Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Բաղրամյան 26-ը կաթվածահար է

Վերլուծական

Բաղրամյան 26-ը վերածվել է հեղափոխական Սմոլնիի: Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ նախագահականը կաթվածահար վիճակում է. ամբողջ ապարատը լծված է տարվա գլխավոր իրադարձության սպասարկմանը: Քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համատեղության կարգով նաև ՀՀԿ նախագահն է, ըստ այդմ, պետական ծառայողները համատեղության կարգով նաև ՀՀԿ նախագահի սպասարկողներ են: Նախագահի լրատվական ծառայությունը, որը, ըստ էության, երբեք աչքի չի էլ ընկել պարտաճանաչ և անթերի աշխատանքով, ինչպիսին  պարտավո՛ր է լինել երկրի թիվ մեկ ինստիտուտը սպասարկող լրատվականը, այս օրերին ընդհանրապես «գծերից դուրս» վիճակում է: Այստեղ արդեն մի քանի օր նախընտրում են չպատասխանել հեռախոսազանգերին կամ պարզապես անջատել: ՀՀԿ համագումարը սպասարկող ՀՀ նախագահի լրատվականը միաժամանակ չի թերանում և հարկ եղած պայմանավորվածություններն ապահովում է իշխանական լրատվամիջոցների համար:

Սա, իհարկե, բավական ընդունելի և աշխարհով մեկ տարածված երևույթ է. տոտալիտար բոլոր պետություններում, ուր միակուսակցական համակարգ է, պետական մեքենան պարտավոր է սպասարկել իշխանական կուսակցությանը, պաշտպանել նրա շահերը: Ճիշտ է, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետությունը հռչակված է իբրև թե ժողովրդավարական պետություն, սակայն միայն այս օրերին նախագահական ապարատի աշխատանքի դիտարկումը բավական է՝ հստակ ախտորոշելու մեր երկրում հաստատված պետական կառավարման մոդելը: Ճիշտ է, ՀՀ-ում նույն Սահմանադրությամբ հռչակված բազմակուսակցական համակարգի շրջանակներում Հանրապետական կուսակցությունից բացի ուրիշ կուսակցություններ էլ կան, սակայն քաղաքական իրական գործընթացները գնալով ավելի ու ավելի են ապացուցում, որ դա ևս Սահմանադրությամբ ամրագրված գեղեցիկ և հնչեղ եզրերը ինչ-որ բանով, թեկուզ և ձևական, փաստարկելու համար են՝ ոչ ավելին:

ՀՀ-ում իշխում էր և կարող է իշխել միայն և միայն մեկ կուսակցություն՝ այն կուսակցությունը, որը ժամանակի տվյալ հատվածում կարողանում է իրենով անել իշխանությունը: 1918-20թթ. այդ կուսակցությունը Դաշնակցությունն էր, 1920-91թթ.՝ Կոմունիստական կուսակցությունը, հետո հերթը եկավ ՀՀՇ-ին, իսկ 1998թ. պետական հեղաշրջումից ի վեր իշխանության ղեկն իր ձեռքը վերցրեց ՀՀԿ-ն: Այնպես որ, ավելի քան բնական է, որ այսօր՝ ՀՀԿ-ի տոտալ տիրապետության շրջանում, պետական մեքենան այլ բան չէր էլ կարող անել, քան հնարավորինս օգնել թիվ մեկ կուսակցությանը, ՀՀ նախագահի լրատվականն էլ՝ կանաչ լույս վառել միայն և միմիայն պրավդայական ոգով լցված լրատվամիջոցներին, որոնք միայն և միմիայն պարտավոր են նպաստել նախագահական ընտրություններում ֆավորիտ թեկնածուի սահուն հաղթանակին:

Նախագահական ընտրությունները դեռ նոր են մեկնարկում, այնպես որ սա դեռ միայն սկիզբն է: Դեռ անցյալ տարի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն չխորշեց ի ցույց դնել այն, որ իր համար շատ ավելի կարևոր է ընտրությունների կազմակերպումը, քան պետական ապարատի աշխատանքը: Խորհրդարանական ընտրություններից վեց ամիս առաջ պետության երկրորդ դեմքը՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, հրաժարական տվեց: Պատճառը՝ խորհրդարանական ընտրությունները, որտեղ ԱԺ նախագահը շատ ավելի բարձր և պատասխանատու դերակատարում ուներ, քան երկրի օրենսդիր մարմնի բնականոն աշխատանքի ապահովումն էր: ՀՀԿ-ն՝ իր նախագահով և մնացած անդամներով, որոնք ևս ընդամենը ՀՀԿ նախագահի խոսքը հաստատողներն են և ոչ ավելին, գտավ, որ, այո՛, ճիշտը ընտրությունների վրա կենտրոնանալն է, իսկ Ազգային ժողովի նախագահի նման ոչ այդքան կարևոր «պոստը» կարող է նաև որոշ ժամանակ դատարկ մնալ, հետո էլ զբաղեցվել ինչ-որ մեկով՝ թեկուզ շարքային ՀՀԿ-ականով:

Ընտրությունների նման վեհ գործի կազմակերպման համար հրաժարական տվեց նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը՝ դարձյալ գործուղվելով ՀՀԿ շտաբ՝ որպես շտաբի պետի տեղակալ ու վերահսկիչ: Ընտրություններից առաջ և ընթացքում ՀՀԿ փայլուն և անխափան հաղթանակի համար են աշխատում նաև հատուկ այդ նպատակով և միմիայն այդ նպատակով մարզպետ նշանակված բարձրաստիճան պարոնները:

Ընտրություններից շատ առաջ և ընտրությունների ընթացքում հատուկ այդ նպատակի համար են աշխատում ՀՀ նախարարները. կառույցի պատասխանատուն պարտավոր է հաշվետու ժամանակահատվածում ապահովել աշխատակազմի գաղափարական ճիշտ կողմնորոշումը, որն էլ ընտրություններին փայլուն արդյունք ապահովելու հիմնական երաշխիքն է:

Ընտրություններից առաջ և ընտրությունների ընթացքում ընտրություն կազմակերպելու, իշխող կուսակցության համար անխափան վերարտադրում ապահովելու բարձր ու պատասխանատու գործին են ծառայում ՀՀ օրենսդիրները, որոնցից յուրաքանչյուրը պարտավոր է իր զոնայում ապահովել գաղափարական ճիշտ ու անվրեպ կողմնորոշումն ու ընտրողների անհրաժեշտ գլխաքանակը:

Վաղը Հանրապետությունում ցնծության օր է: Իշխող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համագումար է հրավիրել, որին ներկա են գտնվելու ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք, բնականաբար, ունեն ճիշտ ու անվրեպ գաղափարական կողմնորոշում և գիտակցել ու համապատասխան պահի անդամակցել են հենց այն կուսակցությանը, որին վերապահված էր պետական ապարատն իրեն ծառայեցնելու բարդ ու պատասխանատու գործը: Արդեն մի քանի օր Մարզահամերգային համալիրը, որտեղ տեղի է ունենալու տարվա գլխավոր իրադարձությունը, պաշարված է ՀՀԿ 14-րդ համագումարն ազդարարող պաստառներով:

ՀՀԿ–ն այս համագումարում պաշտոնապես առաջադրելու է իր՝ հենց այս գլխից ֆավորիտ համարվող (սրանում կասկածող չի էլ կարող լինել ՀՀԿ գերիշխանության ներքո գտնվող երկրում) թեկնածուին: Սերժ Սարգսյանի հաղթարշավին ականատես են լինելու նաև օտարերկրյա հյուրեր, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները, ՀՀԿ հաղթանակն ապահովող կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև այն լրատվամիջոցները, որոնք օժտված են գաղափարական բարձր պատրաստվածությամբ և հասկանում են, որ մահկանացուի համար վերապահված իրենց կյանքում պարտավոր են անվերապահ ու անմնացորդ ծառայել այդ սուրբ՝ ՀՀԿ և ՀՀ նախագահի սահուն հաղթանակն ապահովելու գործին:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված