Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

ԲՀԿ-ում խուճապ է

Վերլուծական

Ծառուկյանի առաջադրում-չառաջադրումը կատարյալ խուճապ է առաջացրել ԲՀԿ շարքերում: ԲՀԿ առաջնորդի կայացրած որոշման գաղտնազերծմանը մեծ լարվածությամբ սպասում են ոչ միայն կուսակցությունից դուրս, այլև, նույնիսկ ավելի շատ, հենց կուսակցության ներսում: Բանն այն է, որ այստեղ քիչ չեն այն պատգամավորները, որոնց բոլորովին էլ Ծառուկյանի՝ նախագահ դառնալու տեսլականը չէր, որ բերել էր ԲՀԿ: Հատկապես, որ «Բարգավաճ Հայաստան»-ն ի սկզբանե շատերի կողմից ընկալվում էր սոսկ որպես փողատերերի հավաքատեղի:

Այս առումով հատկապես ծանր է այն պատգամավորների վիճակը, որոնք բոլորովին էլ Ծառուկյանի հետ ունեցած կապերով չէ, որ որոշել էին անդամակցել ԲՀԿ խմբակցությանը: Օրինակ, ԲՀԿ խմբակցության մեջ է թիվ 11 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով խորհրդարան անցած Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշը): Այս պատգամավորը 2006թ. ՕԵԿ-ից դուրս գալուց հետո կարող էր, իհարկե, անդամակցել հենց ՀՀԿ-ին, սակայն ինչ-ինչ պայմանավորվածություններից ելնելով՝ նպատակահարմար է գտնվում Մարգարյանին «գործուղել» ԲՀԿ խմբակցություն: Ի սկզբանե, սակայն, Մարգարյանի պայմանավորվածությունները հիմնականում նախագահ Սերժ Սարգսյանի հետ էին, ով էլ, խորհրդարանական քարոզարշավի ընթացքում Շենգավիթ համայնքում ընտրողներին կոչ արեց կուսակցություններից նախապատվությունը տալ ՀՀԿ-ին, մեծամասնական պատգամավորներից՝ Մարգարյանին, երբ մրցակիցը ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի «մարտական լեդին» էր՝ Հեղինե Բիշարյանը: Իսկ այդ ժամանակ արդեն իսկ հայտնի էր, որ Մարգարյանն անդամակցելու է հենց ԲՀԿ խմբակցությանը:

Նախագահական «պադդերժկան» մոռանալն այդքան էլ սիրուն չի լինի: Եվ, ինչպես հայտնի է, ոչ մի բան այս կյանքում անհատույց չի տրվում, այնպես որ, բնական է, որ հատուցումը նախատեսվում է նախագահական ընտրությունների ժամանակ փոխադարձ սատարմամբ: Հենց այստեղ է, որ նույն Մարգարյանն ու նրա նման՝ Նախագահի հետ պայմանավորվածություններ ունեցող այլ պատգամավորներ կամ ուղղակի շարքային ԲՀԿ–ականներ, հայտնվում են ավելի քան աննախանձելի կացության մեջ, եթե Ծառուկյանը որոշում է առաջադրվել:

Ծառուկյանի առաջադրումը խառնում է շատերի հաշիվները:

Մարգարյանն ու նրա բախտակիցներն այս օրերին, կարելի է ասել, խուճապային տրամադրության մեջ են: Նրանցից շատերը պարզապես չգիտեն՝ ի՞նչ անեն: Եթե Մարգարյանի դեպքում ինչ-որ տեղ Ծառուկյանից ունեցած որևէ կախում չկա և նա ուղղակի կարող է ասել՝ «ախպե՛ր ջան, ես ի՞նչ իմանայի, թե ըսենց կլներ, դե, գիտես, Նախագահին չեմ կարա չպաշտպանեմ», ապա նույնը չի կարելի ասել մյուս ԲՀԿ–ականների հաշվով: Իսկ ԲՀԿ կոնտինգենտն այս առումով ավելի քան խայտաբղետ է՝ կաշառակեր պաշտոնյաներից մինչև կրիմինալի հետ կապ ունեցողներ:

Ծառուկյանի առաջադրմամբ վտանգի տակ են հայտնվում ոչ միայն զուտ տնտեսական շահեր ունեցողները, որոնք այլևս կզրկվեն իշխանական «փափուկ բարձերից»: Շատ ավելի աննախանձելի է այն ԲՀԿ–ականների վիճակը, որոնք խնդիրներ ունեին և ունենում են իրավապահ մարմինների հետ: Ամենացայտուն օրինակը պատգամավոր Կարո Կարապետյանն է (Յուվեցի Կարո), ում «փրկությունը» ձեռք բերվեց նախորդ տարի կոալիցիոն հուշագրի ստորագրմամբ: Այս պատգամավորի նկատմամբ քրեական գործ էր հարուցված Հատուկ քննչական ծառայությունում և միայն շնորհիվ ամենավերին ատյանից իջեցված «դաբրոյի», ՀՔԾ-ն գնաց սեփական հեղինակությունը կասկածի տակ դնելու ճանապարհով և գործը կասեցրեց երիցս զավեշտալի եզրակացությամբ առ այն, թե իբր չեն կարողացել քննություն կատարել, քանի որ Կարապետյանի կողմից հրազենային վնասվածք ստացած տուժողն ի վիճակի չի եղել ներկայանալ և օժանդակել քննությանը: Այսինքն, եթե Կարապետյանն ուղղակի սպանած լիներ տուժողին, վերջինս ընդհանրապես ոչ մի ցուցմունք չէր տա և ոչ մի քննություն էլ, երևի թե, մեր իրավապահները չէին էլ սկսի:

Հենց այն պահից, երբ ԲՀԿ-ն որոշի ձեռնոց նետել նախագահ Սարգսյանին և հանդես գալ սեփական թեկնածուով (ըստ երևույթին, սա կարելի է ասել անգամ այն դեպքում, եթե թեկնածուն Ծառուկյանը չլինի), իրավապահներն այլևս զարմանահրաշ եզրակացություններ չեն հրապարակի քրեական գործերի հետ կապված, հակառակը՝ բավական է նվազագույն շեղում (իսկ դրանք, ինչպես հայտնի է, ավելի քան առատ են ԲՀԿ շարքերում), պետական մեքենան գործի կանցնի ամենայն խստությամբ:

Իսկ մինչ այդ կարելի է պարզապես թուլանալ ու հետևել, թե ինչպես են իրենց դրսևորում խուճապային տրամադրությամբ համակված «երկու տիրոջ ծառաները»:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված