Կոսովոյում ջրատարում պայթյուն է տեղի ունեցել
ԱշխարհԿոսովոյում ջրատարում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Պայթյունը տեղի է ունեցել մասամբ ճանաչված հանրապետության հյուսիսում՝ Զուբին Պոտոկ գյուղի մոտ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Վնասի չափը դեռևս պարզ չէ։
Ջրատարը, ի թիվս այլ բաների, սպասարկում է ածխով աշխատող երկու էլեկտրակայան։
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին պայթյունն ահաբեկչություն է որակել։ Նա բացատրել է, որ Կոսովոյի մի մասը շաբաթ առավոտից կարող է մնալ առանց էլեկտրականության, եթե ջրանցքը չվերանորոգվի։ Դադարեցվել է դրանից խմելու ջրի մատակարարումը։
Տեղական «Իբար-Լեպենցի» ջրամատակարարման ընկերության տվյալներով՝ պայթուցիկ սարք է նետվել ջրանցքի մեջ՝ վնասելով կամրջի պատը։