Մասիս-Արտաշատ վազուրդում «Միցուբիշի»-ն բախվել է մարդատար էլեկտրագնացքին, որում եղել է 70 ուղևոր
Արտակարգ ՊատահարՆոյեմբերի 30-ն 19:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Մասիս-Արտաշատ վազուրդում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան, անտեսելով երթևեկության կանոնները, հայտնվել է երկաթգծի ինքնակարգավորվող անցումի վրա և բախվել է Երևան-Երասխ միջքաղաքային էլեկտրագնացքին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնում են, որ հարվածը հասել է գնացքի երկրորդ վագոնին, գնացքում եղել են 70 ուղևորներ, որոնք, բարեխտաբար, չեն տուժել: ՃՏՊ-ի հետևանքով էլեկտրագնացքը ուշացել մոտ 1 ժամով, ինչի համար ընկերությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը։
Այս տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հասել է 13-ի: