ԱՄՆ-ը դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը
ԱշխարհԱՄՆ-ը դադարեցրել է իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ։ Սպուտնիկ Գրուզիայի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
«ԱՄՆ-ը և Եվրամիությունը ափսոսում են «Վրացական երազանք»-ի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացը կասեցնելու որոշման համար։ Մենք դատապարտում ենք ուժի չափից ավելի կիրառումը վրացիների նկատմամբ, ովքեր իրավացիորեն բողոքում են Սահմանադրության դեմ այս դավաճանության դեմ։Ուստի մենք կասեցրել ենք մեր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ»,- գրել է Մեթյու Միլլերը։
Վրաստանը և ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին։ 2009 թվականին երկրները ստորագրել են ռազմավարական գործընկերության խարտիա։
Աղբյուր` Panorama.am