Վրաստանը չի դադարեցնի թռիչքները դեպի ՌԴ Ադրբեջանի ավիաընկերության ինքնաթիռի կործանման ֆոնին
Աշխարհ Վրաստանը չի պատրաստվում դադարեցնել թռիչքները դեպի Ռուսաստան՝ AZAL-ի՝ դեպի ՌԴ թռիչքները չեղարկելու որոշման ֆոնին։
«Georgian Airways»-ը նշել է, որ խոշոր ավիաընկերությունները շարունակում են թռիչքները դեպի Ռուսաստանի Դաշնություն, ուստի նրանք կիրականացնեն նաև կանոնավոր չվերթներ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանը ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո չի չեղարկի դեպի ՌԴ չվերթները։