Ռյուտեն Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա համեմատել է «ադրենալինի չափաբաժնի» հետ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 68 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Զելենսկին հրահանգել է ստուգել պետական կառույցների ղեկավարներին՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով Մահացել է Իտալիայի ամենատարեց տղամարդը Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում «Օձը ուրբաթ օրը դահլիճ էր մտել, այսօր էլ՝ սանհանգույց». մանկապարտեզը 2 օրով փակել են Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը 

Ո՞վ է պատասխան տալու սիրիահայության ներկա ծանրագույն վիճակի համար․ Արմեն Այվազյան

Հրապարակումներ
Քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
2006 թ. գարնանը հրավիրվել էի Սիրիա։ Մի շարք դասախոսություններով հանդես եկա Հալեպում, Դամասկոսում, Ղամիշլիում և Քեսաբում։ Հիմնական ասելիքս հայրենադարձության՝ Հայաստան կազմակերպված կերպով ներգաղթելու մասին էր։ Պատճառաբանում էի նրանով, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում կանխատեսելի ապագայում չի կարգավորվելու և՛ իսլամիստների ակտիվացման, և՛ Թուրքիայի ու Իսրայելի քայքայիչ գործողությունների պատճառով։ Հայերի մեծ մասն անպատրաստ էր լսել և ընկալել ասածս։ Ապրելով Սիրիայում՝ մարդիկ շատ վատ էին պատկերացնում հասունացող վտանգները, քանի որ, վերջին հաշվով, միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի մասնագետ չէին։
 
Առհասարակ, հայերի մեծ մասը ուշադրությամբ լսում է միայն մեծահարուստներին կամ իշխանավորներին, որոնք նույնպես այդ հարցերի մասնագետ չեն։ Ճիշտ է, մի փոքր շփոթված ու զարմացած էին իմ խոսքից, բայց դա բավարար չէր. վերջին հաշվով մի ինչ-որ երիտասարդ գիտնական, որը ոչ պաշտոն ունի, ոչ էլ շատ փող, Երևանից եկել, Մերձավոր Արևելքի մասին իրենց դասեր է տալիս։
 
Ամենակարևորն այն էր, որ համայնքի ղեկավարությունը դեմ էր հայրենադարձության ծրագրին։ Եկեղեցին նույնպես դեմ էր։ Երկուսն էլ հասկանալի պատճառներով, որովհետև կկորցնեին իրենց սոցիալական հենարանը, դիրքն ու կշիռը։ Այ, եթե նույն բանն ասեր Հայաստանի պետության պաշտոնական ներկայացուցիչը, օրինակ, դեսպանը կամ Երևանից եկած մի բարձրաստիճան պաշտոնյա՝ այդ դեպքում շատ ավելի ուշադիր կլինեին։ Բայց, ցավոք, Հայաստանի պետությունը լուռ էր։
 
Վերադարձա Երևան ու մի քանի ելույթ էլ՝ Սիրիայից ու Լիբանանից հայերի ներգաղթը կազմակերպելու անհրաժեշտության մասին այստեղ ունեցա, այդ թվում՝ մեկ հարցազրույց-հոդված «Գոլոս Արմենիի»-ում Արիս Ղազինյանի հետ, մեկ հարցազրույց Լիլիթ Ավագյանի հետ, մեկ հարցազրույց Հասմիկ Գուլակյանի հետ և այլն։ Առիթ եղավ նույն մտահոգություններս հայտնելու նաև անձամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին։ Նա խնդիրն ընկալեց և մի ելույթում հպանցիկ ասաց, որ Հայաստանում մեր հայրենակիցներին սիրով կընդունեն։ Այդ կեսբերան արտահայտությունը բավական եղավ, որպեսզի Անթիլիասի Արամ Ա կաթողիկոսը 2006 թ. հուլիսին (եթե հիշողությունս չի դավաճանում, կարծեմ, հուլիսի 8-ին) հանդես գա Բեյրութի «Զարթոնք» թերթում անհավատալի հորդորով, ըստ որի՝ թե Հայաստան ներգաղթելու կոչերը, մեջբերում եմ, «վտանգավոր են և վնասակար»։
Սիրիահայերի ներգաղթի դեմ հանդես էր գալիս նաև ՀՅԴ-ն, այդ թվում նրա երևանյան կազմակերպությունը ու հատկապես Հայ դատի գրասենյակը։
 
2011 թվականին, երբ Սիրիայում սկսվեց քաղաքացիական պատերազմը, դարձյալ մի շարք ելույթներ ունեցա նույն հորդորով՝ կազմակերպել սիրիահայերի հայրենադարձությունը։ Հիշում եմ գոնե իմ առաջին ու վերջին հարցազրույցը «Սիվիլնեթում» Դերենիկ Մալխասյանի հետ։ Եվ դարձյալ նույն ընդդիմադիրները փաստարկում էին, որ հայությունը պետք է մնա Սիրիայում։
 
Ինչևիցե, երեկ Հալեպում ՀՀ հյուպատոսն առանց համայնքին տեղյակ պահելու հայ խաղաղապահական առաքելության անդամ սակրավորների և բժիշկների հետ միասին վերադարձել է Հայաստան։ Հալեպի առնվազն կեսն անցել է Թուրքիայի դրածո ուժերին։ Հալեպի հայերը, ըստ որոշ տեղեկությունների, փակվել են իրենց տներում և չգիտեն ինչ անել... Նրանց ճակատագիրը մեծ վտանգի տակ է...
Ո՞վ է պատասխան տալու սիրիահայության ներկա ծանրագույն վիճակի համար։ Թե՞ դարձյալ մեղավորներ չպետք է փնտրել։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռյուտեն Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա համեմատել է «ադրենալինի չափաբաժնի» հետ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 68 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Զելենսկին հրահանգել է ստուգել պետական կառույցների ղեկավարներին՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով Մահացել է Իտալիայի ամենատարեց տղամարդը Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում«Օձը ուրբաթ օրը դահլիճ էր մտել, այսօր էլ՝ սանհանգույց». մանկապարտեզը 2 օրով փակել են Նոա Ուայլին «Էմմի» մրցանակի է արժանացել «Փիթ» սերիալում գլխավոր դերի համարՏղամարդկանց «արքայադստեր դարաշրջանը»․ կանայք սկսել են ավելի շատ վաստակել և վճարել նրանց փոխարենՀութիները Մեքքայի վրա հարձակվելու իրենց մտադրության մասին տեղեկությունները սուտ են որակելԿյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը Քաղաքացին Մալիշկա գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել Ինչպես ճիշտ գովել շանը․ կինոլոգը նշել է կարևոր կանոններըՖիդանը Արաղչիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըԿենդանակերպի այս նշանները շուտով կստանան Տիեզերքից մի ուղերձ, որը կփոխի ամեն ինչ Ճապոնիան մինչև 2031 թվականը կգնի 52,000 ունիվերսալ անօդաչու թռչող սարքP. Diddy-ի դուստրերը համարձակ կերպարներով հայտնվել են Նյու Յորքի նորաձևության շաբաթումԴաղստանում համաշխարհային գաստրոնոմիական ռեկորդ է սահմանվել․ 100-մետրանոց սեղանին 305 ուտեստ է մատուցվելԱկնաբույժը բացատրել է՝ ինչպես տարբերել աչքի ալերգիան վարակից«Ամուսիններ են եղել». նոր մանրամասներ Կոտայքում 4 կյանք խլած ողբերգական վթարից (տեսանյութ) Լավրովի կոշտ ուղերձը՝ Փաշինյանին․ Հյուսիսային Կորեան միջուկայինով է սպառնում ԱՄՆ-ին (տեսանյութ) Ed Sheeran-ի շրջագայության բոլոր հրավիրված արտիստները հրաժարվել են մասնակցությունից՝ ի աջակցություն Պաղեստինիինչի՞ պետք է խաղաղության գնամ նրա հետ, ով նենգափոխում է մեր պատմությունը․ Իշխանյան (տեսանյութ) Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Խոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներ BRICS-ի տնտեսական կշիռը գնալով կտարբերվի G7-ի կշիռիցՈ՞վ էր այն աշխարհահռչակ սուպերմոդելը, որը մասնակցեց «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառման DAMIRAH ոսկերչական բրենդի շնորհանդեսին Հայկ Սարգսյանը պետք է դեռ ապացուցի ասածը, վերջին նիստին միայն բարևեց ու անցավ․ Բագրատյան (տեսանյութ) Ագրոնոմը զգուշացրել է՝ ինչ կարող է տեղի ունենալ, եթե ուշացնեք կարտոֆիլի բերքահավաքըՈւշադրություն վարորդներին. Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 18-ից Հութիները պնդում են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախներինՍա կլինի մեր ընդհանուր պատասխանը նրանց. Պուտինն ուղերձով դիմել է ռուսաստանցիներին Դաստակի ջերմաստիճանը կարող է հուշել նյութափոխանակության խանգարումների վտանգի մասին․ գիտնականներՂազախստանն ու «Գազպրոմը» պայմանավորվել են գազի մատակարարումների շուրջՊարտավոր եմ մեր աղջիկների կյանքը սիրով լցնել՝ երկուսիս փոխարեն․ Նուշիկ Օհանյան Ռուսաստանը կարող է վերանայել վառելիքի արտահանման սահմանափակումներըՎաշինգտոնն այս պահին չի ցանկանում ներքաշվել Եմենի հակամարտության մեջԼավրովը հայտարարել է Եվրասիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծրագրերի մասինԼավրով. Ռուսաստանն այլևս չի վերադառնա Եվրոպայի հետ նախկին հարաբերությունների ձևաչափինՔաղաքական կամքը չեք տեսնում, որովհետև չենք ցուցադրում․ Փաշինյանը՝ գերիների մասին (տեսանյութ) Հյուսիսային Կորեան սպառնացել է Միացյալ Նահանգներին և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքովՉեչնիայի ղեկավարի 18-ամյա որդուն անձնական բանակ է հատկացվել Հեսա կտենաք, վերջին կոշիկն էլ ձեռներներիցդ վեկալելու ենք, հագիցդ հանելու ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ՍԴ-ն կանաչ լույս տվեց TRIPP-ին. Պուտինը վախենում է. Զելենսկի (տեսանյութ) 108 կգ նիհարելուց հետո 29-ամյա կինը հաշմանդամություն է ձեռք բերելՎանաձոր համայնքի տիրապետմանն «է վերադարձվել» Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում 14-րդ հողատարածքը
Ամենադիտված