Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ 

Կոտայքի և Սյունիքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգը կգործարկվի 2025 թ. մարտի 17-ից, մյուս մարզերում՝ 2026 թվականից

Հասարակություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է ՀՀ կառավարության հունվարի 9-ի նիստում հավանության արժանացած նախագիծը, որով սահմանվում է անապահովության գնահատման նոր համակարգի գործարկման ընթացակարգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանման մեջ նշված է. «Կառավարությունն այսօր հավանություն է տվել նախագծի, որով սահմանվում է անապահովության գնահատման նոր համակարգի գործարկման ընթացակարգը։ Նախորդ տարի գործադիր և օրենսդիր մարմինների կողմից անհրաժեշտ օրենսդրական փաթեթների ընդունմամբ հիմք էր դրել անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, ինչպես նաև սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման համար։

Կառավարության կողմից հաստատվել, Ազգային ժողովում երկու ընթերցում անցել և հաստատվել էին «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը և «Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխությունները։  

Այսօր ընդունված նախագծով հաստատվել է անապահովության գնահատման նոր կարգը՝ իր բանաձևով՝ պիլոտային կարգով 2 մարզերում կիրառելու նպատակով։

Նոր համակարգով՝ գործող ընտանեկան նպաստների փոխարեն ներդրվում է անապահովության նպաստ, որը ստանալու իրավունքը կտրվի այն ընտանիքներին, որոնց մեկ հաշվարկային անդամի հաշվով ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից․ նշված շեմը 2025-ի համար այս նախագծով սահմանվում է 34․581 ՀՀ դրամ, որը Վիճակագրական կոմիտեի՝ Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով 2024թ․ 3–րդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի չափն է (համաձայն օրենքի պահանջի)։

Նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ անձանց պարտադիր ակտիվացումը կամ աշխատանքի տեղավորումը․ այսինքն՝ եթե աշխատունակ, բայց չաշխատող անձը դիմի նպաստ ստանալու համար, դա միաժամանակ դիտարկվելու է որպես աշխատանք փնտրելու հայտ և նախարարությունը նրան փորձելու է օգնել աշխատանք գտնելու հարցում․ աշխատանքի անցնելու դեպքում ընտանիքի եկամուտները 12 ամիս չեն հաշվարկվելու։

Աշխատանքի ձգտումը խրախուսելու նպատակով՝ ընտանիքների աշխատունակ, բայց չաշխատող անդամներին վերագրվելու է եկամուտ՝ նվազագույն պարենային զամբյուղի չափով։ Եկամուտի վերագրումից հետո վեց ամսվա ընթացքում աշխատանք ձեռք չբերելու կամ զբաղվածության ծրագրերի կամ միջոցառումների շահառու չդառնալու դեպքում հաջորդող ամիսների ընթացքում իրականացվելու է վերագրված եկամտի չափի բարձրացում՝ ամսական 10.000 ՀՀ դրամի չափով, բայց ոչ ավելի, քան Նվազագույն ամսական աշխատավարձի չափը»: 

Ըստ պարզաբանման՝ ընտանիքի անապահովության գնահատման արդյունքում որոշվելու է ընտանիքի անապահովության 4 աստիճան՝ ծայրահեղ անապահով, չափավոր անապահով, միջին անապահով, անապահով, որից կախված ընտանիքին հասանելիք սոցիալական ծառայությունների փաթեթը (անապահովության նպաստ, եռամսյա հրատապ օգնություն, կրթական, կոմունալ ծառայությունների և առողջապահական ոլորտի արտոնություններ և այլն) տարբեր է։ 

Ընտանիքի անապահովության 4 աստիճաններն են՝

  • ծայրահեղ անապահով. ընտանիքը համարվելու է ծայրահեղ անապահով, եթե մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը ցածր է սահմանային շեմի արժեքից,
  • չափավոր անապահով, եթե  մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը հավասար է կամ բարձր է սահմանային շեմի արժեքից, սակայն չի գերազանցում սահմանային շեմի արժեքի 130%-ը,
  • միջին անապահով, եթե մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը հավասար է կամ բարձր է սահմանային շեմի արժեքի 130%-ից, սակայն չի գերազանցում սահմանային շեմի արժեքի 160%-ը 
  • անապահով, եթե  մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը հավասար է կամ բարձր է սահմանային շեմի արժեքի 160%-ից, սակայն չի գերազանցում սահմանային շեմի արժեքի 185%-ը։ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն
Ամենադիտված