Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) 

Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը․ «Հետք»

Քաղաքական

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն Աջափնյակում իր տունը կառուցել է Հրազդանի կիրճի եզրին: Այստեղից գեղատեսիլ տեսարան է բացվում, որը վայելելու համար պատգամավորը նաև հատուկ հանգստի տաղավար է կառուցել, գրել է «Հետքը»։

Հրազդանի կիրճի տվյալ տարածքը հայտնի է պատմամշակութային հուշարձաններով: Այստեղ են գտնվում «Աջափնյակ» 4 քարայրերը, որոնք ներառված են Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցուցակում։

Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման ժամանակ հնագետները փորձել են հետազոտել պատմամշակութային հուշարձանների վիճակը, մասնավորապես` «Աջափնյակ» 4 քարայրերը, որոնք մետրոյի կայարանի կառուցման ազդեցության գոտում են: Նրանք արձանագրել են, որ «տարածքը խիստ դժվարամատչելի էր՝ քարանձավային համալիրի հարևանությամբ կառուցված տան պատճառով, որը, գործնականում, յուրացրել էր հուշարձանակիր տարածքի մի մասը և փակել դեպի քարայրեր տանող ուղիները, ձևափոխել լանդշաֆտը», ուստի քարայրերի նույնականացումը  խիստ բարդ է եղել: 

Google Earth-ի պատմական լուսանկարներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ դեռևս 2000 թվականին Փամբուկյանների տան տարածքն ամայի էր, 2005-ից սկսվում են նախապատրաստական աշխատանքները, 2008-ին տան մեծ մասն արդեն կառուցված է։

 
 

Հիշեցնենք, որ Հարություն Փամբուկյանը պատգամավոր էր ընտրվել դեռևս 1999-ին, 2006-ից նա սկսել է անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Պատգամավոր եղել է մինչ 5-րդ գումարման ԱԺ ընտրությունները՝ մինչև 2012-ը։ Նա 2011թ․-ից արդեն տեղափոխվել էր ՌԴ՝ մշտական բնակության։

Կադաստրի կոմիտեից ստացված փաստաթղթի համաձայն՝ Ալիխանյան 14 հասցեն սեփականության իրավունքով պատկանում է որդուն` Էդգար Փամբուկյանին: 

Էդգար Փամբուկյանը Հայաստանում մի շարք բիզնեսներ ունի, բայց առավել հայտնի է նրա բենզալցակայանների «Max Oil» ցանցը: Էդգար Փամբուկյանը «Մաքս Օիլ» ՍՊԸ-ում 100% մասնակցություն ունի, իսկ ընկերությունը պետգնումներով բենզին է մատակարարում պետական կառույցներին:

Կադաստրի կոմիտեի քարտեզների բաժնից երևում է, որ Փամբուկյանների տունն այլ պատկեր ունի, քան իրականությունն է: Ավելի մեծ է, ձախից փակել է ճանապարհը, իսկ դիմացից դուրս է եկել Էդգար Փամբուկյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքի եզրագծերից: 

 

Կադաստրի կոմիտեից փորձեցինք տարբեր գրություններով հստակեցնել, թե այդ դուրս եկած հատվածն ինչ հիմունքներով է կառուցապատել և զբաղեցրել Փամբուկյանը, արդյոք ունի սեփականության կամ գրանցած այլ, օրինակ, վարձակալության իրավունք: 

Նախ` Կադաստրի կոմիտեում նշված կադաստրային ծածկագրով գույք չհայտնաբերվեց, հետո, երբ բացատրեցինք, որ ծածկագիրն առկա է քարտեզում, հետևաբար, պետք է նաև դրա վերաբերյալ ինֆորմացիա լինի, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Գուգարացը պատասխանեց, որ կայքում փոփոխություններ են կատարվել, և այժմ քարտեզի ծածկագրով ևս հնարավոր է հարցում անել, վճարել և ստանալ տեղեկատվություն: Ինչը մենք արեցինք, վճարեցինք 5000 դրամ, որպեսզի այդ ծածկագրով տարածքի վերաբերյալ գրանցված որևէ իրավունքի մասին մեզ տեղեկություն տրամադրեն: Սակայն Կոմիտեից ստացանք տարօրինակ պատախան, որ «ըստ կադաստրային գործի տվյալների՝ նշված ծածկագրով գրանցված/գույքագրված/ անշարժ գույք չի հայտնաբերվել:

Աջափնյակ վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնից մեզ բացատրեցին, որ եթե նման գույք կամ որևէ իրավունք չի հայտնաբերվել, ապա այդ ծածկագրով գույքը կամ տարածքը համայնքային է, կարող է ճանապարհ լինել, սակայն նույնիսկ այդ պարագայում, եթե տվյալ տարածքը վարձակալած լինեին, պետք է օրինական գրանցված լիներ Կադաստրի կոմիտեում` որպես վարձակալության իրավունք: Եթե այդ ամենը չի արվել, պետք է չափագրում իրականացվի` պարզելու կառուցված շինության օրինականությունը:

ԿԳՄՍ փորձագիտական հանձնաժողովը հուշարձանը «որակազրկել» է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գրավոր հարցրինք` ստուգե՞լ է, թե ինչ վիճակում է գտնվում նշված քարանձավային համալիրը։ Ե՞րբ, որքա՞ն մասն է յուրացրել համալիրի հարևանությամբ կառուցված տան սեփականատերը, արդյոք ունեցե՞լ է համապատասխան թույլտվություններ՝ պատմամշակութային հուշարձանի տարածքում կառուցապատում իրականացնելու համար, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել կառուցված տան սեփականատիրոջ նկատմամբ՝ հուշարձանի տարածքը յուրացնելու, լանդշաֆտը ձևափոխելու համար։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն, ըստ էության, չի պատասխանել մեր հարցերին, որոնք վերաբերում էին քարայրերի ողջ համալիրին: Փոխնախարարը կենտրոնացել է միայն «Քարայր-4»-ի վրա. 

«ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները պարբերաբար իրականացնում են մշտաադիտարկման այցեր ՀՀ տարբեր մարզերի հուշարձաններ: 2024 թ․ քարայրի տարածքում իրականացրած հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քարայրը չունի պատմամշակութային արժեք»: 

Այս հիմքով ԿԳՄՍ փորձագիտական հանձնաժողովի՝ 2024 թ․ սեպտեմբերի 27-ի նիստում քննարկվել է այն Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից (հաստատված ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ) հանելու նպատակով Կառավարություն առաջարկ ներկայացնելու վերաբերյալ հարցը և ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։ 

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ քարայրի տարածքում կառուցապատում իրականացնելու և հուշարձանի տարածքը յուրացնելու վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը բացակայում է»,- հայտնել է Ալֆրեդ Քոչարյանը։ Փոխնախարարը թերևս չի պատկերացնում, որ ոչ թե հիմա է նման անհրաժեշտություն առաջացել, այլ Փամբուկյանների տան կառուցումից հետո: Պատասխանից կարելի է եզրակացնել, որ առնվազն վերջին 20 տարին հուշարձանի մշտադիտարկում չի իրականացվել, որի ժամանակ կարձանագրվեր, որ այն յուրացվել է նախկին պատգամավորի կողմից:

Համոզվելու համար, որ հուշարձանը երբևէ ուսումնասիրվել կամ մշտադիտարկվել է, նույն գրությամբ դիմեցինք հենց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը հայտնել է, որ քարայրի մշտադիտարկումն ու դրա իրավիճակի արձանագրումն իրականացվում է կիրճի հանդիպակաց հատվածից, ակնադիտական զննությամբ` մոտեցման ճանապարհի բացակայությամբ պայմանավորված (դրոնի, հեռվից դիտարկման այլ սարքերի օգտագործմամբ):

«Հաշվի առնելով, որ քարայրը չի ունեցել պահպանական գոտի, հնարավոր չէր պարզել օգտագործվող տարածքի և քարայրի զբաղեցրած հողամասի համադրման հանգամանքը: Քարայրի ակնադիտական ուսումնասիրության արդյունքում խախտումներ չեն արձանագրվել, հետևաբար դրանից բխող գործողություններ չեն իրականացվել» ,- հայտնել է Արմեն Հովհաննիսյանը:  

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի
տնօրեն Խաչիկ Հարությունյանին խնդրեցինք տրամադրել Աջափնյակի 4 քարայրերի անձնագիրը/վկայագիրը, եթե քարայրերից յուրաքանչյուրն առանձին է անձնագրավորված, ապա յուրաքանչյուրի անձնագիրն ու քարտեզը՝ առանձին-առանձին։

Տնօրենը հայտնել է, որ գիտահետազոտական կենտրոնի գիտատեղեկատու արխիվում առկա չեն Աջափնյակի 4 քարայրերի վկայագրերը: Սակայն Հարությունյանը տեղեկացրել է, որ իրենց կենտրոնի հուշարձանների համահավաքում կազմվել են հոդվածներ՝ այդ քարայրերի մասին, որոնք տրամադրվեցին մեզ:  

Ըստ այդմ, 1975 թվականին քարայրերը հետազոտել է ՀԱԻ քարայրեր ուսումնասիրող արշավախումբը: Դրանք Հրազդանի կիրճի ամենախորը հատվածում են՝ գետի աջ ափին, Կիևյան և Դավթաշենի կամուրջների միջև: Ձորաբերանին Ֆիզիկայի ինստիտուտի շենքերն ու փորձակայաններն են, դիմացը` կիրճի ձախ կողմում` Նոր Արաբկիր թաղամասը: Բաղկացած է 3 ոչ մեծ չափերի բնական, կիսաշրջանաձև հատակագծով «Աջափնյակ-1», «Աջափնյակ-2», «Աջափնյակ-4» խորշերից և մեկ ժայռածածկից` «Աջափնյակ-3», որոնք առաջացել են կիրճի` գրեթե ուղղաձիգ կտրվածքի, տարբեր տարիքի ու որակի բազալտե ժայռերի հողմահարության հետևանքով: Հատակները գետնից բարձր են 50-80 մ, ծովի մակերևույթից` 1100 մ:

Հնագիտական գտածոները թվագրվում են ուշ բրոնզի դարով: Կան քարե իրեր և ոսկորների մնացորդներ` ուշ միջնադարյան խեցեղենի նմուշների հետ խառը: Համալիրը դժվարամատչելի ծերպերում է, եղել է ապահով ապաստարան` սկսած ուշ բրոնզի դարից: 

Հուշարձանների համահավաքում նաև առանձին քարայրերի մասին են տեղեկություններ հավաքագրվել: Այստեղից պարզվում է, որ «Աջափնյակի-4»-ի պահպանվածությունը բավարար է: 

Ի դեպ, «Աջափնյակի-4»-ն է հենց Փամբուկյանների հանգստի տաղավարի ներքևում: 

Այն կիսաշրջանաձև հատակագծով է, 2,8x4,5x2,4 մ չափերով, 11 քմ բնական քարայր է, աջ կողմից լայն մուտքով: Լուսավոր է, հատակը` հարթ, առջևի հրապարակը` նեղ ու թեք: Լցված է կարմրավուն, այրված կավով ու խարամով: Ծածկի տակ, մուտքի ձախ կողմում պեղումների ժամանակ վերին կարմրավուն շերտում հայտնաբերվել է միջնադարյան կոպիտ խեցեղենի մի քանի կտոր: Քարայրը, ինչպես նաև դրանից փոքր-ինչ ներքև ժայռածածկը, հավանաբար, օգտագործվել են ուշ միջնադարում (16-17-րդ դարեր) որպես թաքստոց կամ ժամանակավոր կացարան:

Հիշեցնենք, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի հենց առաջին հոդվածը սահմանում է, որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ են պետական հաշվառման վերցված պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց գրաված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքով, դրանց մասը կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, պատմամշակութային և բնապատմական արգելոցները, հիշարժան վայրերը` անկախ պահպանվածության աստիճանից: Պատմության հուշարձանների և դրանց միջավայրի ոչնչացումն արգելված է: 

Միևնույն ժամանակ, Աջափնյակում մետրոյի կայարանի նախագծի իրականացման ընթացքում պատմամշակութային ռեսուրսների վրա հնարավոր բացասական ազդեցության մասին նախնական գնահատական-եզրակացություն է տվել երեք մասնագետ՝ ազգային հնագիտական խորհրդատուներ Բորիս Գասպարյանն ու Արտուր Պետրոսյանը, ինչպես նաև՝ ազգային քարտեզագրական խորհրդատու Դմիտրի Առաքելյանը: Նրանք արձանագրել են, որ «Քարայր-4»-ն այսօր պատմամշակութային արժեք չի ներկայացնում, հնագիտական կարևորություն ունենալ չի կարող, քանի որ նրա ներսում առկա նստվածքները բազալտային նստվածքների կոնտակտում առաջացած, կարմրավուն երանգ ունեցող, ոչ հզոր, այրված շերտ են, որի տակ անմիջապես նստած է ժայռը:

Էդգար Փամբուկյանը չի արձագանքել ֆեյսբուքյան իր էջին ուղարկած մեր հաղորդագրությանը։ «Մաքս Օիլ»-ի տնօրեն Կամո Մելքոնյանը մեզ փոխանցեց, որ վերջինս երկրում չէ, կվերադառնա մի քանի օրից։ Խնդրեցինք մեր հեռախոսահամարը փոխանցել Փամբուկյանին մեզ հետ կապ հաստատելու համար՝ ինտերնետ հասանելիություն ունեցող կապի որևէ միջոցով (WhatsApp, Viber, Messanger)։ Էդգար Փամբուկյանից դեռևս զանգ չենք ստացել։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներինNestlé-ն արձագանքել է Ռուսաստանում իր ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու որոշմանը«Եվրոպա Պրես». Սեուտայում կարող է դեռևս մնալ մինչև 10,000 անօրինական ներգաղթյալՇինարարական ոլորտում ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում 83 ընկերությունում 507 չգրանցված աշխատող է հայտնաբերվելԱվանեսյան․ Բուժքույրական գործում մտածողության արմատական վերանայում է լինելու՝ անվան փոփոխությունից մինչև ավելի բարձր վարձատրությունՁին հայտնվել է ճանապարհին, մեքենան բախվել է ու կողաշրջվել․ Տավուշում ոստիկանության գվարդիայի 30-ամյա աշխատակիցը մահացել էՊենտագոնը ցանկանում է անօդաչու թռչող սարքեր տեղակայել Լատինական ԱմերիկայումԸնդամենը 6 հարց՝ նոր ԱԺ-ի առաջին քառօրյայում․ աշխատանքն ավարտվեցՌուսաստանը չի հարվածում քաղաքացիական թիրախներին Ուկրաինայում․ դեսպան
Ամենադիտված