Բժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 

Կլիմայական համաժողով՝ համերաշխություն հանուն կանաչ, թե՞ մոխրագույն աշխարհի. հայտարարություն

Հասարակություն

Բեռլինում հիմնադրված «Արարատ» կոլեկտիվը հայտարարություն է տարածել Բաքվում անցկացվող կլիմայական համաժողովի կապակցությամբ․ 

«Այս տարի աշխարհի ամենախոշոր «կլիմայական կոնֆերանսը»՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի համաժողովը (COP), տեղի է ունենում Ադրբեջանում։ Դատելով նախորդ տարվա հյուրընկալող երկրների ընտրությունից և համաժողովին հաջորդող սկանդալներից, ինչպես նաև այս տարվա համաժողովը Ադրբեջանում անցկացնելու որոշումից, երկիր, որը տարեկան 33.6 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ նավթ և գազ է արտահանում, որը կազմում է երկրի ամբողջ արտահանումների ավելի քան 90%-ը, պարզ է դառնում, որ COP-ը ծաղրախաղ է։ Սա մի համաժողով է, որի նպատակն է համաշխարհային հանրության առջև ստեղծել մի պատրանք, թե աշխարհի ազդեցիկ դեմքերը, կառավարությունները, պետությունների ղեկավարները, և որ ամենից կարևորն է, «կանաչ» ընկերությունները կենսակայուն ապագա տանող ճանապարհ կհարթեն։ Մենք հավատացած ենք, որ «կանաչ» կապիտալիզմի ներքո կենսակայուն զարգացման որևէ ճանապարհ չկա․  մինչդեռ հենց դա են փորձում աշխարհի ժողովուրդներին պարտադրել այս բոլոր կառույցները, գլխավոր դերակատարները և պետությունների ղեկավարները, մինչ նրանք՝ COP-ը ղեկավարող համաշխարհային վերնախավը, շարունակում է հսկայական քանակությամբ հարստություն, ռեսուրսներ և հողեր կուտակել։

Մենք հավատացած ենք, որ անհնար է հավաքականորեն աշխատել մեր ապագան փրկելու ուղղությամբ՝ առանց անդրադառնալու «սենյակում գտնվող փղին»՝ հարստության և ռեսուրսների անհավասար բաշխմանը։ Եթե ամենամյա COP համաժողովը չի անդրադառնում այս ակնհայտ խնդրին, որն ուղղակիորեն կապված է աշխարհի ժողովուրդների և համայնքների ահագնացող դժվարակացության և անկայունության հետ՝ լինի սովի, ծովի մակարդակի բարձրացման թե բերքատվության զանգվածային կորուստների հետևանքով, և դրա փոխարեն փորձում է մեզ՝ համաշխարհային հանրության վրա սաղացնել մի շարք անատամ «քաղաքականություններ», անկիրարկելի «համաձայնագրեր», ինչպես նաև կեղծ խոստումներ, ինչպիսին «հանածո վառելիքին վերջ տալու» սին խոստումն է, ապա մենք պատճառ չենք տեսնում լուրջ ընդունելու այս համաժողովը։

COP-ի հիմքում ընկած կապիտալիստական այս ոգին չունի էկոլոգիայի ոչնչացմանը, այդ թվում՝ ռազմական ագրեսիայի պատճառով մարդկային կյանքերի կորուստներին վերջ տալու լուծումներ, քանի որ հզորները միշտ էլ կհասցնեն թույլերին ստիպել զիջել սեփական ռեսուրսների և հողերի նկատմամբ վերահսկումը՝ հանուն կապիտալի կողմից շահագործման, որը, ի վերջո, հանգեցնում է մարդկային և ոչ մարդկային կյանքերի, հողերի և տեղաբնակ մարդկանց մշակութային ժառանգության ոչնչացմանը, որոնք բոլորն էլ անփոխարինելի են մեր հավաքական գոյության համար:

Հայերն այս երևույթի դրսևորումը տեսան իրենց հայրենի բնօրրաններից մեկում՝ Արցախում (հայտնի նաև որպես Լեռնային Ղարաբաղ)։ Ադրբեջանը, օգտվելով իր եկամտաբեր նավթագազային բիզնեսի շահույթից, ձեռք բերեց առաջատար, ժամանակակից զենքեր և հարձակվեց Արցախի բնիկ հայերի վրա՝ 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծելով 44-օրյա պատերազմ։ Ռազմականորեն զիջելով՝ հայերը պարտություն կրեցին պատերազմում։ Մի քանի տարի անց Ադրբեջանը շրջափակման մեջ առավ Արցախում գտնվող 120.000 հայերին՝ նրանց սովամահության հասցնելու անթաքույց նպատակով։ Ինը ամիս տևած շրջափակումից հետո Ադրբեջանը սկսեց ռմբակոծել Արցախը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը՝ այս անգամ հայերին իրենց նախնյաց հողից դուրս մղելու անթաքույց նպատակով։ Այս էթնիկ զտումը պատմական այն եզակի դեպքն է, երբ Արցախն առաջին անգամ մնաց առանց իր 2000-ամյա հայ համայնքի։ Ի՞նչ շահեցին Ադրբեջանն ու նրա գործընկերները այս գաղութատիրական ագրեսիայից․ ավելի շատ հող՝ հանքանյութերի շահագործման համար, ջրի և այլ «վերականգնվող» էներգիայի ռեսուրսների հասանելիություն, ինչպես նաև ավելի բարենպաստ ռազմավարական դիրք Սյունիքի մարզի ուղղությամբ՝ Հայաստանի Հանրապետության հարավում, որը վերջին շրջանում մեծ ուշադրության է արժանացել՝ որպես Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող խոշոր առևտրային ուղու հավանական առանցքային կետ:

Պատահական չէ, որ Ադրբեջանը հյուրընկալում է COP համաժողովը մի ժամանակաշրջանում, երբ առևտրային ճանապարհի կառուցման շուրջ բանակցություններն ակտիվացել են, և մեծ տերություններն կարծես դեսանտ են իջեցնում տարածաշրջան՝ իրենց շահերը ներկայացնելու համար։ Բոլորովին զարմանալի չէ, որ Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ ագրեսիան աջակցություն է ստանում նրա ռազմավարական էներգետիկ և անվտանգային գործընկերների՝ Թուրքիայի և Իսրայելի կողմից, ինչպես նաև դյուրացվում և խրախուսվում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի կողմից, որոնք տարածաշրջանի վերաբերյալ ծրագրեր ունեն՝ հիմնված իրենց շահերի և ինքնահարստացման հեռանկարների վրա։

Արցախում տեղի ունեցածը ցուցիչն է այն աշխարհի, որն առաջարկում են կենսակայուն ապագա խոստացող կապիտալիստական «լուծումները». մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր դերակատար պայքարում է ռեսուրսների, հարստության և իշխանության համար, և որտեղ թույլերը ենթարկվում են աճող շահագործման, կորզման և ունեզրկման։ «Կենսակայուն լուծում» գովազդվող կապիտալիստական մոտեցման տիպիկ օրինակ է Ադրբեջանի «Կանաչ էներգետիկ գոտի» ծրագիրը Արցախում, որը, ըստ տարածված լուրերի,  լինելու է այս տարվա կլիմայական համաժողովի «ներկայանալի» նախագծերից մեկը։ Այս նախագծի կեղծիքն ակնհայտ է։ Տարածաշրջանը էթնիկ զտումների և զանգվածային էկոլոգիական ավերածության ենթարկելուց հետո Ադրբեջանը խոստանում է նոր կենսակայունության դարաշրջան՝ «կանաչ» նախաձեռնությունների անվան տակ։ Սակայն նման ծրագրերը պետք է կոչվեն այնպես, ինչպես որ կան՝ ցինիկ ձեռնածություն, որի միջոցով նավթագազային բռնապետության մի ղեկավար փորձում է փրկել իր բռնապետության դեմքը՝ ռազմական ագրեսիայի, բնական միջավայրի ոչնչացման և մարդու իրավունքների խայտառակ խախտումների ֆոնին՝ «կանաչազօծելով» այն՝ միաժամանակ նախատեսելով շահագործել այս նոր նվաճված հողերը՝ կորզելով դրանցում առկա պաշարները և դրանցում այլ մարդկանց վերաբնակեցնել։

Մենք պայքարում ենք հանուն ապագաղութացված էկոլոգիայի, որը իրական ճանապարհ է դեպի կենսակայուն ապագա, որը վեր է կանգնում կապիտալիզմի սահմանափակումներից և հաշվի է առնում աշխարհի տարբեր համայնքներին պարտադրված անհավասար հնարավորությունները և ռեսուրսների անհավասար հասանելիությունը։ Եթե սա չհամարվի անհրաժեշտ սկզբունք, մենք անխուսափելիորեն կհայտնվենք համընդհանուր կործանման վտանգի առաջ։ Որպես կապիտալիզմի շրջանակներում կազմակերպված հաստատություն՝ COP-ը հետաքրքրված չէ ապագաղութացված էկոլոգիայով։ Ուստի այս համաժողովին շնորհված ցանկացած լեգիտիմություն վտանգում է իրական կենսակայունության ճանապարհը և ակամա ամրապնդում է կապիտալիզմի տրամաբանությունը, որը կարելի է ամփոփել այսպես՝ «կորզում հնարավոր ցանկացած եղանակով»։

Մեր պայքարը այս կործանարար համակարգի դեմ շարունակական է, և մենք կշարունակենք համայնքային նախաձեռնություններով մերժել և ի վերջո տապալել այս համակարգը։ Կոչ ենք անում մեր բոլոր ընկերներին՝ բարձրացնելու իրենց ձայնը այս համաժողովի, դրա կապիտալիստական ոգու, ինչպես նաև Ադրբեջանի և նրա գործընկերների կողմից քարոզվող կեղծ «կանաչ» օրակարգի դեմ, որը թուլացնում է կենսակայունության նպատակը և ուշադրությունը շեղում իրական խնդիրներից և լուծումներից։ Թեև մեր պայքարը չենք սահմանափակում միայն մեկ իրադարձությամբ՝ այս դեպքում COP29-ով, մենք գիտակցում ենք, որ այս տարի Ադրբեջանը հյուրընկալի իր կարգավիճակը կօգտագործի՝ աշխարհում իր համբավը բարելավելու, իր բիզնես շահերը խթանելու և գլոբալ կապիտալիստական կառուցվածքի առաջատար ուժերի հետ ավելի սերտ կապ հաստատելու համար։ Ուստի մենք պահանջում ենք որպես առաջնային քայլեր՝

  • Վե՛րջ տալ Արցախի օկուպացիային և ադրբեջանական զինված ուժերը հեռացնել Հայաստանի Հանրապետության սահմաններից
  • Վերականգնե՛լ Արցախի հարկադրաբար տեղահանված բնակչության տները, ունեցվածքը և անձնական գույքը, ինչպես նաև ապահովել Արցախի բնակիչների անվտանգության և կենսակայուն կյանքի երաշխիքներ
  • Ազատ արձակե՛լ Ադրբեջանում բանտարկված քաղաքական գործիչներին և հայ ռազմագերիներին»։
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը
Ամենադիտված