Կոնգրեսում Թրամփի ելույթը մի քանի անգամ ընդհատվել է դեմոկրատների բողոքի պատճառով
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը Կոնգրեսում հենց սկզբից մի քանի անգամ ընդհատվել է ունկնդիրների դժգոհ բացականչություններով։
ԱՄՆ նախագահի ելույթը սկսելուց գրեթե անմիջապես հետո մի շարք դեմոկրատներ սկսել են սուլել քաղաքական գործչին։ Ամենաակտիվ սադրիչներից մեկը դեմոկրատական ներկայացուցիչ Գրինն է եղել:
Գրինը, ձեռնափայտը ձեռքին, մի քանի անգամ փորձել է վիճաբանության մեջ մտնել ԱՄՆ նախագահի հետ, սակայն ապարդյուն։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հրամայել է Գրինին հեռացնել դահլիճից։
Դեմոկրատները խոչընդոտել են հանրապետականի ելույթը՝ վանկարկելով կարգախոսներ և ծածանելով ցուցանակներ, որոնց վրա գրված էր «Փրկեք Medicaid»-ը (ամերիկյան ծրագիր, որն օգնում է վճարել սահմանափակ եկամուտով և ռեսուրսներով մարդկանց բժշկական ծախսերը-խմբ․), «Պաշտպանեք վետերաններին» և «Մասկը գողանում է»: Նրանք նաև ցուցանակներ են բարձրացրել, որոնց վրա գրված է եղել «ՍՈՒՏ»՝ ի պատասխան Թրամփի որոշ պնդումների:
