«Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են 

1990 թվականի Բաքվում հայ բնակչության ջարդերի ադրբեջանական շահարկումները

Հասարակություն

«Գեղարդ» հիմնադրամ․ 1988 թվականի փետրվարին՝ Սումգայիթի ջարդերից հետո, Ադրբեջանում հակահայկական բռնությունների բարձրակետը եղավ 1990 թվականի հունվարին Բաքվի հայ բնակչության կոտորածը։ Այստեղ միջէթնիկ հարաբերությունները լարվել էին Սումգայիթի ջարդերից հետո։ 1988 թվականի փետրվար-մարտ ամիսներին Բաքվի Լենինի անվան պողոտայում սկսվեցին ցույցեր, որոնց ընթացքում հնչում էին «Մա'հ հայերին», «Սումգայիթը կկրկնվի Բաքվում», «Հայե´ր, հեռացե´ք, կամ ձեզ կսպանենք» հակահայկական կոչերը[1]։ 1988 թվականի մայիսից «Վարլըգ» կազմակերպության[2] ղեկավար Նեյմաթ Փանահովն[3] ստանձնեց Բաքվի հակահայկական հանրահավաքների կազմակերպումը[4]։ Ծայրահեղ ազգայնական հայացքներ ունեցող այս առաջնորդը ելույթներ էր ունենում՝ ասելով, որ եթե ադրբեջանցիները ցանկանան, ապա հայերի գլխից կպատրաստեն «երկրորդ Արարատը»[5]: Քաղաքում հայերի նկատմամբ տեղի ունեցան բռնությունների առանձին դեպքեր[6]։

Հակահայկական բռնությունների հաջորդ ալիքը Բաքվում սկսվեց 1988 թվականի աշնանը: Նոյեմբերի 17-ից քաղաքում զանգվածային ցույցեր էին` ընդդեմ ԼՂԻՄ-ի նկատմամբ խորհրդային կենտրոնական իշխանությունների կողմից վարվող քաղաքականության[7]։ Իրավիճակի սրման առիթ հանդիսացան Շուշիի հարևանությամբ գտնվող «Խաչին տափ» (ադրբեջաներեն՝ «Թոփխանա») կոչվող տարածքում հայ փախստականների համար հանրակացարան կառուցելու մասին ծրագրի լուրերը[8]։ ԼՂԻՄ-ում ԽՄԿԿ Կենտկոմի ներկայացուցիչ Արկադի Վոլսկին հրամայեց դադարեցնել շինարարությունը, սակայն հանրահավաքները Բաքվում շարունակվեցին: Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը խորհրդային զորքերը մտան Բաքու, և հայտարարվեց արտակարգ դրություն[9]: Դեկտեմբերի 5-ին ամբոխը հարձակում գործեց պետական հիմնարկների, գործարանների և բնակարանների վրա: Հարձակման փորձեր իրականացվեցին զինվորական ստորաբաժանումների և առանձին զինծառայողների, ՆԳՆ շրջանային գրասենյակների և որսորդական խանութների վրա` զենք-զինամթերք խլելու նպատակով: Խորհրդային զինուժին հաջողվեց իրավիճակը հանդարտեցնել միայն օրվա վերջում[10]: Հակահայկական բռնությունների հաջորդ ալիքը Բաքվում տարածվեց 1989 թվականի հուլիս-օգոստոս[11], ապա` նոյեմբեր ամիսներին[12]:

Ադրբեջանում հայատյացության հրահրման հերթական առիթ հանդիսացավ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Նշված որոշմանը հաջորդեցին Բաքվի հայ բնակչության ջարդն ու վերջնական բռնագաղթը: 1990 թվականի հունվարի 11-ից Բաքվում սկսվեցին Ադրբեջանի Ժողովրդական ճակատի[13] կողմից կազմակերպված ցույցերը, որտեղ հնչում էին «Մա՛հ հայերին» և «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին» կարգախոսները[14]: Հունվարի 12-ին Ժողովրդական ճակատը կազմակերպեց Ազգային պաշտպանության կոմիտե, որի նպատակն էր մոբիլիզացնել բնակչությանը՝ տեղի հայերին կոտորելու համար[15]։ Հունվարի 13-ին ցույցերը զանգվածային բնույթ ստացան: Առանձնացան ջարդարարների խմբեր, որոնք քաղաքի փողոցներում սկսեցին փնտրել և սպանել հայերին: ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունը Բաքվում արտակարգ դրություն հայտարարեց և խորհրդային զինուժ մտցրեց միայն հունվարի 20-ին[16]: Քաղաքի գրեթե ողջ հայ բնակչությունը հարկադրված էր լքել Ադրբեջանի տարածքը` հիմնականում լաստանավերով տեղափոխվելով Թուրքմենստանի Կրասնովոդսկ[17] քաղաք:

Հունվարի 13-19-ը տեղի ունեցած Բաքվի, ինչպես նաև Ադրբեջանի այլ շրջաններում հայ բնակչության ջարդերը նախապես ունեցել են կազմակերպված բնույթ: Մասնավորապես՝ ջարդերին նախորդել են հակահայկական տրամադրությունների նպատակաուղղված հրահրում, զանգվածային ցույցերի կազմակերպում, քաղաքի հայ բնակչության հասցեների և հայաբնակ շրջանների քարտեզի կազմում, անհրաժեշտ գործիքների ու զենքերի պատրաստում և մատակարարում, ջարդարար խմբերի ձևավորում[18]: Ջարդերի ընթացքում իրավապահ մարմինները դրսևորել են հանցավոր անգործություն, ըստ մի շարք վկայությունների` նաև մասնակցություն[19]: ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության զինվորականներն իրականացնում էին միայն քաղաքի կուսակցական և կառավարական շինությունների պաշտպանությունը` չարձագանքելով հայերի դեմ իրագործվող հանցագործությունների մասին հաղորդումներին: Ինչպես Ադրբեջանի հայաբնակ այլ շրջանների, այնպես էլ Բաքվում իրագործված ջարդերի զոհերի ճշգրիտ թվաքանակն անհայտ է[20]: Կոտորածներից հետո չեն իրականացվել հետաքննություն, հանցագործության կազմակերպիչների ու մասնակիցների բացահայտում և պատժում: Մարդկային կորուստներից բացի՝ Բաքվի ջարդերի հետևանքով հայ բնակչությունը կրեց նյութական մեծ վնասներ, քանի որ թիրախավորված հարձակումների ընթացքում ոչնչացվում, վնասվում կամ թալանվում էր հայերի գույքը:

Բաքվի հայ բնակչության ջարդերի ադրբեջանական շահարկումները

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը խորհրդային զորքերը մտան Բաքու, որոնց հետ բախման արդյունքում ադրբեջանցիների շրջանում եղան զոհեր[21]: Բաքվի հայ բնակչության ջարդերի ադրբեջանական շահարկումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանք, ըստ ադրբեջանական կողմի, ընթանում էին երկու հիմնական ուղղություններով։

  • Բաքվի հայ բնակչության ջարդերն իբրև թե հայերի կողմից իրականացված սադրանք էին` ապահովելու համար խորհրդային բանակի մուտքը Բաքու:
  • Հունվարի 20-ը խորհրդային կենտրոնական իշխանությունների կողմից «Ադրբեջանի անկախության համար մղվող պայքարի» ճնշման օրն է:

Բաքվի հունվարյան իրադարձությունների շահարկումներում առանձնահատուկ ընդգծվում է, այսպես կոչված, «հայկական հետքը»: Այսպես՝ 1990 թվականի հունվարի 24-ին Ադրբեջանի կոմկուսի կենտկոմում ունեցած ելույթում գրող Իսմայիլ Շիխլին հայտարարեց, որ Բաքվի իրադարձությունները նախապես մանրակրկիտ ձևով պատրաստվել և հրահրվել են հայերի կողմից[22]: «Հայկական սադրանքի» վարկածը ադրբեջանական շահարկումներում հիմնականում ուղղված էր ներքին լսարանին և միտված էր ադրբեջանական հասարակության շրջանում հայերի նկատմամբ ատելություն և թշնամանք հրահրելուն: Այդ նպատակով ամեն տարի հունվարի 20-ի վերաբերյալ լրատվական նյութերում, հարցազրույցներում մշտապես ընդգծվում է «հայերի մեղավորությունը»՝ ադրբեջանական հասարակության շրջանում հունվարի 20-ի իրադարձությունները մեծապես կապելով հայերի հետ:

Բաքվի հունվարյան իրադարձությունների ադրբեջանական շահարկումների կարևորագույն դրույթներից է «Ադրբեջանի անկախության համար մղվող պայքարի ճնշումը»: Այդ ուղղությամբ քարոզչությունը հատկապես ակտիվացել է վերջին տարիներին, որի հասցեատերը հիմնականում արտաքին լսարանն է: Հունվարի 20-ը ներկայացվում է որպես խորհրդային կենտրոնական իշխանությունների կողմից Ադրբեջանի անկախության և ադրբեջանցի ժողովրդի ազատության համար մղվող պայքարի ճնշման օր: Այս համատեքստում հայերը հիշատակվում են որպես սադրող ուժ` խորհրդային բանակի մուտքը Բաքու ապահովելու համար: Ադրբեջանական կողմը երբևէ չի հիշատակում հունվարի 20-ին նախորդող ժամանակահատվածում քաղաքում բնակվող հայ բնակչության ջարդերի կազմակերպումն ու իրագործումը:

Խորհրդային կենտրոնական իշխանությունների կողմից Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք չարժանացան իրավական և քաղաքական պատշաճ գնահատականի, հանգեցրին նրան, որ Ադրբեջանում հակահայկական նոր բռնությունների և հայատյացության հետագա ծավալման ալիք սկսվի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը
Ամենադիտված