Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է Էրդողանին Վագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Դատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) կյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին 

«Սերժին մերժելու» վարակը ընթացել է 2 վարակով, Նիկոլը ձեզ պետք էր՝ իշխանության այլընտրանք․ Աշոտյան

Բլոգոսֆերա
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը գրում է․

«2020 թվականից հետո կեղծ եւ ձեւական դարձած հերթական Ամանորյա զեղումներին զուգահեռ, Հայաստանի քաղաքական օրակարգում, ի հեճուկս ռեգիոնալ և գլոբալ բազմաթիվ մարտահրավերների, միտումնավոր ներքաշում են նաեւ իմ կուսակցությանն ու ինձ՝ անկախ իմ տնային կալանքի պայմանների սահմանափակումներից:
Ուստի ստիպված եմ այս կերպով արձագանքել , թեպետ ազատության մեջ լինելու դեպքում պատասխանը կլիներ այլ ձևաչափով և այլ հարթակներում:
 
Խոսքը «Մայր Հայաստան» դաշինքի որոշ ներկայացուցիչների կողմից Հանրապետականի, Հանրապետականի ղեկավարի նաև իմ համեստ անձի շուրջ հյուսվող հերթական մանիպուլյացիոն և կեղտոտ օպերացիայի մասին է, որն իր ձեռագրով և տեխնիկական լուծումներով ամբողջությամբ տեղավորվում է իրենց կողմից երբեմնի երկրպագած Նիկոլ Փաշինյանի ձեռագրի եւ բարոյազրկվածության մեջ:
 
Առհասարակ, որպես բժիշկ կարող եմ փաստել, որ «Սերժին մերժելու» վարակը ընթացել է երկու հիմնական սցենարով։ Մեծ մասի մոտ՝ ջրծաղիկի տարբերակով. մի անգամ հիվանդացել են, իմունիտետ են ձեռք բերել և ողջ կյանքի ընթացքում այլևս նույն վիրուսից չեն կպնում։ Իսկ ոմանց մոտ էլ «Սերժին մերժելը» վերածվել է խրոնիկ հերպեսի, որը պարբերաբար սրվում է եւ տհաճ ցանավորմամբ նախշում դեմքերը մրսելուց, սթրեսից կամ անկանոն կապերից։
 
Հիշեցնեմ, որ այս թեման սկիզբ առավ Նարեկ Մալյանի կողմից Թևանյան Անդրանիկին ուղղած մի շարք հարցադրումներից, և այդ հարցադրումներին պատասխանելու փոխարեն «Թևանյան և Co» մտածեցին, որ կարող են փորձել ատամ գցել իրենց համար ամեն ինչով անհասանելի քաղաքական թիմին:
Այո, Նարկ Մալյանն իմ ուսանողական ընկերն է, ճիշտ այնպես, ինչպես ունեմ բազմաթիվ այլ անկուսակցական ընկերներ: Նարեկ Մալյանն ունի, նախեւառաջ, բարոյական իրավունք բարձրացնելու այն հարցերի համախումբը, որոնց համատեքստում նա ապօրինի կալանավորվեց, դատապարտվեց և մեկ տարի անազատության մեջ էր ինձ հարևան քրեակատարողական հիմնարկում:
 
Բորիս Մուրազին իր գրագրության մեջ Սերժ Սարգսյանին անվանում է «ժողովրդի և պետության հաշվին հարստացած անձնավորություն», ինչը եւս մեկ անգամ վերադարձնում է նրան 2018 թվական, երբ նա իր այսօրվա գործընկերների հետ Նիկոլի համար ինքնամոռաց «Սերժ էր մերժում»։
 
Իսկ այն մարդկանց, ովքեր իրավացիորեն իրենց ուղղված հարցեր են բարձրացնում, նա անվանում է «Սերժ Սարգսյանի շնիկներ»: Շատ տարօրինակ ձևակերպումների շարք է Բորիսի կողմից, որովհետև հիշում եմ, որ մինչև կալանավորումս նա առնվազն երկու անգամ եղել է ոչ միայն մեր գրասենյակում, այլ նաև իմ աշխատասենյակում, որտեղ տեղի ունեցած նեղ զրույցների բովանդակությունը, բնականաբար, բացահայտելու ցանկություն չունեմ, բայց կարող եմ մեկ հարց հնչեցնել: Արդյո՞ք ճիշտ եմ հասկացել, որ այն ժամանակ Բորիսը գալիս էր ՀՀԿ գրասենյակ, որ «Սերժ Սարգսյանի ժողովրդից եւ պետությունից թալանած փողերով դառնա նրա հերթական շնիկը»… Հարցն ավելի քան հռետորական է:
 
Ես կարող եմ իրենց խորհուրդ տալ ամբողջությամբ ուսումնասիրել իմ և իմ ընկերների քաղաքական գործունեության տեսադարանը, և իրենց համար հայտնաբերել շատ զարմանելի հատկություն` եղել ենք, կանք և մնացել ենք բացառապես մեկ քաղաքական գծի , մեկ քաղաքական ընտանիքի, մեկ քաղաքական վեկտորի հավատարիմ, եւ այն կոչվում է Հայաստանի Հանրապետական կուսակցություն։ Որքան էլ ուշ է, այդ նույն սկզբունքայնությունը մաղթում եմ իրենց քաղաքական կշիռը ուրիշների հաշվին մեծացնելու փորձ անող, բայց հետևողականորեն ձախողող տվյալ անձանց:
 
Ի դեպ, Հանրապետականի և Սերժ Սարգսյանի համար առաջին փորձը չէ դառնալու արտաքին ազդեցության գործակալների անառողջ քաղաքական ակտիվության թիրախ: Ու կապ չունի, թե այդ ազդեցության ուժերը ինչպիսի աշխարհագրական ուղվածություն ունեն:
 
Եթե ոմանց թվում է, որ այլ պետությունների միջին ու միջինից ցածր որոշ աշխատակիցների հովանավորությամբ նրանք կարող են հաջողության հասնել սեփական իշխանատենչ և նիկոլակերպ քաղաքական ծրագրերոում, ապա խիստ սխալվում են՝ և’ պատվիրատուները և’ կատարողները: Նիկոլին եւ իրենց միավորող եւս մեկ «խասյաթ»՝ երկիրը դարձնել գեոպոլիտիկ խրամատ, ու կապ չունի, թե որ կողմի «խաթր»։
 
Եթե պատասխան ունեք Նարեկ Մալյանի բարձրաձայնած հարցերին`պատասխանեք: Մենք էլ կարող էինք, հաշվի առնելով Թևանյան Անդրանիկի և իր կոմպանիայի շատ ավելի խորը քաղաքական, անձնական, ես կասեի նաև՝ օրգանական կապերը ՀՀ երկրորդ նախագահի և իր թիմի հետ, թեման տեղափոխել հենց այդ դաշտ`առնվազն համադրելի քաշային կատեգորիաներ ապահովելու տեսակետից: Բայց, բնական է, որ նման պրիմիտիվ տրյուկների և հնարքների չենք տրվում, ուստի համարեք, որ միջազգային քաղաքականության մեջ թեւանյանական որոշ ներկայացուցիչների հաջողվեց սահմանել ընդդիմության պայքարի նոր հակառակորդ. իշխանությունների կողմից հետապնդվող, ազատությունից զրկված եւ տնային կալանքի սահմանափակումներով անձի հանդեպ դիմել ստորաքարշ մանիպուլյացիաների և կեղծիքներին:
 
Ինչ վերաբերում է տարբեր տարեթվերի տեսանյութերի էժանագին մոտնաժներին, այդ թվում՝ նաև իմ անձի մասնակցությամբ, ապա տարօրինակ է, որ սույն շրջանակները հիշեցնում են 2015 թվականի իրադարձությունների մասին։ Չեմ կարծում, որ նրանց պահվածքն այդ ժամանակ կողմերից որեւէ մեկը «լավով» է հիշում։
Ռոլիկներ էլ մոնտաժելուց առաջ թող փորձի փոխանակում անցնեն տխրահռչակ ՊՈԱԿ-ում, որ այլընտրանքային «լուսավորների» շարքում իմ կողմից տրվող անուններից կտրեն Հրանտ Բագրատյանի եւ Րաֆֆիի անունները։
Այո, մեր տարիներին երկրում գործող ընդդիմությանն այլընտրանք խրախուսելու հարցում Նիկոլը, ի թիվս այլոց, փիարվել է մեր կողմից, բայց իշխանությանը նրան բերել եք դուք եւ ձեր նմանները (չխառնել մոլորված ժողովրդի հետ):
 
Եթե Նիկոլը մեզ պետք էր որպես ընդդիմության այլընտրանք, ապա ձեզ նա պետք էր՝ որպես իշխանության այլընտրանք։ Իրենց քաղաքագետներ եւ ակտիվիստներ երեւակայողները այս կարդինալ տարբերությունը պիտի որ լավ հասկանան։
 
Հ.Գ. Չեմ ուզում մտածել, որ Բորիսի և իր գործընկերի նման պահվածքը Հանրապետականի, Հանրապետականի ղեկավարի կամ իմ համեստ անձի հետ կապված պայմանավորված է այն հանգամանքով, որ երբ որոշակի շփում ունեի Բորիսի հետ և պատրաստակումություն հայտնեցի գնել իր կողմից պատրաստված ծիրանի օղին, այն համտեսելուց հետո ազնվություն ունեցա ասելու, որ վառածի, տակը կպածի համ է գալիս։
Այս օրերի իրենց պահվածքը հիշեցնում է հենց տակը կպած այդ ինքնաշեն օղին, որն երկրորդ անգամ նույն գնորդին վաճառել չի ստացվի։
 
Հ.Գ. Եթե մի օր ազատությունս վերականգնելուցս հետո էլի նման հարցեր մնան, կանդրադառնամ՝ առավել մանրամասն եւ վիդեոձեւաչափով, ինչը հիմա, ցավոք, անել չեմ կարող։ Մի տեսակ անարդար է. «Նիկոլին բերել եմ ես», բայց ազատության մեջ են ինձ հանիրավի մեղադրողները»։ 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտըԵրևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը»ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 3 մլրդ եվրոյի նոր վճարմանը«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերելՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համարԿիմ Չեն Ընը հրավեր է ստացել այցելելու ՌուսաստանԻնչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր»
Ամենադիտված