Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Նար-Դոսում խայտառակություն է. ի՞նչ է մտածում Տարոն Մարգարյանը (տեսանյութ)

Տեսանյութեր

Արդեն տևական ժամանակ մայրաքաղաքի Նար-Դոս և Չարենց փողոցները հայտնվել են կաթվածահար վիճակում: Ընդ որում, կաթվածն այստեղ ոչ թե իրավիճակային բնույթ է կրում, այլ դարձել է այս փողոցների մշտական ուղեկիցը:

Պատճառն ավելի քան ակնհայտ է. այս փողոցներն ինչ-որ ժամանակից սկսած վերածվել են շինանյութի, ավտոպահեստամասերի, թաղման պարագաների շուկայի: Սակայն ի տարբերություն շուկաների, որտեղ վաճառասրահները կենտրոնացած են կոնկրետ որոշակի տարածքում և ունեն նաև իրենց ենթակառուցվածքները՝ ավտոկայանատեղի ևս, այստեղ խանութները տեղակայված են փողոցի երկու կողմերում: Վերջին տարիներին առանց այն էլ նեղ այս փողոցները՝ հատկապես ավտոպահեստամասերի բիզնեսի զարգացմանը զուգընթաց, ավելի նեղացան՝ փողոցների երկկողմանի շինարարության հետևանքով մայթերի գրավման պատճառով: Ըստ այդմ, ավտոպահեստամասի կարիք ունեցող յուրաքանչյուր ոք գալիս է այստեղ: Բնականաբար, քանի որ նման կարիք ունեցողների համար բոլոր «ճանապարհները բերում են» բացառապես Նար-Դոս ու Չարենց, այս փողոցներն ի սկզբանե հայտնվում են մայրաքաղաքի «խցանումառատ» փողոցների առաջին հորիզոնականներում: Սակայն սա դեռ ամենը չէ:

Ավտոմեքենաների տերերը, գալով այստեղ և նպատակ ունենալով ինչ-որ բան գնել կամ մեքենայի ինչ-որ մաս փոխել, ուզեն թե չուզեն, պետք է ինչ-որ տեղ կայանեն: Այդպես, առանց այն էլ նեղ ու բանուկ այս փողոցները երկու կողմերից օրվա բոլոր ժամերին շրջապատվում են մեքենաներով: Սակայն սա էլ դեռ ամենը չէ: Մեքենաներն ու պահանջարկն այստեղ շատ ավելին է, քան կայանման հնարավորությունը: Հետևաբար, առավել «զոռբաները», տեսնելով, որ կայանելու տեղ չկա, կայանում են ուղղակի փողոցի երկրորդ շարքում: Իսկ քանի որ Նար-Դոսն ու Չարենցը հազիվ երկու շարք ունեցող փողոցներ են, նշանակում է, բավական են մի քանի «զոռբայական» ավտոմեքենա և խցանումն ինքնըստինքյան պատրաստ է:

Բայց հետաքրքիրն այն է, որ սա էլ դեռ ամենը չէ: Նախկինում այստեղ հիմնականում մարդատար ավտոմեքենաներ էին երթևեկում, որոնք գոնե մի կերպ կարողանում էին խուսանավել, մի կերպ անցնել անանցանելի թվացող հատվածներով: Բայց հենց այն պահից, երբ քաղաքապետարանի որոշմամբ այս փողոցներում բացվեցին նաև ավտոբուսային նոր երթուղիներ, այստեղ երբեմն կարելի է ականատես լինել հոլիվուդյան սարսափ ֆիլմերի դրվագներին չզիջող տեսարանների: Որպեսզի քաղաքապետարանի պաշտոնյաները կարողանան հասկանալ, թե ինչ ասել է Նար-Դոսով կամ Չարենցով ավտոբուս վարել, պետք է ուղղակի որպես շարքային ուղևոր օգտվեն այդ տրանսպորտից և այդ ընթացքում ունկընդրեն վարորդների գերնյարդային, հայհոյախառն, բայց այդ ամենով հանդերձ, նաև «դրդապատճառավորված» ու բավական արդարացի ելույթները:

Երեկ երեկոյան Չարենցի՝ մարզադաշտի հարակից հատվածից մինչև «Գումի» շուկա գնալը տևեց առնվազն 40 րոպե: Այսօր մեր նկարահանած կադրերը ևս ավելի քան խոսուն էին: Մի տեղ ավտոպահեստամասերի վաճառքով զբաղվող խանութի աշխատակիցն անվադողը փոխում է հենց փողոցի մեջտեղում, քանի որ վարորդը կայանել էր փողոցի երկրորդ շարքում: Մի հատվածում էլ նման երթևեկության պայմաններում այստեղից անպակաս վթար էր: Մեքենաներից մեկը մի փոքր քերծվել էր, բայց քանի որ դեռևս մեծարգո «ԱՊՊԱ»-ն չէր ժամանել, մեքենաները զավթել էին գրեթե ամբողջ փողոցը (ավտոմեքենաներից մեկը՝ «Նիսան» մակնիշի՝ բավական երկար թափք ունեցող, հորիզոնական դիրքով մեկնվել էր փողոցի լայնքով մեկ՝ փաստացիորեն խոչընդոտելով անցուդարձը):

Թե ինչքան է այս խայտառակությունը շարունակվելու, ոչ ոք չի կարող ասել: Քաղաքի կենտրոնը, ինչպես բնորոշեց ավտոբուսներից մեկի վարորդը, վերածվել է մի մեծ «չարչիանոցի», իսկ քաղաքապետարանի պետքն էլ չէ, կարծես: Այստեղ գործող խանութների տերերը, ովքեր այդքան էլ պատահական մարդիկ չեն, տարիների հետ մեծացնելով իրենց բիզնեսն ու կրպակները վերածելով մեծ վաճառասրահների, շինարարության և հազար ու մի այլ թույլտվությունների համար «մուծվել են» հենց նույն քաղաքապետարան: Այնպես որ հասկանալի է, որ նման խայտառակության՝ նման աննախադեպ չափերի հասնելը հենց նույն քաղաքապետարանի թողտվությամբ է առաջացել: Մյուս կողմից, մեղքի իր չափաբաժինն ունի նաև մեր հարգարժան ոստիկանությունը, որ աչք փակելով կայանումների վրա՝ իր հերթին է նպաստում այլանդակության ավելացմանը, թեև ոստիկաններին էլ կարելի է հասկանալ և գնահատել նրանց մարդկայնությունը. եթե «ԳԱԻ»-ն այստեղ առաջնորդվի իրավախախտումներն օբյեկտիվորեն արձանագրելով, ապա օրական տուգանվողների թիվը կհասնի 100-ների: Այս ամենով հանդերձ, ստեղծված է մի իրավիճակ, որը հանդուրժելը քաղաքակիրթ երկրի քաղաքակիրթ լինելու ձգտում ունեցող մայրաքաղաքի համար պարզապես խայտառակություն է:

Լուսինե Կեսոյան


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված