Ընթացող «Գազել»-ից թափքից մեղվափեթակի կափարիչը ընկել է ճանապարհի երթևեկելի գոտում, ինչի հետևանքով բախվել են «Kia Optima»-ն և «Opel Corsa»-ն
Արտակարգ Պատահար
Փետրվարի 21-ին, ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում մեղվափեթակներ տեղափոխող «Գազել» մակնիշի բեռանատարի թափքից ընթացքի ժամանակ փեթակներից մեկի կափարիչը ընկել է ճանապարհի երթևեկելի գոտում, ինչի հետևանքով բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Արման Ս․-ի վարած «Kia Optima» մակնիշի և 31-ամյա Նվեր Ա․-ի վարած «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Նվեր Ա․-ն տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Հարությունյանը և Վահե Ավետիսյանը։Վթարի մաիսն ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է բեռնատար «Գազել»-ի վարորդի ինքնությունը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու