Մեզնից ո՞վ հստակ գիտի, թե պատերազմ սկսելու դեպքում ի՞նչ է անելու․ Դանիել Իոաննիսյան
ԲլոգոսֆերաԻսկ մեզանից ո՞վ հստակ գիտի, թե պատերազմ սկսելու դեպքում ի՞նչ է անելու։ Ո՞վ ի՞նչ war effort է ունենալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիել Իոաննիսյանը։
«Այո, հնարավոր պատերազմի ժամանակ լինելու են ինքնավստահության արդյունքում հանրային աջակցությունը մերժող չինովնիկներ։ Այո, լինելու են իրավիճակից օգտվող-թալանչիներ։ Այո, լինելու են իրավիճակը` իշխանությունը վերցնելու կամ ռուսական գիծը ետ բերելու համար օգտագործողներ։
Բայց այդ բոլորը փոքրամասնություն են։ Հանրության բարեխիղճ մեծամասնությունը պետք է չհիասթափվի այդ ամենից ու, նախապես, ամեն մեկը հստակ պատկերացնի, թե ինքն ինչով է օգնելու պատերազմական ջանքերին»։