«Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են 

Փոփոխությունը հնարավոր է համայնքային մակարդակում. ինչպես են համայնքապետերը առաջնորդում տնտեսական զարգացումը

Հասարակություն

Պետական բյուջեի միջոցները հաճախ անբավարար են, հատկապես Հայաստանի նման երկրում, որն իր համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) 113–րդն է աշխարհում (ՀԲ 2023)։ Բայց արդյո՞ք ֆինանսական ռեսուրսների պակասն է Հայաստանում համայնքների զարգացման միակ խոչընդոտը։ Արդյո՞ք համայնքային իշխանություններն ունեն բավարար հմտություններ՝ առկա ռեսուրսներն ավելի արդյունավետ կառավարելու, լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու և իրենց համայնքներում կայուն տնտեսական զարգացում ապահովելու համար։

Հայաստանի 71 համայնքներն օժտված են ինքնակառավարման բավական լայն լիազորություններով, ինչը նրանց հնարավորություն է տալիս ինքնուրույն սահմանել իրենց համայնքների տնտեսական առաջնահերթությունները, մշակել զարգացման ռազմավարական նախաձեռնություններ և ներգրավել անհրաժեշտ միջոցներ։ Մինչդեռ համայնքային իշխանությունները մեծամասամբ շարունակում են առաջնորդվել կենտրոնացված կառավարման համակարգից մնացած հնացած, անարդյունավետ կառավարման տրամաբանությամբ, իսկ զարգացման համար լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման հիմնական աղբյուրը շարունակում են մնալ պետական սուբսիդիաները։

Ավանդական կառավարման այս եղանակը մեկ այլ խորքային խնդիր է առաջացնում. համայնքների բնակիչները տեղական իշխանություններին չեն ընկալում որպես լիարժեք ինքնակառավարվող մարմիններ, ինչը նրանց զրկում է համայնքի զարգացմանը մասնակցելու մոտիվացիայից։ Մինչդեռ համայնքի մոտիվացված մասնակցությունն ապահովելը առանցքային է երկարաժամկետ հաջողություն հասնելու համար։

Ի՞նչ է համայնքային իշխանություններին առաջարկում «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունը (ՀՀՏԶ), որը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Եվրոպական միության (ԵՄ) համատեղ նախաձեռնությունն է. սովորել, փոխվել ու փոխել։

ՍՈՎՈՐԵԼ

ՀՀՏԶ նախաձեռնության առանցքում համայնքի զարգացման հիմնական պատասխանատուների՝ համայնքային իշխանությունների կարողությունների զարգացումն է՝ վերապատրաստման ծրագրերի, համաշխարհային լավագույն փորձի ներկայացման, միջազգային մասնագետների կողմից խորհրդատվական աջակցության և գործնականում սովորածը կիրառելու հնարավորություն տալու միջոցով։

Ուսումնական ծրագրերը կազմվել են՝ ելնելով համայնքային զարգացման տարբեր ծրագրերի արդյունավետության վերաբերյալ 55 երկրներում ՄԱԿ-ի կատարած ուսումնասիրությունների արդյունքներից, որոնք վերհանել են այն հիմնական կարողությունները, որոնց բացակայությունը համայնքային իշխանություններին թույլ չի տալիս կայուն զարգացում ապահովել իրենց համայնքներում։

«Ավելի քան 30 տարի Հայաստանում իրականացվող միջազգային զարգացման ծրագրերը որոշակի առաջընթաց են ապահովել, սակայն համայնքների զարգացման ուղղությամբ շատ ավելի արդյունավետ և կայուն արդյունքների հասնելու զգալի հնարավորություն կա»,– ասում է ՀՀՏԶ հայաստանյան ծրագրի համակարգող Քրիստ Մարուքյանը։

Հիմնական խնդիրներից մեկն այն է, ծրագրերն իրականացվում են որոշակիորեն սահմանափակ ժամկետներում և, ավարտվելուց հետո, որպես կանոն չեն ինստիտուցիոնալացվում։ ՀՀՏԶ մոտեցման առանձնահատկությունն այն է, որ այն համայնքային իշխանություններին հնարավորություն է տալիս համայնքի ակտիվ մասնակցությամբ առաջնորդել իրենց համայնքի զարգացման տեսլականի և ծրագրի ձևավորումը։ Այս մոտեցումը երաշխավորում է, որ համայնքն այդ ծրագրերը կհամարի իրենը, և համագործակցության ավարտից հետո էլ շահագրգռված կլինի շարունակել դրանց իրականացումը՝ ապագայում իր բյուջեում ներառելով դրանց ուղղված ծախսեր և հատկացնելով ռեսուրսներ։

Համայնքապետարանների աշխատակիցների կարողությունների զարգացումն իրականացվում է դասընթացների, փորձի փոխանակումների և փորձարարական մոտեցման միջոցով, որը խրախուսում է սխալների վրա սովորելը։ Արդյունքում համայնքապետարաններում ձևավորվում են աշխատակիցների խմբեր, որոնք ի վիճակի են ինքնուրույն նախաձեռնել ծրագրեր, գտնել դրանց իրականացման համար ֆինանսակական աղբյուրներ և արդյունավետ իրականացնել դրանց կառավարումը։

«Համայնքապետարանները, որպես կանոն, իրենց բյուջեների հիմանական մասը հատկացնում են գործառնական ծախսերին, և շատ քիչ մաս է մնում զարգացման ծրագրերի համար։ Սակայն, տիրապետելով ճիշտ գործիքների՝ համայնքապետարանը կկարողանա բացահայտել ֆինանսավորման նոր աղբյուրներ՝ ոչ միայն միջազգային կառույցներից, այլև դրսում ապրող մեր հայրենակիցներից, և արդյունավետ կառավարել այդ ռեսուրսները»,– ասում է Քրիստ Մարուքյանը։

Ծրագրի իրականացման ընթացքում ձևավորվել է «սովորող համայնքապետարանների» ցանց, որի մասնակիցները կրթվելու և վերապատրաստվելու երկար ճանապարհ են անցնում։ Սովորելու պատրաստակամությունը ծրագրին մասնակցելու պարտադիր պայման է։ Դասընթացներին համայնքապետարանի աշխատակիցների մասնակցության ցուցանիշները ցույց են տալիս, թե որքանով է տվյալ համայնքը պատրաստ կառավարման նորարարական մոտեցումներ որդեգրել։

ՓՈԽՎԵԼ

ՀՀՏԶ–ն համայնքներին նաև սովորածը պրակտիկայում կիրառելու հնարավորություն է տալիս՝ ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելով զարգացման կոնկրետ ծրագրերի իրականացման համար։ Ծրագրերն իրականացնում են երկու ձևաչափով.

  1. Պորտֆելային ծրագիր՝ ընդլայնված համագործակցություն, որը ենթադրում է պորտֆելային մոտեցման կիրառում, ինչը հանդիսանում է կառավարման փոխլրացնող գործիք և որոշում կայացնողներին օգնում է լուծել այն խնդիրները, որտեղ ավանդական մեթոդները, ինչպիսին, օրինակ նախագծերի կառավարումն է, բավարար չեն:

ՀՀՏԶ փորձագետների հետ համագործակցությամբ և համայնքի ներգրավմամբ մշակվում է համայնքի զարգացման համալիր ռազմավարական ծրագիր, որում մեկտեղվում են տարբեր գաղափարներ և լուծումներ՝ համայնքային այնպիսի խնդիրներ լուծելու նպատակով, ինչպիսիք են աշխատատեղերի ավելացումը և ծառայությունների կամ միջավայրի բարելավումը։ ՀՀՏԶ–ն համայնքապետարանին տրամադրում է ֆինանսական միջոցներ և խորհրդատվություն՝ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։

  1. «Համայնքային վերակերպումներ»՝ կարճաժամկետ միջամտություն, որի շրջանակում աջակցություն է տրամադրվում համայնքի որևէ փոքրիկ նախաձեռնության, որի նպատակն է վերաիմաստավորել համայնքային կյանքի առանցքային ասպեկտները տեղի բնակիչների համար։

Առաջին ձևաչափում արդեն երկու տարի Պորտֆելային մոտեցման կիրառմամբ զարգացման համալիր ծրագրեր են իրականացնում Արենի, Կապան և Գյումրի համայնքները։

Ի՞նչ է նշանակում համալիր ծրագիր կամ պորտֆելային մոտեցում

«Այս արագ փոփոխվող միջավայրում միայն տեխնիկական լուծումները շատ դեպքերում չեն աշխատում, քանի որ դրանք ուղղված են առանձին խնդիրների լուծմանը։ Օրինակ՝ վնասված մալուխը կամ խողովակը փոխարինելը հրատապ խնդիր է լուծում։ Իսկ համալիր խնդիրների լուծման համար անհրաժեշտ են համապարփակ լուծումներ, տարատեսակ միջամտություններ, որպեսզի խնդիրը ինչ-որ ժամանակի ընթացքում հիմնովին լուծվի»,– բացատրում է Քրիստ Մարուքյանը։

Կարճաժամկետ միջամտություններ իրականացվել են Չարենցավան, Ալավերդի և Աշտարակ համայնքներում։ Աջակցություն է տրամադրվել այն նախագծերին, որոնք համայնքային տարածքներն ավելի ներառական և կենսունակ են դարձնում՝ միաժամանակ առաջարկելով տեղի խնդիրների ստեղծագործ և պրակտիկ լուծումներ։

Աշտարակում ծրագրի տրամադրած միջոցներով ձեռք են բերել ավտոբուս, որը խոշորացված համայնքի՝ տրանսպորտային կապ չունեցող տարբեր բնակավայրեր կապում է համայնքային կենտրոն Աշտարակի հետ։ Ալավերդիում ՀՀՏԶ–ն մասնակցել է Մշակույթի տան վերանորոգմանը, իսկ Չարենցավանում ծրագրի տրամադրած միջոցներով վերականգնվել է քաղաքի խորհրդանիշը հանդիսացող «Գանգրահեր տղայի» արձանը, բարեկարգվել է պուրակն ու ոռոգման համակարգ անցկացվել, ինչի նպատակը քաղաքի տուրիստական գրավչությունը մեծացնելն էր։ Բոլոր դեպքերում նախաձեռնությունը եղել է համայնքներինը։ Ծրագրերը մշակվել են ՀՀՏԶ գործիքների կիրառմամբ և փորձագետների խորհրդատվությամբ։ 

Ինչո՞ւ է համայնքի մասնակցությունը կարևոր

«Առաջին անգամ է մեր համայնքում ենթակառուցվածքային ծրագիրը դրվել հանրային քննարկման։ Բայց սա պարզապես ենթակառուցվածքի բարեկարգում չէ։ Սա առաջին հերթին հենց չարենցավանցիներին ոգևորելու, քաղաքը վերակենդանացնելու նպատակով է արվել։ Սա նաև մարդկանց վարքագիծը կարող է փոխել. ավելի խնամքով կվերաբերվեն իրենց քաղաքին»,– ասում է Չարենցավանի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Աշոտ Ծերունյանը՝ ընդգծելով, որ հանրությանը զարգացման ծրագրերին մասնակից դարձնելու արդյունավետ փորձը կիրառելու են նաև հետագա ծրագրերում։

«Ալավերդիում նախկինում էլ փորձել ենք հանրային քննարկումներ անցկացնել, բայց բնակիչները բավական պասիվ էին։ Ծրագրի ընթացքում հասկացանք, որ ոչ թե պետք է հրավիրենք համայնքի բնակիչներին, այլ ինքներս պետք է գնանք իրենց մոտ, ընդ որում՝ տարբեր խմբերի, որովհետև յուրաքանչյուր ոլորտի համար իր խնդիրներն են առաջնային։ Սովորել ենք ինչպես աշխատել բնակիչների հետ, որ անկաշկանդ հայտնեն իրենց կարծիքը, որովհետև փոքր համայնքներում մարդիկ մեկը մյուսին ճանաչում են, և հաճախ դա կաշկանդում է նրանց»,– ասում է Ալավերդու համայնքապետարանի Զարգացման ծրագրերի և տուրիզմի բաժնի պետ Կարինե Սիմոնյանը, որն ինքն էլ ծնվել, մեծացել է Ալավերդիում, ճանաչում է համայնքի բնակիչներին ու գիտի նրանց խնդիրները։ Կարինեն խոստովանում է՝ հեշտ չէ բազմաթիվ սոցիալական խնդիրներ ունեցող համայնքում նման ծրագիր իրականացնելը։

«Երբ բնակիչը գալիս, ասում է՝ ճանապարհը քանդված է, տանիքը կաթում է, դժվար է համոզել համայնքային իշխանություններին և բնակիչներին, որ առաջնային է նաև մշակույթի ոլորտը զարգացնելը»,– ասում է նա։ 

«Համայնքապետարանների աշխատակիցների մտածողության, գործելաոճի փոփոխություններին հասնելու ճանապարհը հեշտ չէր, հատկապես սկզբնական փուլում, երբ ծրագրի էությունը դեռ ամբողջությամբ հասկանալի չէր նրանց համար։ Նախկինում դրամաշնորհային ծրագրերի միջոցով հստակ ժամկետում կոնկրետ խնդիր են լուծել: Իսկ այս ծրագրում ամիսներ շարունակ քննարկումներ են ունեցել, դասընթացներ անցել։ Բնականաբար, պարբերաբար հարցեր են առաջացել այդքան երկար քննարկումների փուլ անցնելու նպատակահարմարության առնչությամբ։ Այդ ընթացքում յուրացրած մոտեցումները հիմա դարձել են իրենց գործելակերպի մաս, որոնք ոչ միայն մեր միջոցով իրականացվող ծրագրերի դեպքում են օգտագործվում, այլև ընդհանրապես իրենց աշխատանքային առօրյայում»,– պատմում է Քրիստ Մարուքյանը։

ՓՈԽԵԼ

ՀՀՏԶ մոտեցման առանցքային դրույթներից մեկն էլ ճկունությունն է, որը կարևոր է հատկապես ճգնաժամային իրավիճակներում։

«Ինչքանո՞վ են մեր համայնքապետարանները պատրաստ ճգնաժամային իրավիճակներում իրականացնել արդյունավետ կառավարում։ Դրա համար որևէ հատուկ կարողություն չի զարգացվել տարիների ընթացքում, և այդ իրավիճակներում մարդիկ կողմնորոշվել են՝ ինչպես կարողացել են»,– ասում է Քրիստ Մարուքյանը։

Ինչպիսի՞ն է համայնքային իշխանությունը՝ ըստ ՀՀՏԶ ծրագրի։ Այն կարողանում է սովորական պայմաններում իր համայնքը դեպի զարգացում տանել, իսկ ճգնաժամերի ժամանակ՝ ճկունություն ցուցաբերել։ Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները դասընթացներին ուսումնասիրել են ճգնաժամերին պատրաստվելու և կառավարելու համաշխարհային լավագույն փորձը։

Օրինակ՝ Կապանում, որտեղ արդեն երկու տարի պորտֆելային ծրագիր է իրականացվում, զարգացման տեսլականը մշակվել է՝ հաշվի առնելով հանքանյութերի շուկայում գների հնարավոր տատանումներն ու այդ սցենարի ծանր հետևանքները համայնքի սոցիալ–տնտեսական իրավիճակի վրա։ Նրանք այժմ զարգացնում են փոքր ու միջին ձեռներեցների կարողությունները և թվայնացնում Կապանի սոցիալական տվյալների բազան, ինչը բարձրացնելու է արձագանքման արդյունավետությունը հնարավոր ճգնաժամերի դեպքում։

Իսկ ճկունության անհրաժեշտությունը Կապանում ակնհայտ դարձավ,  երբ 2023թ. Լեռնային Ղարաբաղից տասնյակ հազարավոր տեղահանվածներ բնակություն հաստատեցին Հայաստանի տարբեր համայնքներում։ Համայնքային իշխանությունը, օգտվելով պորտֆելային մոտեցման արագ արձագանքման մոտեցումներից, որոշում կայացրեց ծրագրի շրջանակում հատկացված ֆոնդի մի մասն ուղղել իրենց համայնքում հաստատված ընտանիքների համար առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանը։ Արենիում էլ ՀՀՏԶ դրամաշնորհի միջոցների մի մասը համայնքապետարանի որոշմամբ ուղղվեց համայնքում բնակություն հաստատած ընտանիքներին վառելիքով ապահովելուն։ Իսկ Ալավերդիում արագ արձագանքման անհրաժեշտություն առաջացավ 2024թ. մարտին, երբ ջրհեղեղը վնասեց բազմաթիվ ենթակառուցվածքներ։ 

Դեպի զարգացած համայնքներ գործընթացը սկսված է

Եվ այսպես, համայնքային զարգացումը հնարավոր է ՀՀՏԶ մոտեցումով՝ սովորել, փոխվել ու փոխել։ Սրան հասնելու համար անհրաժեշտ է համայնքային իշխանության կառավարման մոտեցումների փոփոխություն, զարգացման հստակ տեսլական և համայնքի ներգրավվածություն։ Հաջողության գրավականը երկարաժամկետ ռազմավարությունն է և համայնքի ակտիվ մասնակցությունը։

Նարինե Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը
Ամենադիտված