Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Լիսկան «կաշին չի փոխի»

Վերլուծական

ՀՀԿ-ն նախագահական ընտրություններին է գնում «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով: Ի՞նչ է սա նշանակում: Ըստ ՀՀԿ-ի, Հայաստանը, երևի թե, ինչպես հարկն է, գնաց առաջ («Առա՛ջ Հայաստան»-2008), հետո տեղը-տեղին հավատաց ու փոխվեց («Հավատանք, որ փոխվենք»-2012), հիմա էլ հավատացողների համար ապահով Հայաստան կառուցելու հերթն է:

Իհարկե, ժողովրդի մեջ դժվար է գտնել մեկին, որը դեմ լինի ՀՀԿ-ի բարի ցանկություններին: Իհարկե, համապատասխան քաղաքական կամքի պարագայում ոչ մի անհնարին բան չկա, ապահով Հայաստանն էլ անհասանելի երազ չէ. բավական է, որ Հայաստանում նրանք, ում պատճառով մարդիկ իրենց ապահով չեն զգում, զրկվեն բարի ցանկություններ թողարկող իշխանությունների կողմից անպատժելիության արտոնագրերից ու վերջ. գոնե մի բան կփոխվի:

ՀՀԿ 14-րդ համագումարում «Ապահով Հայաստան» կերտելու պոտենցիալ ունեցողների պատվիրակների շարքում նաև նրանք էին, ովքեր այս տարիների ընթացքում նույն ՀՀԿ-ի ու Հայաստանի համար ամրապնդել են անապահով ու անհուսալի երկրի խարանը: Այստեղ էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ում անունը տարիներ շարունակ կապվել է միայն վայրագությունների, սպանությունների, բռնաբարությունների հետ, բայց այդ ամենը չի խանգարել նրան մնալ Հայաստանի ամենազոր մարզպետի կարգավիճակում, ընդ որում, ամենազորության զգացողությունն այս անձնավորության մոտ այն աստիճան է, որ կոնկրետ նախագահից էլ որևէ կախվածություն չի ընդունում և բացեիբաց հայտարարում է, որ ինքը միշտ էլ իշխանությունների հետ է՝ «էսօր Սերժ Սարգսյանն է, դրա համար նրան եմ պաշտպանում, վաղը կլինի Պողոս Պողոսյանը, նրա հետ կլինեմ»: Ռոբերտ Քոչարյանի բնութագիրը՝ «հայաստանյան ֆեոդալների» հաշվով, երևի թե ամենաշատը հենց Սյունիքի մարզպետին էր վերաբերում: Սյունիքը տարիներ շարունակ հանձնված է Խաչատրյանի անձնական օգտագործմանը, որտեղ վերջինս իշխանությունը կիրառում է այնպես, ինչպես բնորոշ է իր էությանը՝ իր իմացած մեթոդներով ու ձևերով: Իսկ ինչ ասել է «Լիսկա», այսօր ականատես եղա անձամբ՝ համագումարի ժամանակ:

Մարզպետն իր ենթականերից մեկի հետ կանգնած էր, համագումարի սկսվելուն դեռ մեկ ժամ կար, համալիրի ֆոյեում պատվիրակները հենց այնպես կանգնած սպասում էին: Մոտեցա, բարևեցի, ներկայացա, այսինքն՝ քաղաքավարության, բարեկրթության բոլոր կանոնները պահպանեցի, որից հետո թույլտվություն խնդրեցի մի հարց տալ: Խաչատրյանը բութ, «ոչինչ չասող» դեմքով լուռ նայում էր: Հարցս հենց ՀՀԿ կարգախոսին էր վերաբերում, այսինքն՝ հարցն էլ մի այնպիսի բան չէր՝ ենթադրենք, նախորդ օրը Սուրիկ Խաչատրյանը հերթական մեկին չէր ծեծել կամ մի ուրիշ բան արել, ես էլ հարցրել էի ու կատաղեցրել: Հարցս ավարտեցի թե չէ.

- Սիրուն աղջիկ, գնա՛, հա՞,- միանգամից կատաղեց մարզպետը. թե ինչո՞ւ, այդպես էլ չհասկացվեց:

- Բայց պարո՛ն մարզպետ, հետաքրքիր է Ձեր տեսակետը լսել: «Ապահով Հայաստանը» նաև Ձեր միջոցով է ի կատար ածվելու, չէ՞:

- Սիրուն աղջիկ, կարա՞ս գնաս:

- Դե, ես իհարկե կարող եմ գնալ, բայց Դուք, փաստորեն, նախընտրում եք հենց էսպիսի մարտավարություն, այո՞: Այսպե՞ս եք ապահով Հայաստան կերտելու:

- Կարող ե՞ս գնաս գործիդ: Խոսում եմ, մարդու հետ խոսում եմ, գնա գործիդ ասում եմ, ա՜, չեմ պատասխանում:

Եվս մի րոպե և Սուրիկ Խաչատրյանի աչքերի կատաղի ցոլքերը խոստանում էին հրապարակային բռնաբարության տեսարան կազմակերպել համագումարի պատվիրակների համար: Հասկանալով, որ նման ախտորոշում ունեցողների հետ չարժե բանավիճել, հեռացա:

Հաջորդը Ռուբեն Հայրապետյանն էր: Ճիշտ է, այս մեկը «Լիսկա» չէր, սակայն դժվար է ասել՝ Խաչատրյանից ավելի բարվոք կերպար էր, թե՞ ոչ: Վերջերս Հայրապետյանին ավելի հաճախակի կարելի է տեսնել գինովցած վիճակում. ասում են՝ իրեն հարբեցողության է տվել: Թվում էր, թե «փորձությունները» ինչ-որ տեղ մեղմացրած կլինեին երբեմնի պատգամավորի ամբարտավանությունը, սակայն բավական էր ընդամենը բարևել, խնդրել մի հարցի պատասխանել և Ռուբեն Հայրապետյանի փոխարեն «Նեմեց Ռուբո» տեսնելը պատրաստ էր:

- Խոսում եմ, խոսամ վերջացնեմ: Ըհը՛, հետո էլ կասեն, թե ես եմ:

Հայրապետյանի կողքի տիկնայք շտապեցին հաստատել, որ իրենք շատ լուրջ թեմաների շուրջ զրուցում են: Զրույցը, բնականաբար, շարունակվեց մեկ սրա, մեկ նրա հետ... մի խոսքով, բանականությունս դարձյալ հուշեց, որ այս մի ՀՀԿ-ականից էլ ավելի լավ է հեռու մնալ:

Հետգրություն

ՀՀԿ համագումարում հաճելիորեն զարմացնողը Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն էր, որ միանգամից անմիջական զրույցի բռնվեց: Պարզվեց, ՀՀԿ կարգախոսը գոնե 0,0001 տոկոսով հենց այս մարզում է, կարծես թե, ի կատար ածվել, այն էլ՝ ոչ թե ռևոլյուցիոն, այլ էվոլյուցիոն ճանապարհով:

ՀՀԿ 14-րդ համագումարից բացակայում էր Գյումրու «գլուխգործոցը»՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով ՀՀԿ նախորդ՝ 13-րդ համագումարի «աստղերից» մեկն էր: Մտածեցինք՝ երևի թե Ղուկասյանը նեղացել է կամ գուցե արգելել են, սակայն, պարզվեց, որ ո՛չ մեկն է, ո՛չ մյուսը: Պարզապես, ՀՀԿ մարզային կառույցի նախկին պատասխանատուն այս անգամ նույնիսկ պատվիրակ չի ընտրվել: Կառույցի ղեկավարն արդեն միանգամայն այլ անձնավորություն է, միանգամայն այլ արժեքներով, մարզպետին էլ բոլորովին ձեռնտու չէ իր վզից անապահով Շիրակ քարշ տալ, այնպես որ, խնդիրը լուծվել է՝ մարզի ապահով կենսագործունեության հիմնական խոչընդոտողին չեզոքացնելով:

Արդյո՞ք կյանքի կկոչվի ՀՀԿ այս կարգախոսը, ի՞նչ չափով, Սերժ Սարգսյանն իր մեջ ուժ կգտնի՞ վերջապես ձերբազատվել բալաստից, այն բոլոր՝ իրեն միայն վարկաբեկող «պերսոնաներից», ցույց կտա ժամանակը:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված