Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Գյումրիում «ռեկետ» է. ի՞նչ է մտածում ՀՀ ոստիկանությունը

Վերլուծական

Գյումրու քաղաքապետարանի փոխանցած գումարն անհետացել է: Միլիոնների պարտքեր ունեցող Սամվել Բալասանյանի ղեկավարած հիմնարկը հերոսական ջանքերի գնով հաջողացնում է իր ենթակայության ներքո գործող հիմնարկների հոկտեմբեր ամսվա աշխատավարձի գումարը փոխանցել, բայց, պարզվում է, գումարի մի մասը ճանապարհին անհետանում է: Մասնավորապես, Գյումրու թիվ 5 մանկապարտեզում ոչ ոք այդպես էլ աշխատավարձ չի ստանում:

Մեր տեղեկություններով՝ էլի մի քանի մանկապարտեզների աշխատողներ, հիշյալ նախակրթարանի աշխատողների բախտին են արժանացել: Իսկ խոսքը միլիոնների մասին է, նախնական տվյալներով՝ շուրջ 10 միլիոն դրամի:

Սկզբում գումարների յուրացման մեղադրանքի հասցեատերը մանկապարտեզի տնօրեն Սիմոնյանն էր: Հետո արդեն, պարզվեց, որ գործում իր որոշակի «վաստակն» ունի, այսպես կոչված, «Նոր պարտեզ» ՀՈԱԿ-ի (Համայնքային ոչ առևտրային ընկերություն) տնօրեն Անահիտ Համբարձումյանը: 2010թ. Գյումրու քաղաքապետարանի որոշմամբ՝ քաղաքում գտնվող 24 մանկապարտեզներից 10-ն առանձնացվում և մտցվում են հիշյալ ՀՈԱԿ-ի մեջ: Թե ինչո՞ւ, հավանաբար, գիտեն նախկին քաղաքապետն ու ՀՈԱԿ-ի տնօրենը. կոռուպցիոն չարաշահումների տեսանկյունից, համարվում է, որ մի տեղ հավաքված (ըստ երևույթին, հավաքագրումը ևս խիստ ընտրողաբար է եղել) հիմնարկների ֆինանսական հոսքերն ավելի հեշտ է ցանկալի հունով տանել, քան առանձին հիմնարկներինը:

Այդպես, Գյումրու քաղաքապետարանը գումարներն ուղարկում է «Նոր պարտեզ» ՀՈԱԿ, որտեղից էլ դրանք պետք է տրամադրվեին մանկապարտեզներին ու հենց այդ ճանապարհին էլ գումարի մի մասը գրպանվում է: Ասում են՝ իբր պատճառը ՀՈԱԿ-ի ներկա կարգավիճակն է: Պարզվում է՝ ավագանու վերջին նիստում որոշվել է, որ Վարդան Ղուկասյանի «դարաշրջանի» ավարտով պետք է գա նաև նրա ստեղծած «ատկատային հիմնարկների» վերջը, այսինքն՝ որոշում է ընդունվում լուծարել «Նոր պարտեզը»: Հիմա այս ՀՈԱԿ-ն իբր լուծարման գործընթացում է և իբր հենց այդ պատճառով էլ «շունը տիրոջը չի ճանաչում»:

ՀՈԱԿ-ի տնօրենն ասում է՝ փոխանցել եմ, մանկապարտեզի տնօրենը՝ տվել եմ, բայց իրականում ո՛չ փոխանցում է եղել, ո՛չ էլ աշխատավարձի ստացում: Հակառակը՝ երբ մի քանի աշխատողներ ձայն են բարձրացնում, թե ինչո՞ւ աշխատավարձ չեն ստացել, տնօրենը հավաքում է բոլորին, ահաբեկում և «ձայները կտրվում են». Գյումրիում ահաբեկվող, ձայն հանել չհամարձակվող շարքային քաղաքացին այլ թեմա է: Երկրաշարժից սկսված գյումրեցու «դեգրադացիայի» (սա, թերևս, այս տարիներին Գյումրու ամենամեծ կորուստն է՝ նախկին թասիբով ու համարձակ գյումրեցիները՝ որպես դասակարգ գրեթե վերացել են) հետևանքով ոչ ոք չի էլ համարձակվում ձայն բարձրացնել ու ասել, որ իր փողերն ինչ-որ մեկը «կերել է», իսկ ինքը մնացել է ձեռնունայն: Իսկ որ ավելի հետաքրքիր է, այս մասին անգամ մամուլի անդրադարձ է եղել՝ Գյումրու «Ասպարեզ» ակումբի կողմից, սակայն ոստիկանությունը դա որպես հիմք չի ընդունել և հարկ չի էլ համարել հետաքրքրվել և պարզել, թե իր հսկողության տակ գտնվող քաղաքում ինչպես է բացեիբաց «ռեկետ» արվում:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված