Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համար Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Թրամփին մեղադրել են բռնաբարության մեջ «Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը 

ԲՐԻԿՍ-ն ընդլայնվելու է. շուրջ 35 երկրներ անդամության հայտ են ներկայացրել. Դավիթ Անանյան

Հրապարակումներ

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ԲՐԻԿՍԻ վերջին՝ կազանյան գագաթնաժողովի աշխարհաքաղաքական նշանակության ու ձեռքբերումների, ինչպես նաև Հայաստանի՝ այդ կառույցին անդամագրվելու հեռանկարների շուրջ քննարկումներ կատարելիս ու տեսակետներ ձևավորելիս, նախևառաջ, անհրաժեշտ է որոշակի պատկերացում կազմել այդ կառույցի տնտեսական ներուժի և քաղաքական հնարավոր նկրտումների վերաբերյալ։

ԲՐԻԿՍ (անգլ.՝ BRICS – Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) հինգ երկրների խումբ-համագործակցություն է, որը ձևավորվել է 2009 թվականի հունիսի 16-ին։ Խմբի հիմնադիր անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը, իսկ 2024թ․ հունվարի մեկից այս համագործակցությանը անդամագրվեցին նաև Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ը, Իրանը, Եթովպիան և Եգիպտոսը։

Ի սկզբանե, ԲՐԻԿՍ-ի ձևավորման նախնական փուլում, փորձագետները չէին սպասում, որ ԲՐԻԿՍ խմբի երկրների միջև կձևավորվի տնտեսական համագործակցություն, քանի որ ԲՐԻԿՍ խմբի չորս երկրները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը (նախքան ՀԱՀ-թյան՝ 2011 թվականի փետրվարի 18-ին միանալը) հիմնականում նպատակ ունեին ստեղծել մի յուրատեսակ քաղաքական ակումբ կամ խորհուրդ։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ քաղաքական ակումբ կամ խորհուրդ ստեղծելու հիմնական նպատակը իրենց զարգացող տնտեսական հզորությունը աշխարհաքաղաքական ազդեցության վերափոխելն է։

Դեռևս շուրջ տասը տարի առաջ Գոլդման Սաքսի կարծիքով մինչև 2050 թվականն այս խմբի հիմնադիր երկրների տնտեսությունների հանրագումարային ծավալը գերազանցելու է զարգացած երկրների՝ Մեծ յոթնյակի երկրների տնտեսությունների հանրագումարային ծավալին։

2012 թվականի մարտին ԲՐԻԿՍ անդամ երկրները հայտարարեցին, որ կրճատում են ԱՄՆ դոլարի օգտագործումը՝ փոխադարձ առևտրի մեջ ընդլայնելով անդամ երկրների ազգային տարադրամների չափաբաժինը: Այս գործընթացը վերջին 10-12 տարիների ընթացքում անշեղորեն ընթանում է առաջ, իսկ վերջերս այն դարձավ ավելի «անողոք»։

2015 թվականի հունիսին ԲՐԻԿՍ-ի հիմնադիր երկրների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարները սկսեցին բազմակողմանի ֆինանսական համակարգի ստեղծման քննարկումը, որը նպատակը SWIFT համակարգին այլընտրանք ստեղծելն էր։

2015 թվականի հուլիսին Չինաստանի Շանհայ քաղաքում իր գործունեությունը սկսեց ԲՐԻԿՍ-ի զարգացման բանկը։ Բանկի կապիտալը կազմում է 10 մլրդ դոլար։ Հիմնադիր երկրներից յուրաքանչյուրը ներդրել է 2 մլրդ դոլար։ Բանկի կապիտալը շուտով ընդլայնվելու է 40 մլրդ դոլարով, իսկ առավելագույն կապիտալը սահմանված է 100 մլրդ դոլարի չափով։

Քննարկումներ են ընթանում նաև շուտով ստեղծել արժութային ֆոնդ (որպես Արժույթի միջազգային հիմնադրամին այլընտրանք)։

Տպավորիչ են նաև մակրոտնտեսական և դեմոգրաֆիական հիմնական ցուցանիշներն ու դրանց կանխատեսումները։ Այսպես․ աշխարհի բնակչությունը 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ եղել է 8,161 մլն մարդ, որի 45 տոկոսը (3,659 մլն մարդ) ԲՐԻԿՍ անդամ երկրների բնակչությունն է։ ԲՐԻԿՍ երկրների հանրագումարային ՀՆԱ-ն 2024 թվականին կանխատեսվում է, որ կկազմի համաշխարհային ՀՆԱ-ի (շուրջ 110 տրիլիոն ԱՄՆ դոլար) շուրջ 25 տոկոսը (26.9 տրիլիոն ԱՄՆ դոլար)։ Արդարության համար պետք է ընդգծել, որ Մեծ յոթնյակի երկրների ՀՆԱ-ի ցուցանիշը դեռ գերազանցում է ԲՐԻԿՍ անդամ երկրների հանրագումարային ցուցանիշին՝ կազմելով համընդհանուրի շուրջ 38 տոկոսը (42 տրիլիոն ԱՄՆ դոլար)։

Այլ է պատկերը 2050 թվականի կանխատեսումներով։ 2050 թվականին այսօրվա ԲՐԻԿՍ երկրների հանրագումարային ՀՆԱ-ն կանխատեսվում է, որ կկազմի համաշխարհային ՀՆԱ-ի (շուրջ 227 տրիլիոն ԱՄՆ դոլար) շուրջ 38 տոկոսը (86 տրիլիոն ԱՄՆ դոլար)։ Մեծ յոթնյակի հանրագումարային ՀՆԱ-ն 2050-ին կանխատեսվում է համընդհանուրի շուրջ 29 տոկոսը (65 տրիլիոն ԱՄՆ դոլար)։ Աշխարհի բնակչությունը 2050 թվականին կանխատեսվում է, որ կլինի 9,660 մլն մարդ, որի 42 տոկոսը (3,923 մլն մարդ) կկազմի այսօրվա ԲՐԻԿՍ անդամ երկրների բնակչությունը (իսկ որ ԲՐԻԿՍ-ը դեռ, ակնհայտորեն, ընդլայնվելու է ոչ մի կասկած չի հարուցում, ապացույցը՝ կազանյան գագաթնաժողովի նախօրեին շուրջ 30-35 երկրների կողմից ԲՐԻԿՍ-ին անդամության հայտ ներկայացնելու հանգամանքը)»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանըԿատարի էմիրը և Իրանի նախագահը Մոսկվայում քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերըԱճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներԶելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ ՂազարյանԳերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին#ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Ամենադիտված