Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հերթական պայմանավորվածության արդյունքը

Վերլուծական

Ի՞նչը կարող էր ստիպել Ծառուկյանին՝ գնալ սեփական վարկանիշը վտանգի ենթարկող քայլի: Երեկվանից սա քաղաքական շրջանակներին հուզող հիմնական հարցն է: Ինչպե՞ս կարող է քաղաքական երկրորդ ուժը, 500 հազարանոց էլեկտորատ ունեցող կուսակցությունն ուղղակի վերցնել և հայտարարել, թե երկրի քաղաքական դաշտի թիվ մեկ իրադարձությունը՝ նախագահական ընտրությունները, իրեն չեն հետաքրքրում (չմասնակցելը հենց դա է նշանակում): Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանում բոլորը չէ, որ ապրում ու շնչում են քաղաքականությամբ, հասկանալի է, որ շատ ու շատ տնային տնտեսուհիների համար շատ ավելի մեծ իրադարձություն է «զակատի սեզոնի» բացումը, սակայն…

Եվ ուրեմն, ԲՀԿ-ի՝ դանդաղ գործողության ռումբի էֆեկտ ունեցող և դեպի ինքնաոչնչացում տանող հայտարարության ծագումնաբանության առումով կարելի է ընդամենը երկու վարկած առաջ քաշել:

1. Սա Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան զույգի հերթական պայմանավորվածության արդյունքն էր:

Այս վարկածն ավելի քան ընդունելի և ընկալելի է շատերի կողմից: Հենց այս վարկածից ելնելով էր, որ շատ-շատերն առնվազն ժպիտով էին ընդունում ծառուկյանական քաղաքական ելևէջումները: Շատ-շատերը, ովքեր միանգամայն դրական ընկալում ունեին Գագիկ Ծառուկյան-գործարարի հաշվով, միաժամանակ հրաժարվում էին ընկալել Գագիկ Ծառուկյան-քաղաքական գործչին, ով ընդունակ կարող է լինել լրջորեն զբաղվել քաղաքականությամբ, ավելին՝ կարող է մարտահրավեր նետել իշխանություններին, ընդդիմադիր կեցվածք ընդունել կամ այլընտրանք դառնալ Սերժ Սարգսյանին:

Քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի՝ «նոնսենս» լինելը բացատրվում էր առաջին հերթին նրա դիրքից բխող զգուշավորությամբ. զգուշավորություն, որ ունենում է կորցնելու բան ունեցող մարդը: Հասկանալի է, որ նման զգուշավորություն չէին կարող ունենալ նրա թիմակիցները, քանի որ այն, ինչ կարող էին կորցնել նրանք, անհամեմատելի էր առաջնորդի կորցնելիքի հետ:

Եթե ընդունում ենք, որ ԲՀԿ հայտարարության հիմքում հենց այս վարկածն է, ուրեմն ամեն ինչ հասկանալի է և Ծառուկյանին մեղադրել առանձնապես չարժե: Իսկ որ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան պայմանավորվածությունները շատ իրողություններ են որոշում Հայաստանի քաղաքական դաշտում, առաձնապես անդրադարձի կարիք էլ չունի: Նույն՝ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան պայմանավորվածությունների արդյունք է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հաստատուն ստատուսը: Էլիտար վերջին հարսանիքի ժամանակ Արմեն Գևորգյանը նստած էր Սերժ Սարգսյանի հետ նույն սեղանին և ողջ ժամանակն անցկացրեց նախագահի հետ ջերմ շփումների մեջ (ի դեպ, նույն այդ հարսանիքին բացակայում էր այդ օրվա գլխավոր սենսացիայի «մեղավոր» Ծառուկյանը՝ ըստ երևույթին «не до веселья» հոգեվիճակից ելնելով): Իհարկե, Գևորգյանի կարգավիճակը պայմանավորված է նաև ինքն իրենով. Գևորգյանն աշխատող կադր է, միշտ էլ եղել է այդպիսին և առաջխաղացմանը հիմնականում պարտական է հենց իր այդ հատկությանը, սակայն հասկանալի է, որ Հայաստանում ուրիշ, էլի լավ աշխատող կադրեր էլ կան, այնպես որ կասկածից վեր է, որ երկրորդ նախագահի նվիրյալի շարունակվող բարձր դիրքն ավելի շատ պայմանավորվածությունների շրջանակում է, որը, իհարկե, ամրապնդվում է փոխվարչապետի ճիշտ մարտավարությամբ:

Ընդ որում, շատ հնարավոր է, որ Ծառուկյանն իսկապես երկար ժամանակ տեղյակ եղած չլինի էլ գերագույնների պայմանավորվածություններից: Այս համատեքստում է պետք դիտարկել այն հանգամանքը, որ նախորդ տարի կոալիցիոն հուշագրի վերաստորագրումից առաջ մի երեք օր հիմնական «կռիվը» տեքստի մեջ «Սերժ Սարգսյան» անունը «նախագահ» բառով փոխելուն էր վերաբերում: Եթե ԲՀԿ առաջնորդը մտադիր էր անտեսել այս նախագահական ընտրությունները, ո՛չ առաջադրվել, ո՛չ էլ սատարել որևէ մեկին, ի՞նչ կարիք կար այդքան երկար կռիվ տալ զուտ այն բանի համար, որ հուշագրի տեքստում նախագահի անուն-ազգանուն չլինի: Ի՞նչ է ԲՀԿ-ում իսկապես կարծում էին, թե մինչև նախագահական ընտրություններն իրողություններ էին փոխվելու, ա՞յլ մարդ էր գործող նախագահ դառնալու:

Մեր տեղեկություններով՝ մեկ շաբաթ առաջ Դաշնակցությունն է իր վերջնական պատասխանը տվել Ծառուկյանին՝ հայտնելով, որ նախագահական ընտրություններում առաջադրվելու դեպքում նրան չի սատարելու: Չի բացառվում, որ սա ևս պայմանավորվածությունների հետևանք է: Թե կոնկրետ ի՞նչ պայմանավորվածություններ են եղել արդեն Սերժ Սարգսյան-ՀՅԴ մակարդակով, երևի թե կերևա ընտրություններից հետո:

Սերժ Սարգսյանը պայմանավորվում է նրա հետ, ում հետ որ արժե՛ պայմանավորվել: Դրանից հետո արդեն, երբ գալիս է ժամանակը, ցույց է տալիս, որ մանկական խաղերով քաղաքականություն մտնել չարժե, և եթե մեկ տարի առաջ կոալիցիոն հուշագիր վերաստորագրելու օրերին կարող էր ինչ-որ տեղ մանկական խաղերը չտեսնելու տալ և հանդուրժել, ապա հիմա, երբ արդեն կոնկրետ գործողություններ են պետք, հարկավոր է խոսել և գործել հստակ: Հանդիպման ժամանակ նախագահը Ծառուկյանին ասում է՝ «ինչ ուզում ես արա, ինքդ որոշիր՝ առաջադրվում ես, թե ոչ»:

Հիմնական պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերված, այնպես որ Ծառուկյանին այլ բան չէր մնում, քան վերարտադրել իրենից բարձր մակարդակում որոշվածը:

2. Սա Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան պայմանավորվածություններից դուրս, չնախատեսված, անկանխատեսելի որոշում էր:

Այս վարկածը ևս կարող է կյանք ունենալ և սրա օգտին էլ Սարգսյանի կառավարման տարիներին փաստարկներն ավելի քան բավարար են: Ամենավառ օրինակն այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում իր օրերն անցկացնող գեներալ Հովհաննես Թամամյանն է՝ Քրեական հետախուզության նախկին պետը: Թամամը Քոչարյանի կադրն էր, որը սակայն ինչ-որ պահի այլևս ընդունելի չդարձավ փոխանորդի համար. հետևանքը Թամամի մեկուսացումն էր:

Չի կարելի բացառել, որ նախագահների մակարդակով իրականում ոչ մի պայմանավորվածություն էլ չի եղել, պարզապես Սերժ Սարգսյանը Ծառուկյանին հասկացրել է, որ առաջադրման ու իրական ընտրապայքարի դեպքում այլևս մանկական խաղեր չի հանդուրժելու, ընթանալու է առավելագույնս անզիջում պայքար, ինչն էլ դրդել է ԲՀԿ առաջնորդին ընտրել «չարյաց փոքրագույնն» ու հայտարարել այն, ինչ հայտարարեց:

Հասկանալի է, որ Ծառուկյանի որոշումը շատերի համար շոկ էր: Կարելի է միայն երևակայել, թե այս ընթացքում թիմում ինչ մթնոլորտ էր տիրում, ինչպիսի ամբիցիաներ էին բոցավառվել, ինչպես էր արդեն մեկն իրեն «Արմեն Գևորգյան» երևակայում, մյուսը՝ «Միքայել Մինասյան», մեկ ուրիշը՝ «Հ1-ի Ալիկ» ու այսպես շարունակ… Երևի Տիգրան Ուրիխանյանն իրեն արդեն Արմեն Գևորգյանի դերում էր պատկերացնում, այնինչ այսօր ստիպված ծիծաղելի հայտարարություններ է անում՝ անհասկանալի ելույթներ բարբառելով դիտորդի ու չգիտես ինչ վերահսկիչի կարգավիճակի մասին: Բնական է, որ հաղթանակի դեպքում ամենամեծ շահողը հենց թիմն էր լինելու, պարտության պարագայում՝ հարվածի ամենամեծ չափաբաժինը հասնելու էր Ծառուկյանին: Եվ պատկերացնել կարելի է, թե այս ընթացքում ինչ «ճնշման է ենթարկվել» ԲՀԿ առաջնորդը հենց սեփական թիմի կողմից, որտեղ սեփական ամբիցիաներից ելնելով, ըստ ամենայնի, ջանք ու եռանդ չեն խնայել ամեն օր գովերգելու ղեկավարի գերընդունակություններն ու քաղաքական խորիմաստությունը՝ մղելով նրան ռադիկալ քայլերի: Հենց այս ամենը հաշվի առնելով՝ ավելի քան գնահատելի է այն, որ Ծառուկյանն ի վերջո կարողացավ տուրք չտալ այլոց ամբիցիաներին, լսել բանականության ձայնն ու զերծ մնալ ուրիշների խաղը խաղալուց:

Ինչպես տեսնում ենք, երկու վարկածների օգտին էլ փաստարկներ կան, սակայն դրանց առատությամբ հանդերձ, անհնար է չֆիքսել այն, որ հայտարարության այն տեքստը, որ հրամցվեց հանրությանը պետության երկրորդ կուսակցության կողմից ավելի քան հեռու էր ամիսներ շարունակ ընդդիմադիր կեցվածք որդեգրած, 500 հազարանոց էլեկտորատին խոստումներ տված քաղաքական ուժին վայել բովանդակությունից: Իսկ որ ավելի ցավալի է, պայմանավորվածություններով, թե առանց դրանց՝ գլխավոր տուժողը էլի մնում է ժողովուրդը, շարքային ընտրողը, ում հերթական անգամ կանգնեցրին փաստի առաջ:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված