որ փորձ է արվում ինքնուրույնաբար, այսպես ասած, «տղայաբար» լուծել հարցերը, ապա սա առավել ևս ընդունելի չի կարող լինել՝ հաշվի առնելով, թե վերջին շրջանում այդ ձևով «լուծված» հարցերն ինչ ողբերգական վերջաբաններ են ունեցել:

Սրանք հարցեր են, որ չեն կարող չծագել օբյեկտիվ դիտարկման դեպքում և հարցեր են, որոնք մինչ օրս, ըստ էության, մնացել են անպատասխան: Իսկ պատասխաններ, այնուամենայնիվ, կստացվե՞ն, թե՞՝ ոչ, կերևա առաջիկա օրերին:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված