ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ. Պայթյունից մահացած զինծառայողի գործով կան մի քանի վարկածներ 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը «Bentley»-ն ներկայացրել է իր պատմության առաջին էլեկտրական մեքենան՝ «Torcal»-ը Խաղաղությունը Հարավային Կովկասում պետք է հիմնված լինի արդարության վրա․ Էլիզաբեթ Չուլջյան Մեծ մտահգություն է Վեհափառի դեմ տարվող արշավը, լուրջ աշխատանք ենք տանում այս առումով. Խաչատուրյան Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի պաշտպանության նախարարին Ռուբինյանն ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ինչո՞ւ կառավարության բոլոր անդամներին` վարչապետի գլխավորությամբ, մեղադրանք առաջադրված չէ. Մելիքյան Մոսկվայի ուղղությամբ անօդաչուներ են խոցվել Ես ի՞նչ կապ ունեմ Գագիկ Խաչատրյանի հետ, նրա հետ Մայամիում չեմ եղել․ Արմեն Աշոտյան 

Կրկին գործող վարչապետի ու նախկին նախագահների բանավեճի մասին. Տիգրան Թորոսյանի հոդվածը

Վերլուծական

Նախաամանորյա տասնօրյակը երկրի քաղաքական կյանքում նշանավորվեց գործող վարչապետի՝ նախկին նախագահներին ուղղված բանավեճի մարտահրավերով իր առաջարկած պնդման վերաբերյալ․ «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Այս մասին իր հոդվածում գրել է Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Թորոսյանը:

Հոդվածում նա գրում է. «Կարող է թվալ, որ նախագահների միաձայն մերժումը խնդիրը դուրս է դնում քննարկումների հարթությունից։ Առավել ևս, որ շատ ճշմարտանման է այն կարծիքը, որ իշխանությունը փորձում է առաջիկա (կարևոր չէ՝ արտահերթ, թե հերթական) խորհրդարանական ընտրություններից առաջ ձերբազատվել գլխավոր, բայց ոչ միակ խիստ խոցելի պատասխանատվությունից՝ 2020թ. ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի, կապիտուլյացիայի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկման և, որպես դրա հետևանք,  Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման ու ցեղասպանության փորձի համար, քանի որ տեղյակ է իր վարկանիշի աղետալի անկման մասին։  

Պատահական չէ, որ գործող վարչապետի առաջարկի «թիրախը» ոչ թե նախկին նախագահներն են, այլ ժողովուրդը՝ այս թեմայով ֆեյսբուքյան գրառումներում նա դիմում է «սիրելի ժողովրդին»։ Ավելին, հայտարարվում է, որ «ճշմարտության պահ է», «Սա միայն անցյալի խոսակցություն չէ, այլ նաեւ ապագայի ռազմավարություններում կողմնորոշվելու համար առանցքային մի իրադարձություն է»։ Սա փոխում է հարցադրումը և հենց ժողովրդի ճիշտ կողմնորոշվելու համար պահանջվում են մի շարք պարզաբանումներ՝ անգամ չվիճարկելով այդ ձևակերպումների անկեղծությունը։

1․ Բանավեճի հրավերը և կողմերը։ Առողջ քաղաքական գործընթացներ ունեցող երկրներում նման բանավեճեր անցկացվում են ընտրություններից առաջ, սակայն դրանց նպատակը ոչ թե  ճշմարտությունը պարզելն է, այլ այս կամ այն հարցի վերաբերյալ կողմերի տեսակետներն ընտրողներին փոխանցելը։ Քանի որ ընտրություններն անգամ չեն նշանակվել և հայտնի չեն մասնակիցներն ու հակամարտության կարգավորման գործընթացն էլ խափանվել է, ապա միանգամայն տրամաբանական է, որ նախագահներն անիմաստ են համարում իրենց մասնակցությունն արհեստական շոուների, որոնք այս դեպքում վերածվելու են աճպարարության և մանիպուլյացիաների։ Հետևաբար, եթե հրավերի նպատակը ոչ թե աճպարարությունն է ու մանիպուլյացիաները, և բանավեճի հրավերը թյուրըմբռնումն է, ապա պետք է ճշտել, թե որն է ճշմարտությունը պարզելու ձևը։

2․ Ինչպես պարզել ճշմարտությունը։ Վաղուց հայտնի է, որ առողջ հասարակական հարաբերություններ ունեցող պետություններում ճշմարտությունը պարզելու ընդամենը մեկ ձև կա՝ անաչառ, անկախ, բարձրակարգ մասնագետների կարծիքը։ Պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն ոչնչացնում են մասնագիտական հարթակները՝ վերջնականորեն փլուզելով առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող ակադեմիական կառույցները՝ դրանցից դուրս մղելով սակավաթիվ մասնագետներին, եթերը լցնելով թերուս տարաբնույթ «ուսապարկերի» բարբաջանքներով,  այլև փորձում են աճպարարություններով ու մատերի վրա արված մանիպուլյացիաներով փոխարինել իրական մասնագիտական կարծիքն ու «լուծել» խնդիրները։

Եթե, այդուհանդերձ, հանկարծ ցանկություն է առաջացել ժողովրդին ճշմարտությունը ներկայացնելու, ապա նախ պետք է տեսնել այն, ինչ արված է տասնամյակների  ընթացքում։ Փաստերի, փաստաթղթերի, գիտական աշխատանքների հիման վրա հետազոտվել ու ներկայացվել են ոչ միայն այդ ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն ու գործընթացները, այլև 2020թ․ սկիզբ առած ու մինչ այսօր շարունակվող աղետալի իրադարձություններն ու դրանց պատճառները։ Ու պարզ կդառնա, որ Արցախի անկախության ճանաչումը՝ ինքնորոշման իրավունքի իրացման հանրաքվեի միջոցով, բանակցությունների հիմքում էր 2005 թվականից, իսկ բանակցային փաստաթղթում՝ 2007 թվականից, որ դա հաստատող փաստաթուղթը 2009թ․ ստորագրել են ոչ միայն համանախագահներն ու Հայաստանի ներկայացուցիչը, այլև Ադրբեջանի ներկայացուցիչը, որ Ալմա-Աթայի հռչակագիրը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, որ կապիտուլյացիայով խաղաղություն չեն ձեռքբերում, առավել ևս՝ տարածքներ հանձնելով, որոնց նկատմամբ որևէ լիազորություն չունես, և այլն, և այլն։ Ընդ որում, այդ ամենը հրապարակվել է ու ներկայացվել թե ժողովրդին, թե իշխանությանն, ու եթե առաջինի համապատասխան հատվածը ճշմարտությունը գիտի, ապա երկրորդը անհաղորդ է դրան։ Ավելին, աղետալի զարգացումներից խուսափելու համար դեռևս 2018 թվականին առաջարկվել է Արցախի հարցում մասնագիտական աջակցություն, հետագայում՝ կազմակերպել մասնագիտական բանավեճ։

Հիմա հանկարծ բանավեճի ցանկությո՞ւն է առաջացել։ 

Կազմակերպեք իրական, մասնագիտական բանավեճ՝ մի կողմից գործող վարչապետը, եթե ցանկանում եք՝ նաև ԱԳՆ համապատասխան ներկայացուցիչները, իրենց մասնագետները (եթե, իհարկե, կան), մյուս կողմից՝ մի քանի մասնագետներ, որոնց ցուցակը ցանկացած պահի կներկայացվի։       

Իհարկե, կա ավելի լավ տարբերակ, որը բացառում է ցանկացած աճպարարություն։

Առաջին նախագահ Լ․ Տեր-Պետրոսյանը, ի պատասխան բանավեճի հրավերի, առաջարկում է հրապարակել Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկությունները՝ «խաղաղության պլանները», և Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների արձագանքը դրանց։

Չհրապարակված փաստաթղթերի հրապարակման պահանջն, անշուշտ, ճիշտ է, բայց ճշմարտությունը մեկընդմիշտ պարզելու համար արդեն հրապարակված փաստաթղթերն էլ բավական են ու պետք է առաջ գնալ։ Երկու անգամ իշխանությունը փորձել է գրավոր ներկայացնել իր մատեցումները՝ մի դեպքում Մադրիդյան սկզբունքների փոխարեն այսպես կոչված «Մյունխենյան սկզբունքներ» կոչվածը, որի մասին արագորեն մոռացվել է, երկրորդ դեպքում՝ «Ն. Փաշինյան, 44-օրյա պատերազմի ծագումը, հոդվածը։ Երկու դեպքում էլ մասնագիտական հիմնավորված հրապարակումներ են եղել, որոնք բացահայտել են դրանց սնանկությունը։ Ընդ որում, երկրորդ դեպքում դա արել են նաև համանախագահները՝ Ответ российского сопредседателя в Минской группе ОБСЕ, Посла по особым поручениям МИД России И.В.Попова на вопрос СМИ относительно статьи Премьер-министра Армении Н.В.Пашиняна «Истоки 44-дневной войны»։ Սակայն իշխանությունների արձագանքը չի եղել, թեև երկրի ղեկավարը մեղադրվում էր կեղծարարության մեջ։ Անարձագանք են մնացել նաև բազմաթիվ այլ հրապարակումներ։ 

Լավ, գոնե հիմա, երբ ժողովրդին խոստանում եք ճշմարտությունը, հրապարակեք ձեր մոտեցումները բանավեճի հրավերի հարցադրման վերաբերյալ՝ հիմնավորող փաստաթղթերի ու մասնագիտական աշխատանքների հղումներով գրավոր տեքստ։ Կհամոզվեք, որ կլինի մասնագիտական հիմնավոր պատասխան, որի վերաբերյալ ոչինչ չեք ունենա ասելու։

Ուրեմն, ես պատրաստ եմ, ընտրեք՝ կամ մասնագիտական բանավեճ, կամ հիմնավորումներով գրավոր տեքստ, և տեղեկացրեք։ Հրաժարվելու կամ ․չարձագանքելու դեպքում հետևությունն ակնհայտ է։

Այս մոտեցման հիմքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ավելի քան 20 տարվա մասնագիտական աշխատանք է, երեք մենագրություններ (չորրորդը՝ եվրոպական մի հրատարակչության առաջարկով, պատրաստվում է այժմ և կհրապարակվի 2025-ին), այդ խնդրի վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ՝ այդ թվում և հրապարակված միջազգային շտեմարաններում ընդգրկված հեղինակավոր հանդեսներում (վերջինը՝ Tigran Torosyan & Arax Vardanyan (2024) The impact of geopolitical transformations on the settlement of the Nagorno-Karabakh conflict: self-determination or genocide?, Dynamics of Asymmetric Conflict, 17:3, 221-238, DOI: 10.1080/17467586.2024.2370245)։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ղազախստանում ուսումնավարժական վարժանքների ժամանակ զոհված բոլոր նավաստիների մարմինները հայտնաբերվել ենՀայտնի է դարձել ՌԴ Պետդումայի վերջնական կազմըՔՊ-ն ընտրության է գնում միայնակ. Պայթյունից մահացած զինծառայողի գործով կան մի քանի վարկածներՆեպտունը սեպտեմբերի 26-ին կհայտնվի Արեգակին հակադիր դիրքում և կհասնի առավելագույն պայծառության2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը «Bentley»-ն ներկայացրել է իր պատմության առաջին էլեկտրական մեքենան՝ «Torcal»-ըԽաղաղությունը Հարավային Կովկասում պետք է հիմնված լինի արդարության վրա․ Էլիզաբեթ ՉուլջյանՊուտինը պաշտոնից ազատել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանինՄեծ մտահգություն է Վեհափառի դեմ տարվող արշավը, լուրջ աշխատանք ենք տանում այս առումով. ԽաչատուրյանԴատարանը ժամանակավորապես չեղարկել է Թրամփի՝ CNN-ի, MS NOW-ի և Politico-ի մուտքը Սպիտակ տուն արգելելու որոշումըՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի պաշտպանության նախարարինՎրաստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամ է ձերբակալվելNYT. Google-ի, OpenAI-ի և SpaceX-ի գործադիր տնօրենները կմասնակցեն Սի Ծինփինի այցի պատվին կազմակերպված ընդունելությանըՌուբինյանն ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահինՌԴ քաղաքացիները կարող են հնարավորություն ստանալ անձնական մեքենաներով մեկնել ՉինաստանՂազախստանում հայտնաբերվել են զորավարժությունների ժամանակ զոհված բոլոր զինծառայողների մարմիններըՍինհուա. Սի Ծինփինը և Թրամփը քննարկել են Ուկրաինան և Մերձավոր ԱրևելքըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Euractiv. ԵՄ 12 երկիր դեմ է Ֆրանսիայի կողմից պաշտպանական ծրագրերի իրականացմանըԻնչո՞ւ կառավարության բոլոր անդամներին` վարչապետի գլխավորությամբ, մեղադրանք առաջադրված չէ. ՄելիքյանՄոսկվայի ուղղությամբ անօդաչուներ են խոցվել Ես ի՞նչ կապ ունեմ Գագիկ Խաչատրյանի հետ, նրա հետ Մայամիում չեմ եղել․ Արմեն ԱշոտյանԻսպանիայի և Մարոկկոյի արտաքին գործերի նախարարները հանդիպել են՝ քննարկելու Սեուտայում ստեղծված իրավիճակը#ՈՒՂԻՂ․ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 25-ինՔննարկվել է Ուկրաինայի հարցը. Դմիտրիևը Նյու Յորքում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետԹրամփը խոստացել է Սի Ծինփինին ցույց տալ Սպիտակ տան կառուցվող խնջույքների սրահըՆիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանին (տեսանյութ)Խախտվել է պատգամավորի անձեռնմխելիությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Reuters. Պակիստանի ուժերը հետ են մղել թալիբների հարձակումը Աֆղանստանի սահմանինԱնհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան Արմեն Գևորգյանը միշտ մեկնել է ու վերադարձել. փաստաբանՈստիկանները խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին գտել են Սայաթ-Նովա գյուղում (տեսանյութ) Սի Ծինփինը հայտարարել է Թրամփի հետ անկեղծ բանակցությունների մասին Այսօր անմահ հերոս, սպա Ռոլանդ Սարգսյանի ծննդյան օրն էՀերոսին պատից հանելով՝ հերոս չես դառնում. 44-օրյայում զnhված Ալբերտ Հովհաննիսյանի հայր Փաշինյան․ ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածԹրամփը կենաց է առաջարկել՝ ի պատիվ Չինաստանի և Միացյալ Նահանգների ներդաշնակ ու խաղաղ ապագայի Միրզոյանն ու Բայրամովը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումըՎրաստանի և ՌԴ-ի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է տագնապի ազդանշանի պատճառով Թրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան Բեռնատարը ամբողջությամբ այրվել է․ հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհինՌԴ ԱԳՆ․ ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի գործըՍեպտեմբերի 25-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՆյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը (ֆոտո) «Հրապարակ»․ Պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը
Ամենադիտված